Ադրբեջանանիկոլական մեդիան՝ ընդդեմ Արցախի․ Հ1–ի հակաարցախյան քարոզը

Կիրակի օրը տեղի ունեցավ հակաարցախյան ակցիա Նիկոլ Փաշինյանի ու ադրբեջանական մեդիայի կողմից։ Փաշինյանն օգտագործեց իր կնոջը, Ալիևը՝ ադրբեջանական մամուլը։ Սկսվեց պասերով խաղը։

Նախ մեյդան դուրս եկավ Մեհրիբան Ալիևային Արցախում մուղամ լսելու հրավեր ուղարկած Աննա Հակոբյանը՝ Նիկոլ Փաշինյանի կինը։ Նա իր ողջ մաղձն ու թույնը թափեց արցախցիների վրա, թե բա պալատկեքս Ստեփանակերտում ապամոնտաժեցին ու հիմա էլ երեխեքին օգտագործում են, որ Լաչինի միջանցքը բացեն։ Ինքն ուզում է պետության հաշվին իր աղջկա հետ Ռուսաստան գնա ֆռֆռալու՝ «միևնույն է ինքնաթիռը մեկնում է և հյուրանոցում սենյակն ամրագրված է» թեմայով, բայց տրաքվում է, երբ տեսնում է, թե ինչպես են արցաախցի երեխաները պահանջում կյանքի ճանապարհի բացում։։

Սույն տիկինը «մոռացել» է, թե ինչպես էին ինքն ու իր ամուսինը ֆեյք կերպարների մեջ մտած, ֆեյք պապիկներին ու փոքր երեխաներին օգտագործելով եկել իշխանության։

Աննայի հակաարցախյան պասը վերցրեց ադրբեջանական քարոզչամեքենայի առաջատար «Հաքքին․ազ»–ը՝ շտապելով ուրախությամբ տարածել, որ Նիկոլի կինը դեմ է Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքին։ Ադրբեջանական մամուլը նաև ֆիքսել էր, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը՝ Հ1–ը չի հեռարձակում ու չի նկատում Ստեփանակերտի հանրահավաքը։ Հ1–ի ադրբեջանամետ վարքագիծը ցույց է տալիս նիկոլենց իրական դեմքը՝ Ղարաբաղը դիտարկել որպես Ադրբեջանի մաս։

Ի դեպ, Հ1–ի լրատվական ու քաղաքական հաղորդումների հիմնական գիծը հետևյալն է՝

–հակառուսական քարոզ,

–հայ–ռուսական հարաբերությունների փչացում,

–հայաստանցի–ղարաբաղցի հակադրության սերմանում,

–Ղարաբաղը հանձնենք, որ Հայաստանը պահենք,

–Ռուսաստանին փոխարինենք Թուրքիայով։

Հ1–ում հյուրընկալվում են ամենաօդիոզ հակառուսական քարոզիչները, թուրքական 5–րդ շարասյան ներկայացուցիչները, որոնց հիմնական մեսիջը հակաղարաբաղյան ու ի վերջո նաև հայահայաստանյան է։

Սրանք մի կեղծ թեզ են դրել շրջանառության մեջ, թե բա մեզ ճնշում են, որ միութենական պետություն մտնենք, բայց մենք դիմադրում ենք ու հենց այդ դիմադրության համար էլ Լաչինի միջանցքը փակել են, որ համ էլ՝ «Զանգեզուրի միջանցք» պահանջեն։ Այդպիսով ուզում են հակադրություն մտցնել Հայաստանի ու Արցախի շահերի միջև։ պատկերացնու՞մ եք, թե դեմագոգիան ուր է հասել․ Արցախի պետականությունը ոչնչացրած, Հայաստանի ինքնիշխանությունը հարցակաանի տակ դրաած նիկոլենք խոսում են անկախությունից, ինքնիշխանությունից։ Հեղափոխական պոռնկությունը հենց այսպիսին է լինում։

Իրականությունն այն է, որ Հայաստանին միութենական պետության մեջ մտցնելու կեղծ թեզը Նիկոլն է դրել շրջանառության մեջ՝ թաքնվելով «Հայկական Թուրքական ժամանակ»–ում տպվող «Հավաստի Աղբյուր» կեղծանվան տակ։ Ուշագրավն այն է, որ Նիկոլն, ընտանեկան թերթի հետևում թաքնվելով, ասում է, որ ՌԴ–ի առաջարկը միութենական պետություն մտնելն է ու ինքը դեմ է դրան, բայց իր դեմքով հայտարարում է, որ կողմ է ռուսական առաջարկներին։

Ինչպես հայտնի է, սրիկաների վերջին հանգրվանը հայրենասիրությունն է։ Հիմա նիկոլենք 29.800 քառակուսի կիլոմետրանոց հայրենասիրություն են խաղում, բայց իրականում սեփական կաշին են ուզում փրկել՝ Հայաստանի ու Արցախի գնով։

Անխուսափելի իշխանափոխությունից հետո բոլորի գործողությունները քննության առարկա պետք է դառնան, այդ թվում՝ Հ1–ում հայտնված ադրբեջանամետ քարոզիչների։ Իսկ մինչև այդ պետք է արհամարհել Հ1–ի եթերը։

Հայկ Ուսունց

7or.am

դիտվել է 351 անգամ
Լրահոս
«Չգոռաս ինձ վրա», «Հանգիստ պահի քեզ». Մարտունիում ոստիկանապետը վիճում է ճանապարհը փակածների հետ (video) Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան Ալիևի հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել․ Փաշինյանի լեգիտիմության աղբյուրը Բաքուն է, այսօր նա Բաքվի պահանջներն է կատարում․ Տաթևիկ Հայրապետյան Ով կասկածում է, որ սա հայկական հող է` իրա մերը․ Գերասիմ Վարդանյանը Տիգրանաշենում է (video) Էդգար Ղազարյանին ազատ են արձակել «Ոտքի՛, քանի չի հանձնել» «Քաղաքացիական պայմանագրի» կենտրոնական գրասենյակը հերթափոխով հսկում են կարմիր բերետավորները 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ըստ Ալեն Սիմոնյանի, հողերը հանձնելու դեմ բողոքողները դատարկաբանությամբ են զբաղված Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում. Մանուկյան Անոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է «Ոսկեպարում ականները հանում եք, որ թուրքն առաջ գա, մեզ մորթի»․ քաղաքացիներ (video) Քաշքշուկ եւ լարված վիճակ Տիգրանաշենում․ թուրքերին կբրդե՞ք ու կհանեք ճանապարհից (video) Հետո չլացեք Սուրեն Պապիկյան, Արմեն Գրիգորյան, ԳՇ պետ, թե Նիկոլի հրամանն էինք անում․ Գեղամ Մանուկյան (video) ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը բերման է ենթարկվել միջպետական մայրուղու Բագրատաշենի հատվածից Քաղաքացիները շարունակում են ընդվզել․ փակ է Ապարան-Սպիտակ Մ3 ճանապարհահատվածը Գերասիմ Վարդանյանին ու ևս 4 անձի բերման են ենթարկել․ Քոչարյան Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված Արցախ Բողոքի ակցիայի 29 մասնակից բերման է ենթարկվել Երևան-Մեղրի ավտոճանապարհին լարված իրավիճակ է, կան բերման ենթարկվածներ Ապարան-Վանաձոր ճանապարհն ու Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ են
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am