Խլացուցիչ նռնակներ, ուղղաթիռներ, կառավարական շենքերի գրավում. ինչպես Բրազիլիայում կանխվեց հեղափոխությունը (լուսանկարներ)
Բրազիլիայում 2022 թվականի ընտրություններում պարտված նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարոյի կողմնակիցները գրավել են մայրաքաղաքի Կոնգրեսի շենքը, հայտնում է CNN Brasil-ը։
Հեռուստաալիքը հայտնում է, որ ցուցարարները կարողացել են գրավել նաև նախագահական պալատը և Գերագույն դատարանի շենքը։
«Բոլսոնարոյի արմատական կողմնակիցները ներխուժել են Ազգային Կոնգրես Բրազիլիայի նախարարությունների էքսպլանադայում ռազմական ոստիկանության հետ բախվելուց հետո, հակաժողովրդավարական ակցիաների մասնակիցները զինված են փայտերով և քարերով»,- հայտնում է G1 պորտալը։
Ցուցարարների դեմ կիրառվել են խլացուցիչ նռնակներ և արցունքաբեր գազ, որոնք նետվել են ուղղաթիռներից։ Հայտնի է ավելի քան 400 մարդու կալանավորման մասին, կոպիտ հաշվարկներով անկարգություններին մասնակցել է ավելի քան 5 հազար մարդ։