Բլոկադա․ օր 4-րդ․ Ալիևն ու Փաշինյանն՝ ընդդեմ Արցախի

Արցախը շրջափակման մեջ է 4–րդ օրը։ Գազ չկա։ Առաջին անհնրաժեշտության ապրանքները սպառվում են։ Դասերը դադարեցվել են։ Արցախահայությունը պատրաստվում է վատագույն սցենարին։

Շատերին հետաքրքրում է, թե ինչու Ալիևը դեկտեմբերի 3–ից որոշեց «բնապահպանական» գրոհի ենթարկել Արցախը ու հետո այն շարունակել դեկտեմբերի 12–ից մինչև հիմա՝ վերջնական թիրախում ունենալով ամբողջ Հայաստանը։

Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը, Արցախն աշխարհաքաղաքական աճուրդի հանելու և Հայաստանում իր իշխանությունը պահելու (չստացվելու դեպքում՝ սեփական կաշին փրկելու) նպատակով Պրահայում համաձայնել է, որ Արցախը պատկանում է Ադրբեջանին, և որ Բաքուն արցախահայության հետ պետք է շփվի ադրբեջանական օրենսդրության շրջանակներում։ Այս մասին Աստանայում հայտարարեց Ալիևը և հակադարձում չստացավ Փաշինյանից։ Վերջինիս լռությունը համաձայնության նշան էր։ Հետագայում Պուտինն ու Լավրովն էլ հրապարակայնացրեցին Նիկոլի այդ համաձայնությունը՝ հասկացնելով, որ գնդակը հայ ժողովրդի դաշտում է և հայերը պետք է որոշեն, թե արդյոք համաձա՞յն են այդ տարբերակի հետ, և որ իրենք չեն կարող հայերից ավելի հայ լինել։

Ալիևի խոսքն Աստանայում ուղղված էր ԱՊՀ գագաթաժողովի մասնակից Պուտինին։ Ադրբեջանի նախագահը ՌԴ նախագահին Նիկոլի ներկայությամբ ասում էր, որ Մոսկվան պետք է Արցախի հարցը հետագայում լուծելու քաղաքականությունից հրաժարվի, քանզի պաշտոնական Երևանն այդ հարցը լուծված է համարում՝ համաձայնելով ադրբեջանական տարբերակին։

Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպմանն էլ Ալիևը նույն բանն է պնդել, և դա է պատճառը, որ համատեղ հայտարարության ռուսական տարբերակը խմբագրման է ենթարկվել, ռուս խաղաղապահների մանդատի ժամկետի երկարաձգման հարցն էլ դուրս է մնացել օրակարգից։

Ինչպես Նիկոլ Փաշինյանն Արցախ բերեց ադրբեջանցի «բնապահպաններին»

Նիկոլ Փաշինյանը մտել էր, այսպես կոչված, Վաշինգտոնյան պլանի մեջ, որպեսզի իր իշխանության կամ գոնե իր կաշվի փրկության հարցը լուծի։ Այդ պլանն իր խորքում ոչ միայն ու ոչ այնքան Արցախի ու Հայաստանի դեմ է, որքան Ռուսաստանի ու Իրանի։ Հայաստանն ու Արցախն այդ պլանում թուրք–ադրբեջանական տանդեմի բոնուսն են՝ հակառուսական ու հակաիրանական գործընթացի շրջանակներում։

Նիկոլն Արևմուտքին «այո» էր ասել, բայց հետո «գեղցու շուստրիությամբ» «այո» ասաց նաև ռուսական պլանին։ Բայց գնացքն արդեն գնացել է, քանզի Ալիևը հետ չի կանգնի այն ձեռքբերումներից, որոնք նա արձանագրել է Պրահայում։

Ադրբեջանցի «բնապահպանները» շրջափակել են Արցախը, քանզի նման հնարավորություն նրանց տվել է Նիկոլ Փաշինյանը։ Եթե նա Պրահայում համաձայնել է, որ Արցախն Ադրբեջանինն է, ապա բնական է, որ Ալիևը հանգիստ կարող է շրջափակել Արցախն ու պահանջել Արցախի հանքի աշխատանքների դադարեցում։

Նիկոլի հերթական պասերով խաղն Ալիևի հետ

Ադրբեջանի «բնապահպանների» թիրախում հայտնվել են ռուս խաղաղապահները։ Ուշագրավն այն է, որ նիկոլենց թիրախում էլ ռուս խաղաղապահներն են։

«Մենք ի՞նչ կապ ունենք, թող ռուսները բացեն Լաչինի միջանցքը»,–տարածում են նիկոլենք ու հակառուսական հիստերիա բարձրացնում։

Նիկոլենք երեկ ԱԺ–ում մերժեցին Արցախի շրջափակման թեմայով ընդդիմության առաջարկած գնահատականները և ներկայացրեցին սեփականը, որն ամբողջությամբ հակահայկական է իր բնույթով, թշնամու կողմից օգտագործվելու է մեր դեմ և ուղղված է ռուս խաղաղապահ առաքելության դեմ։

Երեկ ԱԺ–ում Նիկոլ Փաշինյանը հակառուսական միտինգ էր կազմակերպել։ Ալեն Սիմոնյանը, Հովիկ Աղազարյանը, Մարիա Կարապետյանը, Վիգեն Խաչատրյանը, Արսեն Թորոսյանը ՌԴ–ի ու ռուս խաղաղապահների դեմ խոսում էին ադրբեջանական «բնապահպանների» էնտուզիազմով։

Հատուկ ուշադրության է արժանի քաղաքական ճամբարափոխության կենդանի նմուշ Վիգեն Խաչատրյանի դիրքորոշումը, որն ամենաշատն է բնութագրում նիկոլական քաղաքականության էությունը։ Ըստ այդ ադրբեջանական քարոզչի՝ Հայաստանն ու Ադրբեջանը Ռուսաստանի զոհերն են, Ռուսաստանն է շրջափակել Արցախը, որպեսզի պատերազմ հրահրի Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Վիգեն Խաչատրայնի խոսքի իմաստն այն էր, որ Արցախից պետք է հրաժարվել, Ադրբեջանի հետ լեզու գտնել ու «քցել» ռուսներին։ Նմանատիպ ադրբեջանաթուրքական քարոզն ԱԺ–ում հատուկ էր կազմակերպվել։ Նիկոլը ձեռքերը լվացել, հանձնել է Արցախը և մեղավոր է ուզում նշանակել ՌԴ–ին։

Այս ամենը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Արցախի ու Հայաստանի ոչնչացման քաղաքականության օգտին աշխատում են ոչ միայն դրսից, այլ նաև ներսից։ Արցախի շրջափակումը վերացնելու և Հայաստանը փրկելու բոլոր քայլերը նախևառաջ ներսում պետք է արվեն։

Նիկոլը Ալիևի հաղթաթուղթն է։ Պետք է Ալիևի ձեռքից դեն շպրտել այդ հաղթաթուղթը։

Կորյուն Մանուկյան

7or.am

դիտվել է 1035 անգամ
Լրահոս
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Համամարդկային աղետներն այլևս չպետք է կրկնվեն. Նիսի քաղաքապետի խորհրդական Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն Ցեղասպանության հիշատակի օրը ես ոչ մի րոպե լռություն չեմ խնդրում. խնդրում եմ բոլոր եվրոպացիներին խոսել և գործել. Լուազո Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Ռոբերտ Քոչարյան ՄԻՊ-ը՝ Տավուշում մարդկանց ջարդելու ու բռնի բերման ենթարկելու մասին (video) Ես Արցախից եմ, բայց Տավուշն էլ իմ տունն է․ պիտի տե՛ր կանգնեք մեր երկրին․ արցախցիներ Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն Սուրեն Պետրոսյանը գտնվում է ՁՊՎ-ում, նրա մասնակցությամբ քննչական գործողություններ դեռևս չեն իրականացվել Նման գործելաոճով անհնար է կասեցնել Տավուշում ձևավորվող հակազդեցությունը․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում Սպասե՛ք, մինչև մայիսի 20-ը շատ բան է փոխվելու․ Արամո ջոկատի հրամանատար (video) ԵԿՄ ավտոմեքենան տավուշցիների ուղղությամբ քշելու դրվագով ՔԿ-ն մեղադրում է քաղաքացիներին «Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն Լկտիաբար խոսողնե՛ր, դե Ոսկեպարի սահմանին տեղափոխեք ձեր ընտանիքներին․ Ղալումյանը՝ պաշտոնյաներին (video) Բա ո՞ւմ դեմ փորձեն պայքարել, միակ ուժը, որ իրենց դեմ կանգնած է, Եկեղեցին է ու հոգևորականությունը. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Երկրապահը չկա․ Մանվելի հետ մահացավ Ծախում ա Փաշինյանը մեզ․ թուրքերն էլ սրան մեծարում են․ մահապարտ (video) Պատմության այս մութ գլուխը հիշեցնում է մեզ խտրականության և բռնության դեմ պայքարելու մասին. Բելգիայի արտգործնախարար Այս պահին օրակարգ ենք ձևավորում և գնում առաջ․ Արտակ Զաքարյան. video Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ իրանագետ Սարսափելի իրականություն․ ի՞նչ է փոխանցել Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից ընտանիքի անդամներին (video) Եթե գնայինք Տավուշ, սաղին ծեծելու էինք, հերի՛ք եղավ․ Արաբոյի Մանվել (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am