Հումանիտար աղետ, ներքաղաքական թուհուբոհ, ադրբեջանական անհաջող բեմականացում

Արցախի բլոկադան շարունակվում է արդեն գրեթե մեկ ամիս: Արցախի խանութները, դեղատները դատարկվել են: Արցախի կառավարությունը պահուստային պաշարից որոշ մթերքներ է բաժանում խանութներին:

Արցախում, փաստացի, արդեն պարենի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքի խիստ պակաս կա: 120 հազար արցախահայերը մարդասիրական ծանր ճգնաժամի առաջ են հայտնվել:

Իսկ քաղաքակիրթ աշխարհը բացի կոչերից, առայժմ, որևէ գործուն քայլի չի դիմում` Ադրբեջանին պարտադրելու բացել Արցախի համար կյանքի ճանապարհը: Մինչդեռ բոլորի համար պարզ է, որ Բաքուն կոչերն ուղղակի արհամարհում է:
Ավելին, նրանք արդեն իսկ սկսել են «բեմականցված» սյուժեներով տեսարաններ ապահովել, իբր արցախցիները դիմում են նրանց օգնության, իրենք էլ «ընդառաջում» են:

Շուտով Ադրբեջանն աշխարհին, ըստ ամենայնի, «հումանիտար» այլ տեսարաններ էլ կներկայացնի:

Իսկ ինչ է իրականում կատարվում...

Մինչև շրջափակումը ամեն օր հարյուրավոր տոննաներով սնունդ, դեղորայք, այլ ապրանքներ էին մտնում Արցախ, հիմա ոչինչ չի մատակարարվում՝ վառելիքի պակասն է՛լ ավելի է սրում իրավիճակը։

Հարյուրավոր երեխաներ Հայաստանում են մնացել՝ տուն՝ ծնողների մոտ չեն կարողանում վերադառնալ, Արցախում էլ փոքրիկներ են մնացել՝ առանց հայրիկ-մայրիկի. փակ ճանապարհը բաժանել է բազմաթիվ ընտանիքների:

Լաչինի միջանցքը շարունակում է բաց մնալ միայն ռուս խաղաղապահների համար, և երբեմն այստեղով անցնում են Կարմիր Խաչի մեքենաները: Արցախից առայժմ ծանր հիվանդների է հաջողվել Կարմիր Խաչի մեքենաների ուղեկցությամբ տեղափոխել Երևան: Արցախի բուժհաստատություններում տասնյակ ծանր հիվանդներ կան, որոնք երևանյան մասնագիտացված բուժկենտրոններում բուժումը շարունակելու կարիք ունեն, մինչև այժմ հնարավոր է եղել ընդամենը 15 հոգու տեղափոխել, այն էլ՝ միայն Կարմիր Խաչի միջնորդությամբ ու նրանց մեքենաներով:

Բարդացող սոցիալական վիճակը մի կողմից, արցախցիների մոտ առկա դժգոհությունները մյուս կողմից, ներքաղաքական իրադարձություններն էլ են եռում Արցախում:

Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում Վիտալի Բալասանյանին փոխարինեց Արարատ Մելքումյանը: Հրամանագրերը նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հունվարի 7-ին: Շաբաթ օրը Արցախի նախագահի ստորագրած մեկ այլ հրամանագրով գեներալ-մայոր Արարատ Մելքումյանն ազատվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից:

Վիտալի Բալասանյանն Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցնում էր 44-օրյա պատերազմից հետո՝ 2020 թվականի դեկտեմբերի 2-ից: Ինչո՞ւ 44-օրյա պատերազմից հետո Անվտանգության խորհուրդը ղեկավարող Բալասանյանն ազատվեց պաշտոնից այն պայմաններում, երբ Արցախն արդեն գրեթե մեկ ամիս շրջափակված է ադրբեջանցիների կողմից. այս հարցին թե՛ Արցախի նախագահականից, թե՛ ինքը Բալասանյանը դեռ չեն պատասխանում։

Բալասանյանը միակ պաշտոնյան էր, որ ադրբեջանական կողմի հետ բանակցում էր այլընտրանքային ճանապարհի կառուցման կամ հումանիտար այլ հարցերի շուրջ։ Կային տեղեկություններ նաև այն մասին, որ նա ռուսական կողմի մոտ վստահելի կողմ է համարվել:

Արդեն իսկ քննարկումներ են ընթանում այն մասին, որ Վիտալի Բալասանյանը ազատվել է պաշտոնից, քանի որ Ստեփանակերտում չեն ցանկանում բանակցել Ադրբեջանի հետ, իսկ նրա հեռացման արդյունքում հետևանքներից մեկը կարող է լինել այն, որ բանակցությունների վերսկսումը կարող է բարդանալ:

«Ազատությունը» հիշեցնում է, որ նախորդ տարվա մարտին, երբ ադրբեջանցիներն առաջին անգամ խափանել էին Արցախի գազամատակարարումը, հայտարարվեց, որ այդ հարցով ադրբեջանական կողմի հետ բանակցում է Վիտալի Բալասանյանը։ Ամռանն էլ Բերձոր ու Աղավնո բնակավայրերի՝ Ադրբեջանին անցնելուց առաջ, Բերձորում Բալասանյանը հանդիպել էր ադրբեջանական ու ռուսական կողմերին, ըստ պաշտոնական հայտարարության՝ «Արցախը Հայաստանին կապող նոր երթուղու շինարարության ընթացքին ծանոթանալու նպատակով»։

Դեկտեմբերի սկզբին ադրբեջանցիների կողմից Ստեփանակերտ-Գորիս ճանապարհն առաջին անգամ 4 ժամով արգելափակելուց հետո Բալասանյանը մասնակցել էր ադրբեջանցիների և ռուս խաղաղապահների հետ հանդիպմանը։ Դրանից հետո տարածված հայտարարությամբ Արցախի Անվտանգության խորհուրդը նշել էր, որ Բալասանյանը հանդիպմանը մասնակցել է որպես Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ համագործակցության հարցերը համակարգող: «Անվտանգության խորհրդի քարտուղարը ռուս խաղաղապահների միջնորդությամբ հանդիպումներին հանդես է գալիս բացառապես Արցախի Հանրապետության շահերի պաշտպանության դիրքերից», - նշվում էր դեկտեմբերի 7-ին հրապարակված հայտարարության մեջ։

Հինգ օր անց որպես էկոակտիվիստներ ներկայացող ադրբեջանցիների կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն արդեն երկարաժամկետ արգելափակելուց հետո Ադրբեջանի արտգործնախարարը բացառել էր Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ բանակցությունները՝ նրան անվանելով «օտար տարր»։ Ջեյհուն Բայրամովը միաժամանակ հայտարարել էր, թե Ղարաբաղի որոշ ներկայացուցիչներ Ադրբեջանի հետ շփումների մեջ են, բայց անուններ չի հրապարակում, քանի որ «նրանց վրա կարող է ճնշում գործադրվել»։

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը նախօրեին հայտարարեց, որ Լաչինի միջանցքի բացման շուրջ բանակցություններ այս պահին չկան։ Այդուհանդերձ, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նույն օրը տարածեց հայտարարություն, որ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի բացման ուղղությամբ բանակցային գործընթացը շարունակվում է։ Թե ով է բանակցում հայկական կողմից, և ինչու արդեն գրեթե մեկ ամիս բանակցություններն արդյունք չեն տալիս՝ պաշտոնապես չի հաղորդվել։

«Արցախի ղեկավարության կազմում լուրջ փոփոխություններն են տեղի ունեցել: Հրաժարական է ներկայացրել Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը»,-Telegram-ի իր էջում նաև նշեց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը: «Նոր ժամանակները պահանջում են իշխանությունների համախմբում: Անվտանգության խորհրդում՝ զուգահեռ կառավարության ձևաչափը փաստացի դադարել է արդարացնել իրեն: Այս ամենով հանդերձ, բոլորն, իհարկե, հարգանքով են վերաբերվում Վիտալի Միքայելովիչի վաստակին»,-գրել է Ռուբեն Վարդանյանը:

Իսկ Բաքուն միաժամանակ շարունակում է` «Էկոակտիվիստների» բեմականացված ներկայացումը...

Ադրբեջանի էկոլոգիայի և բնական պաշարների նախարարության էկոլոգիական անվտանգության պետական ծառայության ղեկավար Հիքմեթ Ալիզադեն օրերս ասել է, թե Լաչինի միջանցքում էկոակտիվիստները կշարունակեն ակցիան մինչև արդյունքի հասնելը. «Ակցիայի մասնակիցները պահանջում են այդ տարածքում մոնիտորինգ իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններ: Կարծում եմ՝ ակցիան կշարունակվի այնքան ժամանակ, որքան կպահանջվի արդյունքի հասնելու համար»:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1724 անգամ
Լրահոս
«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am