Փաշինյանը կօգնի Էրդողանին խաղաղության Նոբելյան մրցանակի հարցում

Թուրքիայի խորհրդարանից առաջարկել են Թուրքիայի նախագահ Էրդողանին տալ Խաղաղության Նոբելյան մրցանակ։ Զարմանալի չի լինի, եթե Արևմուտքն ընդառաջ գնա թուրքերի այդ առաջարկին։

Եթե հանուն գազի ԵՄ–ում հիացած են Ալիևով, ապա ինչո՞ւ չպետք է հանուն գլխակեր Թուրքիայի հետ լեզու գտնելու մրցանակ չտան Էրդողանին։

Մրցանակի հավակնորդների մեջ Էրդողանի հայտնվելն արդեն արժեզրկում է Խաղաղության Նոբելյան մրցանակի գաղափարը։ Բայց դա Արևմուտքին չի մտահոգում։

Եթե Էրդողանն այդ մրցանակը ստանա, ապա Արևմուտքի երկակի ստանդարտները, երեսպաշտությունը, դեմագոգիան ռեկորդներ կսահմանեն։ Ինչևէ։

Էրդողանը բոլոր շանսերն ունի այդ մրցանակը ստանալու։ Թուրքական բայրաքթարները սպանեցին հազարավոր հայորդիների։ Սիրիայում, Իրաքում, Ուկրաինայում, Լիբիայում մարդիկ զոհվում են նաև թուրքական քաղաքականության արդյունքում։ Ուրիշ էլ ո՞ւմ պետք է խաղաղության մրցանակ տան, եթե ոչ Էրդողանին՝ արյունոտ բերանով այդ պանթուրքիստ–պանիսլամիստին։

Եթե հանկարծ Արևմուտքը տատանվի իր որոշման մեջ, ապա թուրքերը կարող են որպես Էրդողանի կենդանի աջակից ներկայացնել Նիկոլ Փաշինյանին։ Վերջինս փչացնում է հայ–ռուսական հարաբերությունները, մոռացության տալիս Հայոց ցեղասպանության հարցը, ադրբեջանաթուրքական տանդեմի բոլոր հակահայկական քայլերը գցում է Ռուսաստանի վրա և թուլացնում չոքերը՝ Էրդողանին տեսնելիս։

Թուրքիան Հայաստանը ոչնչացնելու ծրագրեր է իրականացնում, բայց Նիկոլ Փաշինյանը որևէ թթու խոսք չի ասում Էրդողանի հասցեին։ Փոխարենը քարոզչական հիստերիա է բարձրացել Ռուսաստանի դեմ։

Եթե այս ամենին ավելացնենք նաև այն, որ Լաչինի միջանցք է փակվել, Թուրքիայի նախկին արտգործնախարարն էլ հայտարարում է, որ պատմական պահ է առաջացել՝ Հայաստանից ամեն ինչ պոկելու համար, ապա պատկերն ամբողջական կդառնա։

Այսքանից հետո ինչպե՞ս կարող է Արևմուտքը խաղաղության մրցանակ չտալ Էրդողանին։ Վերջինս այդ մրցանակն արդեն ստացել է Նիկոլ Փաշինյանի տեսքով։ Դրա համար էլ թուրքերն ամեն ինչ արեցին, որպեսզի 2020–ի նոյեմբերի 9–ից հետո Նիկոլը մնա վարչապետի աթոռին։ Նրանք Նիկոլի իշխանությունը պաշտպանեցին՝ ակնկալելով Հայաստանը։ Նիկոլը հետևողականորեն տալիս է խոստացածը։ Խաղաղության Նոբելյան մրցանակը հենց այսպես էլ գտել է իր հասցեատիրոջը։ Հիմա մնում է ձևական պահը։

Հայկ Ուսունց

Աղբյուր՝ 7or.am

դիտվել է 515 անգամ
Լրահոս
«Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին Թշնամին Փաշինյանն ա․ հողերը տալու համար երևի փող էլ ա ստացել. ակցիա (video) Վիլիսի շոֆեռը պետք է ման գա իր համար հավեսով, ԱԺ պատգամավորը, որ վրաերթի է ենթարկվել, հեչ է ձեզ համար․ Դանիելյանը՝ ոստիկաններին Որ մեկդ մասնակից եղաք էդ հակահայ, գործին, իմ ամենամտերիմ գործընկերն էլ լինեք, դառնալու եք իմ ամենաոխերիմ թշնամին. Գեոդեզիստի կոչը գործընկերներին Ամենամեծ թշնամին Փաշինյանն է. Ակցիայի մասնակից Վաղուց պետք է այսպես արվեր. Արա Ռոստոմյան Տավուշում առերևույթ նույն անձը երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել․ Վարդևանյան Ժամանակն է մի կողմ դնել անհիմն հիշողությունները, Փաշինյանն էլ է դա հասկանում․ Էրդողան ՇՏԱՊ․ Ծեծկռտուք Զվարթնոց օդանավակայանում (video) Վճռական քայլեր ձեռնարկեք Ռուբեն Վարդանյանի առողջական խնդիրների լուծման համար․ բաց նամակ ԿԽՄԿ-ին Պահանջ ներկայացրե՛ք Բաքվին, ասե՛ք դուրս եկեք Ջերմուկից, Ջողազի ջրամբարից (video) Գործ ունենք ոչ թե սահմանազատման, այլ միակողմանի զիջումների հետ Ամեն ինչ այնպես է, ինչպես Հյուսիսային Ամերիկայի հնդկացիների դեպքում. Զախարովա Տավուշի անվտանգության գոտու մի հատված Նիկոլն այսօր փլուզելու է. սահմանազատումը տարածք հանձնելն է. Վարուժան Գեղամյան Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ. Էրդողանը սպառնացել է Հայաստանին Դիզայներ Արամ Նիկոլյանն էլ միացավ Տավուշի շարժմանը (video) Նոյեմբերյան քաղաքում այսօր տեղի ունեցած տեսանյութի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում․ Տիգրան Աբրահամյան Ո՞վ է իրավունք տվել Տավուշում սահմանազատում իրականացնել. «Հայաստան» խմբակցությունը հարցեր ունի (video) 2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճնշող մեծամասնությունն ընտրել է ՔՊ-ին. Դավթյան Կիրանցում դասադուլ է Մեր զորքը նահանջել է մեր դիրքերից. Բագրատ Սրբազան Կոչ եմ անում բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը, ոչ մի քայլ հետ չգնաք. Մահապարտների ջոկատի հրամանատար Բագրատ Սրբազանի դեմ խոսացողները պատրաստվում են ապրիլի 24-ի իրենց ՆԱՄԱԶԻՆ․ Կարեն Քոչարյան Հերիք եղավ ու բոլ եղավ․ Նիկո՛լ, որ մեզ հանձնում ես թուրքին, մեր երեխեքը որտե՞ղ պիտի ապրեն․ սևանցի (video) Ես հրաժարվել եմ Նիկոլի պահանջից, ես իմ գյուղացիների կողքին եմ․ Կիրանցի վարչական ղեկավար (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am