Ուղիղ մեղադրանք Կրեմլին. Ինչո՞ւ է Մոսկվան Փաշինյանի իշխանությանը «ստիպում» ու «ճնշում»

Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում է՝ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում, որտեղ արդեն ընթանում նրա հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Կրեմլի խոսնակը դեռ երեկ հայտարարել, որ եռակողմ բանակցություններ Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի մասնակցությամբ նախատեսված չեն, բայց ոչ ֆորմալ գագաթնաժողովի ընթացքում, երկկողմ շփումներ, իհարկե, կլինեն:

Քիչ առաջ, սակայն հայտնի դարձավ, որ Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը զրույց են ունեցել: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպմանը Պուտինը հայտնեց, որ Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ գագաթնաժողովում իրեն, Փաշինյանին և Ալիևին հաջողվել է միասին զրուցել։ «Հիմնական խնդիրը Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորումն է, հայ-ադրբեջանական հարաբերությունները, Ղարաբաղի հետ կապված ամեն ինչ»,- հանդիպման սկզբում ասաց ՌԴ նախագահը։ «Այսպիսով՝ ինչպես պայմանավորվել ենք, մենք մանրամասն կքննարկենք այս բոլոր հարցերը»,- ասաց նա։

Մի քանի օր առաջ էլ Հայաստաննի արտգործնախարար Արարատ Միրզոյանն էր հրաժարվել Մոսկվայում նախատեսված եռակողմ հանդիպումից։ Հայկական կողմը հայտնեց, որ ուժերը կենտրոնացրել է Արցախի արդեն երկշաբաթյա շրջափակումը վերացնելու ուղղությամբ:

Երեկ երեկոյան, բացելով ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը, ելույթ են ունեցել միայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՊՀ-ում 2022-ին նախագահող Ղազախստանի ղեկավարը: Վլադիմիր Պուտինը նշել է, որ ԱՊՀ համագործակցության առանցքային ուղղությունը եվրասիական տարածաշրջանում անվտանգության ու կայունության պահպանումն է: «Ցավոք սրտի, առաջին հերթին արտաքինից եկող մարտահրավերներն ու սպառնալիքները տարեցտարի միայն աճում են: Բայց նաև, ցավոք սրտի, ստիպված ենք ընդունել, որ ԱՊՀ անդամ որոշ պետությունների միջև ևս տարաձայնություններ են առաջ գալիս: Սակայն, կարևորն այն է, որ մենք պատրաստ ենք համագործակցել և համագործակցելու ենք, և անգամ, եթե որոշ խնդրահարույց հարցեր ծագում են, ապա ձգտում ենք ինքներս դրանք լուծել՝ միասին, փոխգործակցելով, և միմյանց ցուցաբերելով ընկերական օգնություն և միջնորդական օժանդակություն», - ասել է Ռուսաստանի նախագահը:

Տարաձայնություններ ունեցող պետությունների անունները Պուտինը չի տվել, փոխարենը խոսել է 2023 թվականը ռուսական լեզվի տարի հռչակելու մասին, հայտարարելով, որ ԱՊՀ երկրների ժողովուրդներին շատ բան է միավորում՝ ընդհանուր պատմությունը, հոգևոր արմատներն ու ավանդույթները, «և իհարկե ռուսերենը, որ մեր բազմազգ պետությունները միավորող հզոր ուժ է»։ Շնորհակալություն հայտնելով երկրներին, որ աջակցել են 2023 թվականը ռուսերենի տարի հռչակելու ավելի վաղ կայացրած որոշմանը՝ Պուտինը նշել է, որ միջոցառումների լայնածավալ ծրագիր է մշակված, որ ուղղված է ռուսերենի կարգավիճակի պահպանմանը, ամրապնդմանն ու բարձրացմանը՝ որպես միջազգային շփման լեզու։

Ահա, երեկ, մինչ Փաշինյանը մեկնում էր Սանկտ Պետերբուրգ, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրայինի եթերում սենսացիոն բացահայտումներ է արել...

Փաշինյանի իշխանության ներկայացուցիչն առաջին անգամ ամենաբարձր մակարդակով հայտարարել է, որ ռազմավարական դաշնակից Ռուսաստանը ստիպում է Հայաստանին իր սուվերեն տարածքով միջանցք տրամադրել Ադրբեջանին, ինչպես նաև անդամակցել Ռուսաստան-Բելառուս ձևավորվող միութենական պետությանը, փոխանցում է «Ազատությունը»։

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրայինի եթերում երեկ ուղիղ հայտարարել է՝ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժումը, ինչպես նաև Լաչինի միջանցքի փակումը Ռուսաստանի կողմից Հայաստանի վրա բանեցվող ճնշումների շրջանակում են։ Գրիգորյանի պնդմամբ՝ վերջին շրջանում վառ արտահայտվող հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամի հիմնական պատճառը հենց սա է։ «Այդ լայն կոնտեքստը, այսպես ասած, Ադրբեջանին աջակցելու, Հայաստանի տարածքով այսպես կոչված միջանցքային տրամաբանության որևէ ճանապարհ ստանալու կոնտեքստում է: Հայաստանը շարունակում է դիմադրել սրան: Ի դեպ, կարող եմ հստակ ասել, որ սեպտեմբերի 13-ի սրացումը նաև փոխկապակցված է սրա հետ, և ամբողջ ճգնաժամի հենքը կամ դրդապատճառը հիմնական սա է», - հայտարարեց Գրիգորյանը:

Հարցին՝ «այս ամենը միջանցքի՞ համար է», Անվտանգության խորհրդի քարտուղարը պատասխանեց. - «Նաև: Այսինքն՝ արտատարածքային միջանցք՝ Հայաստանի տարածքում»: «Այս ճնշումը՝ Լաչինում որ կա, այս իրադարձությունները», - այս դիտարկմանն էլ Գրիգորյանն արձագանքեց. - «Բնականաբար, դրա մասին է այդ ամբողջ ճնշումները»:

Ըստ «Ազատության», Անվտանգության խորհրդի քարտուղարը նաև առաջին անգամ հաստատել է իշխանական որոշ պատգամավորների շուրթերով հնչող այն պնդումը, որ Ռուսաստանը ստիպում է Հայաստանին անդամակցել միութենական պետությանը։ Գրիգորյանը պնդել է, որ Հայաստանը դիմադրում է ռազմավարական դաշնակցի այդ ցանկությանը և պատասխան է ստանում ռազմական ճնշումների ձևով։ Անվտանգության խորհրդի քարտուղարն ընդգծեց՝ Սահմանադրությամբ Հայաստանը ինքնիշխան պետություն է և մնալու է այդպիսին, իսկ սուվերենությունը պաշտպանելը այս իշխանության առաքելությունն է։

«Միութենական պետության հետ կապված՝ բնականաբար, Հայաստանի հանդեպ ճնշումները նաև այստեղից են գալիս: Եվ Հայաստանի ժողովրդավարությունը և ժողովրդավարական համակարգը, երբ որ դիմադրում է դրան, ապա ստանում է այլ տեսակի ճնշումներ՝ ռազմական տեսքով», - ասել է Արմեն Գրիգորյանը:

Այսպես, Հայաստանի իշխանությունն առաջին անգամ, փաստացի մեղադրեց Կրեմլին այն բանում, որ ստիպում է Հայաստանին իր սուվերեն տարածքով միջանցք տրամադրել Ադրբեջանին:

Որքա՞նով է սա թեթևացնելու Հայաստանի ու շրջափակման մեջ հայտնված Հայաստանի վիճակը, պարզ չէ:

Հայաստանի իշխանությունն ընտրել է Մոսկվայի հետ հրապարակային «հաշիվներ» մաքրելու գիծ, և ինչպես երևում է, հաստատուն քայլերով այդպես էլ առաջ է շարժվում:

Միայն պարզ չէ, թե ինչպե՞ս է Հայաստանի իշխանությունը դիմադրելու ռուսական «ստիպողական» քաղաքականությանը, և մեր հասարակությունը չունի մի կարևոր հարցի պատասխան, ինչո՞ւ է հենց Փաշինյանի իշխանությանը Մոսկվան սկսել «ստիպել» ու «ճնշել»:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4593 անգամ
Լրահոս
Ինչ կապ ունեն Եկեղեցու դեմ արշավի առաջամարտիկները Սորոսի հիմնադրամի հետ Մուստաֆաևը «հու» արեց, որից հետո Հայաստանի իշխանություններն ասացին՝ ձերն է, ամեն ինչ ձերն է, եկեք, վերցրեք. Արթուր Խաչատրյան Ստահոդ լուրեր տարածելով, թիրախավորվելով Հայ Առաքելական եկեղեցին, Բագրատ Սրբազանին, չէք կարող կասեցվնել ժողովրդական ընդվզումը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին… Ոստիկանները բերման են ենթարկում Տավուշում հողերի հանձնման դեմ բողոքող քաղաքացիներին Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան Բագրատաշենում ճանապարհ փակելիս ձերբակալվել է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը Ձեզ թվում է՝ «Պատիվ ունեմ»-ը կամ երկու խմբակցությունները կարո՞ղ են դա անել.Սերժ Սարգսյանը` Փաշինյանին անվստահություն հայտնելու մասին Իր հայրենի հողի համար պայքարող գնդապետ Մախսուդյանին պատմությունը կհիշի, իսկ իշխող քաղաքական խմբակն ու նրա սպասարկուները կհայտնվեն պատմության աղբանոցում. Արամ Ավետիսյան Տավուշի ուղղությամբ տեղի ունեցողը սոսկ հայ-ադրբեջանական նշանակության հարց չէ. Վահե Դավթյան Խոնարհվելով մեր սրբադասված նահատակների հիշատակի առջև՝ խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ Դիվանագետների համահայկական խորհուրդ Ոչ ոք չի կարող Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ առնել․ ՀՀ երրորդ նախագահ Ե՞րբ է Սաշան գեներալի կոչում ստանալու Նիկոլի ստախոս Տարոնի հերթական "մուտիտը" Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... ՇՏԱՊ. Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները «Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են․համայնքապետ Սերժ Սարգսյանն իրատեսական է համարում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը «Չենք թողելու ճանապարհ փակվի այստեղ»․ Լարված իրավիճակ՝ Բագրատաշենում «Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին. վերլուծական Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը․ վերլուծական «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանն ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «ադրբեջանական մշակութային ժառանգություն» Քայլիստ դավաճանները պաշտպանում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը... Գագիկ Համբարյան ԱՄՆ պետքարտուղարությունը մարդու իրավունքների տարեկան զեկույցում անդրադարձել է նաև Հայաստանին ու Ադրբեջանի ռազմական գործողություններին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am