Օդի ջերմաստիճանը կնվազի
Հանրապետության տարածքում՝ դեկտեմբերի 4-ի ցերեկը, 5-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ:
Դեկտեմբերի 6-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 4-5-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 3-5 աստիճանով:
Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երևանում դեկտեմբերի 4-ի և 5-ի ցերեկը, 6-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 5-ի գիշերը սպասվում են տեղումներ և մառախուղ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +1+3, վաղը ցերեկը՝ +5 +7։