Արցախի 10 օրվա մղձավանջն ու ՀՀ իշխանության կրավորական պահվածքը

Արդեն 10 օր է Արցախն ամբողջական շրջափակման մեջ է:

«Դեկտեմբերի 12-ի առավոտյան ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակներով փակել է Լաչինի միջանցքը, որն Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն է: Ադրբեջանական գործողությունների հետևանքով Արցախի 120 հազար բնակչությունը, որից 30 հազարը երեխաներ են, հայտնվել է հումանիտար ճգնաժամի մեջ: 1100 քաղաքացի, որից 270-ը անչափահաս, ճանապարհի արգելափակման հետևանքով տուն վերադառնալու հնարավորություն չունի», - հիշեցնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

Հաղորդագրության համաձայն՝ Արցախի բժշկական հաստատությունների վերակենդանացման բաժանմունքներում գտնվող ավելի քան երկու տասնյակ առողջական լուրջ խնդիրներ ունեցող հիվանդներ, որից 13-ը երեխաներ են, Հայաստան անհապաղ տեղափոխման կարիք ունեն: 350 հիվանդներ չեն կարողանում բուժում ստանալ Հայաստանում: Արցախում ժամանակավորապես դադարեցվել են բոլոր պլանային վիրահատությունները: «Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ: Տրանսպորտային ամբողջական շրջափակումը սպառնում է սննդի, դեղորայքի և վառելիքի պակասով», - հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Արցախի շուրջ ստեղծված իրավիճակով քննարկումներ կայացան, որոնցում հիմնականում հնչեցին «երկու կողմերին» ուղղված կոչեր:

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն այսօր առավոտյան ֆեյսբուքյան ուղիղ եթերում ուրախալի է համարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Արցախի հարցի քննարկումը: «Իսկապես շատ կարևոր է, որ նորից հնչեց Լեռնային Ղարաբաղի, Արցախի հարցը՝ ամենաբարձր կազմակերպության քննարկման օրակարգում, և շատ կարևոր է, որ արձագանքը մի կողմանի էր՝ դա անընդունելի է, ինչը կատարվում է, 200 ժամից ավել արդեն փակ է Արցախի ճանապարհը, բլոկադայի մեջ ենք, և ամբողջ աշխարհը, բոլոր երկրները, իրենց արձագանքը շատ կտրուկ էր և պարզ՝ սա անընդունելի է և պետք է բացվի առանց նախապայմանների, կամ քննակումներով, բայց մեկ է՝ ընդհանուր որոշումն այդպիսին էր, որ սա անընդունելի իրավիճակ է», - հայտարարեց Վարդանյանը:

Ավելի վաղ Ռուբեն Վարդանյանը Հայաստանի իշխանություններին մեղադրել էր այն հարցում, որ նրանք պատշաճ չեն արձագանքում Արցախում ստեղծված իրավիճակին...
Արցախում զարմացած են, որ Հայաստանի և այլ երկրների իշխանություններից պատշաճ արձագանք չկա Արցախի շրջափակմանը, «Ռուսարմինֆոյի» եթերում նշել էր նա. «Ես տեսնում եմ, որ բազմաթիվ մարդիկ տարբեր երկրներում արձագանքում են, բայց պետությունների, միջազգային կազմակերպությունների մակարդակով պատշաճ արձագանք չկա: Չնայած, հեռու գնալ պետք չէ, Հայաստանն ինքն էլ չի արձագանքում, և նման անտարբերություն կամ զգուշավորություն ես չէի սպասում»: Վարդանյանը զարմանք էր հայտնել, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը, լինելով պետական հեռուստաալիք, ոչ մի անգամ իրեն կամ Արցախի իշխանության այլ ներկայացուցիչների չի հրավիրել հարցազրույցի: Նրա խոսքով՝ պատճառը կարող է լինել կամ որոշակի միտումը, կամ անտարբերությունը, երկու պարագայում էլ դա անընդունելի է: «Մենք գտնվում ենք Հայրենական պատերազմի վիճակում, ճգնաժամ, որը կարող է հանգեցնել ոչ միայն մարդասիրական ճգնաժամի, այլև մեծ մարդկային զոհերի, և ես չեմ հասկանում՝ ինչու է այդքան թույլ մեր կազմակերպությունների, կուսակցությունների, իշխանությունների և ընդդիմության արձագանքը»,- ասել էր նա:

Նա նաև անընդունելի է համարել միջազգային կազմակերպությունների արձագանքը: Մեկնաբանելով ռուս խաղաղապահների վարքը ստեղծված իրավիճակում՝ Վարդանյանն ասել է, որ նրանք ընդամենը «փորձում են իրենց դեմքը փրկել. «Մենք հերթական անգամ ականատես են լինում այն բանի, որ նրանք ելնում են սեփական շահերից, իսկ մենք լռում ենք: Հայաստանը, ստորագրելով եռակողմ հայտարարություն Ադրբեջանի և Ռուսաստանի հետ, չի պահանջում դրա կատարում: Ադրբեջանը, համապատասխանաբար, խախտում է դրա դրույթները, իսկ Ռուսաստանը Հայաստանի լռության ֆոնին չի կատարում իր պարտավորությունները: Բոլորը հանգիստ հետևում են կատարվողին: Բայց ուզում եմ ձեզ ասել. 30 հազար երեխաներ ամեն օր ձեզ կայցելեն ձեր երազներում»:

Արցախի ժողովրդի համար պատասխանատվություն է կրում Հայաստանի՛ իշխանությունը՝ անկախ այն բանից, որ Փաշինյանի իշխանությունը փորձում է մեղադրանքի սլաքներն այլոց վրա ուղղել:

Անկախ այն բանից, թե ինչ քայլեր է ձեռնարկում Ռուսաստանը Լաչինի միջանցքը բացելու ուղղությամբ, Արցախի ժողովրդի համար պատասխանատվություն է կրում Հայաստանի՛ իշխանությունը: Արցախում հայեր են ապրում, Հայաստանի իշխանության կողմից գործուն քայլեր չեն նկատվում, կամ էլ, եթե այդիսիք կան՝ չկա արդյունք: Պատասխանատվությունը ուրիշների վրա բարդելով խնդիրները չեն լուծվելու, խորանալու են, իսկ Հայաստանի թուլակամ իշխանության անտարբերությամբ՝ Ադրբեջանն ու Թուրքիան ավելի են առաջ գնալու:

Մի պահ պատկերացնեն, որ Արցախի շրջափակումը կշարունակվի ևս 10 օր: Իրավիճակի ու հետևանքների մասին Հայաստանի իշխանությունները խորությամբ պատկերացնո՞ւմ են:

Անվտանգության խորհրդի քարտուղարը խորհրդարանում հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունը իր ձեռքի տակ եղած բոլոր գործիքներն օգտագործում է ճգնաժամը հանգուցալուծելու համար: Արմեն Գրիգորյանը ձեռնարկվող քայլերի մասին մանրամասներ չներկայացրեց, բայց կրկին շեշտեց, որ Լաչինի միջանցքի պատասխանատվությունը հանձնվել է Ռուսաստանի Դաշնությանը: Ավելի վաղ նաև Փաշինյանն էր հայտարարել, որ Հայաստանի անելիքն այս հարցում Ադրբեջանի կողմից իր ստանձնած գրավոր պարտավորության խախտումը միջազգային պատշաճ գնահատականի արժանացնելն է:

Այս իշխանությունը չի գիտակցում, որ այս պահին արդեն միջազգային հանրությունից, քաղաքակիրթ աշխարհից գնահատականներ սպասելն արդեն ուշացած քայլ է:
Եկել է գործելու, թուրք-ադրբեջանական տանդեմին հակազդելու ժամանակը:

Այս ուղղությամբ է, որ Հայաստանի ներկայիս կառավարությունն ընդունել է կրավորական կեցվածք:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1676 անգամ
Լրահոս
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են Արցախի ղեկավարների հարցազրույցները եթեր չեն գնացել Մենք իշխանություն ճանկռելու, գրկելու, կրծելու խնդիր չունենք. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 191 Փաշինյանն այս անգամ էլ գնացել է գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի հետևից․․․ խուզարկություններ են անում (video) Ելք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը. Լավրով Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում Ի՞նչ կլինի, եթե իշխանությունն իրականացնի Ադրբեջանի ցանկությունը Տավուշում (video) Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ները Այս ընթացքը կասեցնել չի ստացվի` անկախ նրանից, թե իշխանությունը դա ճնշելու ճանապարհին քաղբանտարկյսլների շարքը կընդլայնի՞, թե՞ մարդկանց դեմ բութ գործիքներ կկիրառի. Տիգրան Աբրահամյան «Հիմա այս ի՞նչ եք դարձրել մեր երկիրը»․ Վարդան Ոսկանյան Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում Լավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են Լավրով. Փաշինյանը հրավիրել է ԵՄ առաքելություն Հայաստան՝ Ադրբեջանին խոստանալով, որ դա կլինի 2 ամսով Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք Կրկին մեղադրում են ՌԴ-ին Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի ՀՀ սահմանային փոփոխություններից հետո Խնածախի ապարանքը հայտնվեց սահմանից 700 մ․ հեռավորության վրա Դժվարին որոշում եմ կայացրել. Վազգեն Ռշտունի Օգնության հասած ավտոմեքենան այրվել է, կրակը տարածվել է Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ Բեգլարյան «...կպատերազմենք»․ Սիմոնյան Ալեմ Սիմոնյանը կրկին կհանդիպի Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am