Ղարաբաղ ուղարկված մի խումբ ադրբեջանցի մասնագետների խումբը, որը «բնական ռեսուրսների անօրինական շահագործման եւ դրա հետ կապված բնապահպանական հետեւանքները հետաքննելու ու վերահսկելու համար» ուղարկվել է Ղարաբաղ, շաբաթ օրը Խոջալուում խաղաղապահ ուժերի շտաբում քննարկումներ է անցկացրել խաղաղապահների հրամանատարության հետ, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի էկոլոգիայի եւ բնական պաշարների նախարարությանը։
«Ադրբեջանի բնապահպանության եւ բնական պաշարների նախարարության, Էկոնոմիկայի նախարարությանն առընթեր գույքային հարցերի պետական ծառայության եւ AzerGold ՓԲԸ-ի աշխատակիցները Խոջալուում խաղաղապահ ուժերի շտաբում բանակցություններ են անցկացրել խաղաղապահների հրամանատարության հետ»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Ինչպես հաղորդում է ադրբեջանական կողմը, քննարկումների ընթացքում «կրկին արտահայտվել է ադրբեջանական կողմի լուրջ մտահոգությունն ու դժգոհությունը՝ կապված Ադրբեջանի տարածքներում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուսական խաղաղապահ ուժերը, ապօրինի տնտեսական գործունեության շրջանակներում օգտակար հանածոների անօրինական շահագործման, ինչպես նաեւ այդ բնապահպանական եւ այլ հետեւանքների հետ»:
«Ընդգծվել է մոնիթորինգի, գույքի հաշվառման եւ բնապահպանական հետազոտությունների անցկացման կարեւորությունը հանքավայրերում, որտեղ օգտակար հանածոների ապօրինի արդյունահանում է կատարվում»,-հավելել են նախարարությունից։ Հաղորդվել է, որ ժամը 18:00-ի սահմաններում նշված գերատեսչությունների աշխատակիցները վերադարձել են Շուշի։ «Խոջալուի խաղաղապահ ուժերի շտաբում տեղի ունեցած քննարկումների արդյունքում սկսվել է ճանապարհային քարտեզի պատրաստում՝ Ադրբեջանի էկոլոգիայի եւ բնական պաշարների նախարարության եւ համապատասխան այլ կառույցների մասնակցությամբ՝ տարածքում նշված ուղղություններով աշխատանքներ իրականացնելու համար»,- հայտնել են Ադրբեջանի բնապահպանության նախարարությունից։
Հունվարի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը
Հունվարի 27-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հունվարի 27-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը:
ԹԵՄԱ՝ շրջափակված Արցախ. պատերազմից հետո բանակաշինության պատկերը. հունվարի 28-ը «Հայոց բանակի» հիմնադրման օրն է:
Հունվարի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հունվարի 27-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարւհի Փոստանջյանը
Հունվարի 27-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոնա Աղեկյանը
Հունվարի 27-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հակոբ Ավետիքյանը
Հունվարի 27-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վան Համբարձումյանը
Հունվարի 26-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեոնորա Մանանդյանը
Հունվարի 26-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը