Նիկոլը, Արայիկն ու Իլհամը կբռնե՞ն Ռուբեն Վարդանյանի «կոկորդից»

Արցախի շրջափակման 11-րդ օրը բավարար ժամանակ է, որպեսզի վերլուծենք, թե ինչ է տեղի ունենում: Արդեն իսկ ակնհայտ է Փաշինյանի իշխանության խաղը: Փաշինյանը շարունակ կրկնում է՝ Ադրբեջանը, թող ճանաչի մեր 29 հազար 800 քառակուսի կիլոմետրանոց պետությունը, և մենք խնդիր չունենք՝ խաղաղության համաձայնագիր կստորագրենք:

Նրա սկզբնական ծրագիր հետևյալն էր՝ հանձնել Արցախը, և որպես ՀՀ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի հետնորդ, «քիրվայության» քաղաքականություն վարել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, խաղաղ գոյակցել, թեև նրան զգուշացնում էին, որ Անկարան ու Բաքուն Հայաստանի հետ խաղաղ գոյակցել չեն ցանկանում, նրանք ցանկանում են Հայաստան պետության ոչնչացում, նրանց տարածք է պետք, ոչ թե Հայաստանի Հանրապետություն:

Հիմա Փաշինյանը մխրճվել է իր իսկ ձևավորած սարդոստայնի մեջ, ու պետությունը տանում է դեպի կործանում՝ 44-օրյա պատերազմի զոհեր, Լեռնային Ղարաբաղի կորուստ, և ինքնիշխան Հայաստանի տարածքային զիջումներ թշնամուն:

Ու հիմա Փաշինյանն արդեն «պարզել» է, ելույթներ է ունենում ու հայտարարում, որ Ադրբեջանի ախորժակն ավելին է, քան այն ամենն, ինչ նրանք ստացել են: Արդեն Փաշինյանն էլ ունի վախ, որ թուրք-ադրբեջանական տանդեմի՝ Հայաստանի հանդեպ տարածքային զավթողական երազանքները հասնում են մինչև Սևան ու Երևան, ու գուցե դրանք են նրանց իրական նպատակները:

Գումարած այս ամենին՝ թուրք-ադրբեջանական տանդեմը շարունակում է միջանցք պահանջել, և անկախ նրանից, թե դա ինչպես կկոչվի, նրանք դա Հայաստանից ցանկացած գնով ձգտում են դա պոկել:

Արցախի պետնախարարի պաշտոնում Ռուբեն Վարդանյանի նշանակումն այս ողջ գործընթացում բավական ուշագրավ շերտ է՝ իր ողջ խորությամբ:

Մի քանի օր է, ինչ իշխանական դաշտից Ռուբեն Վարդանյանի ուղղությամբ կազմակերպված քննադատություն է տարվում, արդեն որոշները հնչեցրել են այսպիսի մտքեր՝ «եթե Ռուբեն Վարդանյանին չնշանակեին Արցախի պետնախարար՝ Ադրբեջանը չէր փակի Լաչինի միջանցքը», «եթե Ռուբեն Վարդանյանի նշանակումը վերանայվի, գուցե Ադրբեջանը բացի ճանապարհը...» և այլն...

Ռուբեն Վարդանյանի նշանակմանը Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը բացահայտ դեմ չէին կարող հանդես գնալ, որովհետև բոլորի համար էլ ակնհայտ է, որ արցախցիներն այսօր Արցախում են, քանի որ ռուս խաղաղապահներն են այնտեղ, և նրանց հեռանալու դեպքում՝ Արցախը կհայաթափվի: Իսկ ովքեր այսօր արցախցու կողքին են, նրանք այդ հասարակությանը թև ու թիկունք են:

Իրականում, Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը՝ Ռուբեն Վարդանյանի դեմ են, սակայն չեն կարող բացահայտ ընդդիմանալ Ռուսաստանին, Ռուսաստանից եկած գործչին, հայտնի գործարարին աշխատանքից հեռացնելով: Սակայն դա իրականացնում են՝ իրենց «աշխատողների» կարծիքները հանրայնացնելով:

Մյուս կողմից Ռուբեն Վարդանյանի նշանակմանն է ողջ ուժով ընդդիմանում Ադրբեջանի նախագահը: Նա մեկ անգամ ինքն է անձամբ անդրադարձել Վարդանյանի նշակմանը, ակնարկելով, որ երրորդ երկիրը, այսինքն, Ռուսաստանը, Արցախում պաշտոնյա է գործուղել, օրերս էլ ՄԱԿ-ի ԱԽ նիստի ժամանակ Ադրբեջանի ներկայացուցիչը անդրադարձավ Ռուբեն Վարդանյանի թեմային:

Մի բան փաստ է, Ադրբեջանում իսկական հիստերիա է այս նշանակման առիթով, գրեթե ամենօրյա ռեժիմով հիստերիկ հրապարակումներ են հայտնվում ադրբեջանական կայքերում՝ «Ռուսաստանում հարստացած բիզնեսմենի» նշանակման թեմայով:

Ստացվում է, որ թե՛ Նիկոլ Փաշինյանի, թե՛ Արայիկ Հարությունյանի, թե՛ Իլհամ Ալիևի համար Ռուբեն Վարդանյանը որոշակի խոչընդոտ է «խաղաղության դարաշրջանի» ստեղծման ճանապարհին:

Իհարկե, Հայաստանի իշխանությունը թվացյալ ապահովում է Արցախի պաշտպանությունը՝ Երևանի մատույցներից... Այս օրերին Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը հարցազրույցներ են տալիս, նրանք լուսաբանվում են Հայաստանի իշխանական լրատվական դաշտի կողմից, սակայն նրանց հայտարարություններում որևէ քննադատություն չի հնչում Հայաստանի իշխանության հասցեին: Ավելին, ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստից հետո էլ Արտակ Բեգլարյանը շարունակում է իր ցույցը ոչ թե ՀՀ կառավարության շենքի մոտ, այլ՝ ՄԱԿ-ի շենքի մոտ:

Մինչդեռ, Հայաստանի ու Արցախի գլխին բերած բոլոր ողբերգությունների թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է՝ իր վարած ապաշնորհ քաղաքականությամբ՝ թե՛ արտաքին քաղաքական դաշտում, թե՛ Արցախյան բանակցություններում, թե՛ արդեն բերած պատերազմով:

Նույն պատասխանատվությունն էլ Արցախում կրում է Արայիկ Հարությունյանը, որը իրենից բոլոր դժգոհներին հեշտությամբ «իրենով անելու» մեծ վարպետ է, կարողանում է իր կողքը քաշել, բոլորի բերանը փակելու հարցում մեծ վարպետ է:

Ինչ վերաբերում է Արցախի կարգավիճակին, ապա նրա պահվածքից ենթադրելի է, որ դեմ չեն լինի, եթե Ադրբեջանը ինչ-որ կարգավիճակ տա Արցախին, իրենք համարում են, որ «կարող են լեզու գտնել» Ադրբեջանի հետ:

Իսկ այս գծին դեմ են Արցախի նախկին իշխանությունները և Ռուբեն Վարդանյանը, որի գործունեության մեջ, ճիշտ է, երբեմն PR գործունեության ավելցուկ է նկատվում, սակայն համենայնդեպս, չի կարելի ասել, որ նա Փաշինյանի ու Հարությունյանի քաղաքականությունը կիսող գործիչ է:

Ավելին, նա արդեն որոշակիորեն բացահայտում է Արայիկ Հարությունյանի իշխանության տարիների չարաշահումները, ինչը նշանակում է, որ ի դեմս Ռուբեն Վարդանյանի, Արցախի նախագահն ունի արդեն մեկ ընդդիմացող՝ հենց իշխանության ներսում:
Այսինքն, թե՛ Արցախի ճակատագրի, թե՛ իշխանության արդյունավետ գործունեության հարցում Ռուբեն Վարդանյանը չորս կողմից բոլորի «կոկորդին» է կանգնած ու դրա արտահայտություններն արդեն իսկ նշմարվում են:

«Հայելի»-ի տեղեկություններով, առհասարակ, Ռուբեն Վարդանյանի նշանակումը մեծ խնդիր է Փաշինյանի համար, նա բացարձակ չի ընկալում այդ նշանակումը, խուսափում է Ռ.Վարդանյանի հետ որևէ տեսակի շփումից, անգամ այն դեպքում, երբ Ռ.Վարդանյանը ցանկացել է նրա հետ ինչ-ինչ հարցեր քննարկել:

Ինչ է ստացվում, ուրեմն... Ն.Փաշինյանը, Ա.Հարությունյանը բացեիբաց չեն կարողանում քննադատել, թիրախավորել Ռուբեն Վարդանյանին, բայց դա «գաղտնի» են իրագործում, ինչպես Ռուսաստանի դեմ նրանց գործունեության դեպքում է: Նույն ձևով՝ Փաշինյանը գնում-հանդիպում է Պուտինին, նրան դեմ առ դեմ ասում, որ շնորհակալ է ՌԴ-ին գործադրած ջանքերի համար, վերադառնում է ու իր արբանյակներին Մոսկվայի ուղղությամբ հարձակման ու թիրախավորման հրաման է իջեցնում:

Մինչդեռ Հայաստանի ու Արցախի տապալումների միակ պատասխանատուն հենց Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանն են, որոնց նպատակը՝ «Արցախը հանձնենք, ու ինչ-որ կարգավիճակով հանգիստ ապրենք» դավաճանական բանաձևն է:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4439 անգամ
Լրահոս
Բագրատաշենում երեկ 13 անձ է բերման ենթարկվել, որոնցից 5-ը ձերբակալված է Մի օր էլ տանից դուրս կգաք ու երբ հետ գաք տուն չեք կարողանա մտնել, հանձնած կլինի. իրավապաշտպան Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ Թուրքիայի նախագահը դարձյալ ցավակցել է միայն Թուրքիայի հայերին Հիմա Հայաստանն է նույն վիճակում ու կորուստները լինելու են այնքան, մինչև որ ստիպված չլինենք մոբիլիզացնել ու անել անհնարինը Ի՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը․ Հարութ Սասունյան 3 ելույթ Փաշինյանից զիջման և փոխզիջման մասին Մեր խնդիրը ներսից է։ Ներսից կանխենք նոր ցեղասպանությունը. Անդրանիկ Թևանյան Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդի Չպիտի հուսահատվենք և հիասթափվենք, չկատարենք Նիկոլի ցանկությունը. video Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա․ Արշակ սրբազան. video Հավաքագրում ենք ռեսուրսները և հեռացնում Նիկոլին․ Շարմազանով. video Հող հանձնելը Նիկոլը փաթաթել է հայ ժողովրդի վզին ու խեղդում է. video Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի Ֆրանսիան այսօր ոգեկոչում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Մակրոն «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am Պայքարը շարունակվում է հիվանդանոցից Պարոն Էրդողան, չփորձեք Հայաստանն ու Սփյուռքը հակադրել, մենք մի ազգ ենք՝ մի պահանջատիրությամբ Արամ Ա. video Նոր մանրամասներ Զաքարյան Արթուրից՝ Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնությունների մասին հաղորդումների աճով․ Freedom House
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am