Հայաստանի այսօրվա իշխանության պահվածքը նպաստում է, որ Արցախում հումանիտար աղետ սկսվի

Թե ի՞նչ են ուզում այսօր ադրբեջանցիները հասկանալի է բոլորին, նրանք ուզում են, որ Արցախում կայանա հումանիտար աղետ և այնտեղ մնացած հայությունը արագ լքի այդ տարածքը: Թե ի՞նչ են ուզում արցախցիները, նույնպես հասկանալի է, նրանք ուզում են ապրել իրենց հողում անվտանգ ձևով: Ինչ են ուզում ռուսները, նույնպես հասկանալի է, նրանք չեն ուզում, որ Արցախը հայտնվի ադրբեջանցիների ձեռքերում, որպեսզի կարողանան իրենց ազդեցությունը պահպանել միաժամանակ և Հայաստանի, և Ադրբեջանի վրա:

Իսկ ի՞նչ են ուզում Հայաստանի ներկայիս իշխանությունները, նույնպես հայտնի է: Նրանք ուզում ամեն գնով պահպանել իրենց իշխանությունը, քանզի հակառակ պարագայում անվտանգ չի լինելու իրենց ապագան Հայաստանում: Այդ իսկ պատճառով նրանք պատրաստ են ամեն քայլի, որտեղ Արցախի շահը երկրորդական է: Ուշադրություն դարձնենք թե ինչպես են արտահայտվում Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները այս վերջին ճգնաժամի վերաբերյալ: «Գեներալ» կոչվող Գագիկ Մելքոնյանը հայտարարում է, թե Լաչինի միջանցքի հարցը Հայաստանի խնդիրը չէ և դրանով պիտի զբաղվեն ռուսները: «Գեներալ» Մելքոնյանի նման պահվածքը միայն իր խնդիրը չէ: Պետք է պարզել, թե ով է տվել նրան այդ կոչումը և ում հաշվին է նա ժամանակին դարձել ՀՀ բանակի թիկունքի պետ:

Իսկապես, որ որոշ հանցանքների հետագիծը անցյալում է գտնվում:

Հովիկ Աղազարյանը հայտարարում է, թե ի՞նչ են ուզում արցախցիները Հայաստանի կառավարությունից, որ իրենց պատճառով Հայաստանը Ադրբեջանին պատերազմ հայտարարի՞: Եվ դա ասում է ծագումով արցախցի և նախկին դաշնակցական գործիչը:

Մարդկային փչացվածության բոլոր սահմանները այս ծագումով արցախցի գործիչը արդեն գերազանցել է: Ավելին, նրա հայտարարություններն արդեն լայնորեն մեկնաբանվում են Ադրբեջանում և ոգևորում բոլոր նրանց, ովքեր պնդում են, թե Փաշինյանի իշխանության վրա նույնիսկ թեթև ճնշման պարագայում կարելի է հասնել Արցախի լիակատար հայաթափմանը:

Իսկ եթե այս ամենին գումարենք այն, որ Փաշինյանի ներկայիս իշխանության մեջ են այնպիսի գործիչներ, ինչպիսիք են Մարիա Կարապետյանը, Գուրգեն Արսենյանը, Անդրանիկ Քոչարյանը, Վիգեն Խաչատրյանը, Արսեն Թորոսյանը, ովքեր նույնիսկ չեն էլ թաքցնում, որ «հանուն թուրքերի հետ խաղաղության հաստատման պետք է զոհաբերել Արցախը», ապա կարող ենք արձանագրել, թե ինչ արհավիրքներ է սպասում հայ ժողովրդին գալիք տարվա ընթացքում:

Ընդվորում, եթե Փաշինյանի իշխանության կյանքը երկարաձգվի ևս մեկ տարով, ապա այդ ընթացքում մենք կկորցնենք, ոչ միայն Արցախը, այլև Հայաստանն ամբողջությամբ: Շատերին սա կարող է ծայրահեղ գնահատական թվալ, սակայն գործընթացները մեծ արագությամբ կարող են զարգանալ, եթե այս վտանգավոր թափանիվը չկանխվի:

Եթե կորցրեցինք Արցախը, ապա «Զանգեզուրի միջանցքի» «բացման» հարցը կդառնա ժամանակի հարց: Իսկ եթե կորցնենք Սյունիքը, ապա մնացած Հայաստանը արդեն ոչ մեկին պետք չի լինի, քանզի ոչ Ռուսաստանը, ոչ էլ Իրանը չեն ունենա աշխարհաքաղաքական և աշխարհագրական սահման մնացած Հայաստանի հետ, և ուրեմն այդ անդամահատված Հայաստանի հանձման հարցը Ադրբեջանին, կամ Թուրքիային կդառնա տեխնիկայի հարց:

Ի՞նչ կլինի Հայաստանում ապրող բնակչության հետ, այլևս ոչ մեկին հետաքրքիր չի լինի, քանզի անարժանապատիվ ազգերը ոչ մեկին հետաքրքիր չեն: Երբ բոլորի համար հասկանալի կլինի, թե ինչ կատարվեց նաև հարյուր տարի առաջ:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

zham.am

 

դիտվել է 293 անգամ
Լրահոս
«Փալասին խորհուրդ կտամ փնտրել ու գտնել մի հայ ճարտարապետ ու հարցնել՝ Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին». Ռուբեն Մելիքյան Սիլվա Համբարձումյանը հիմա էլ ՔՊ-ականների դեմ է հաղորդում տալիս Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում Toyota-ի խմած վարորդը դարձել է ավտովթարների հեղինակ. 12-ամյա տղան ու նրա մայրը հոսպիտալացվել են Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Փաշինյանը սպառնաց Սամվել Շահրամանյանին (video) Արտաշատում պարեկները «BMW»-ով բերման ենթարկված 2 քաղաքացիներից մեկի մոտ թմրամիջոցներ են գտել , նրանցից մեկն անչափահաս է Ինչո՞ւ Կառավարությունը 3 տարում չի կարողանում Շուռնուխում 10 տուն կառուցել․ հարց Սյունիքի մարզպետին (video) Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստները Ներկա վիճակում անիրատեսական է մտածել ադրբեջանցիների կողմից օկուպացված մեր տարածք վերադառնալու մասին. Շահրամանյան Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումը մտահոգություն է առաջացրել Ռուսաստանում. Զախարովա Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժվելու, հողեր մշակելու, եկամուտը վաստակելու հնարավորությունից. Թաթոյան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է (video) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձվեց մինչեւ տարեվերջ Արցախում քանի մարդ է մնացել Երևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու ու կրճատելու սեւեռումը հասել է Դիլիջան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը Մարտի 27-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 27-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյան Մարտի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am