Ջոն Բոլթոնից մինչև Ռիչարդ Մուր․ Փաշինյանի հրահանգիչները

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրին: Զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող թեմաների: Սա կառավարության տարածած հաղորդագրությունն է։

Այս չոր նախադասությունների տակ ահագին թաց բաներ կան, որոնք թաքցվում են։ Ի՞նչ գործ ունի Թուրքիայի ու անձամբ Էրդողանի մտերիմ ընկեր, հակահայկական, հակառուսական, հակաիրանական քաղաքականության գլխավոր ճարտարապետներից մեկը Հայաստանում։ Ինչո՞ւ է Նիկոլը գաղտնի ծառայության ղեկավարին հանդիպում այն պահին, երբ Արցախը բլոկադայի մեջ է։ Ի՞նչ հանձնարարություններ է նա ստացել գաղտնի ծառայության ղեկավարից։

Ռիչարդ Մուրը Արցախն Ադրբեջանին հանձնելու, մեր տարածաշրջանից ՌԴ–ին դուրս մղելու և Թուրքիայի դերակատարումը մեծացնելու ջատագովներից է։ Եվ ահա նրան հանդիպում է Նիկոլ Փաշինյանն ու չոր տեղեկություն տարածում հանդիպման մասին։

Ուշագրավն այն է, որ 2018–ից հետո Նիկոլ Փաշինյանը Հայաստանում հյուրընկալում է Արևմուտքի ամենաթուրքամետ, հակաիրանական ու հակառուսական պետական պաշտոնյաներին։

Առաջինը անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնն էր։ Նրա հետ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հայ–իրանական սահմանը կարող է փակվել (հետագայում Նիկոլ Փաշինյանը «բանավոր փոխըմբռնման» շրջանակներում հանձնեց Գորիս–Կապան ճանապարհի 21–կիլոմետրանոց հատվածը՝ փաստացի վնասելով Իրան–Հայաստան արդյունավետ կապին)։

Բոլթոնը 2018–ին Հայաստանում հայտարարել էր, որ հայ ժողովուրդը պետք է ձերբազատվի «պատմական կարծրատիպերից», այն է՝ մոռանա ցեղասպանությունը թեքվի դեպի Թուրքիան ու դառնա հակառուսական։ Բոլթոնի պլանի համաձայն՝ Արցախը պետք է հանձնվի Ադրբեջանին, Հայաստանից դուրս բերվի ռուսական ռազմաբազան ու Հայաստանը դառնա հակաիրանական արշավի ոտատեղ։ Նիկոլ Փաշինյանը երկու տարվա ընթացքում գրեթե 100 տոկոսով իրականացրեց Բոլթոնի պլանը։ Եթե ռուսական միջամտությունն ու խաղաղապահների մուտքը չլինեին, ապա 2020–ին Արցախն ամբողջությամբ հանձնված կլիներ։

Բոլթոնի պլանն ամբողջությամբ կյանքի կոչելու համար Նիկոլը շարունակում է հակաղարաբաղյան, հակառուսական, հակաիրանական քաղաքականությունը։ Հենց դրա համար էլ ժամանել է նրա մյուս կուռատորը՝ Ռիչարդ Մուրը (Բոլթոնի ու Մուրի արանքում այս տարի Հայաստան էր ժամանել նաև ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության(ЦРУ) ղեկավար Ուիլյամ Բըրնսը)։

Դրսից թելադրվող քաղաքականության գինը Հայաստանն ու Արցախն են, բայց դա դրսի ուժերին ու անձամբ Նիկոլ Փաշինյանին չի հետաքրքրում։ Նրան իր իշխանությունն ու կաշվի փրկությունն են հետաքրքրում։

Մեկ բան պետք է հստակ արձանագրել՝ դրսի հատուկ ծառայությունների, Թուրքիայի, Ադրբեջանի ու Նիկոլ Փաշինյանի միասնական թիրախում այս պահին հայտնվել են ռուս խաղաղապահները։ Նրանց հեռացնելուն են միտված Ալիևի ու Փաշինյանի բոլորի քայլերը։ Հեռացնելուց հետո Արցախի հարցերը ավտոմատ կլուծվեն, հետո առաջ կգա Գյումրիից ռուսական ռազմաբազայի հեռացման հարցը, Հայաստանը կդառնա Իրանի դեմ պատերազմի ոտատեղ։ Այս ամենի արդյունքում Հայաստանն ու Արցախը կջնջվեն աշխարհի վրայից, բայց դա Նիկոլին ու իր տերերին չի հետաքրքրում։ Իսկ հայ ժողովրդին ու նրա քաղաքական վերնախավին դա հետաքրքրու՞մ է։

Կորյուն Մանուկյան

7or.am

դիտվել է 1042 անգամ
Լրահոս
Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո Պատգամավորներից մինչև ՊԵԿ օպերլիազորներ․ թանկարժեք ժամացույց հայտարարագրած պաշտոնյաները. «Հետք» Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Ի՞նչ հիմքով են ուզում պետականացնել «Գրողների միության» և «Նկարիչների միության» շենքերը. Դատախազության տեղեկանքը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրո Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Խելքի աշաեցե՜ք. Նիկոլին սպասարկող և թուրքերին բացահայտ ծառայողի պահվածք դրսևորող սույն քայլիստ երեսփոխանը ուրիշների գործակալ լինելու մասին է խոսում... Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով Հայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա բեկորը դիպել է քաղաքացու աչքին Լարսը բաց է ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով Գողացել են «Գոյ» թատրոնի անձնակազմի սեփական գույքը Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Բաքուն ռազմական է հռչակել օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Աբովյան քաղաքի մոտ բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Mercedes»-ը Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խnւլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես այդպես եք կարծում․ Սամսոնյանի բաց նամակը՝ ԱՄՆ դեսպանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am