Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 63-ամյա Ավետիք Ա․-ն, իր վարած Lexus GX470 մակնիշի ավտոմեքենայով, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին` Չկալովկա գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Օպերատիվորեն ժամանել է արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գավառի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները` վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։ Վթարի փաստով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտում նյութեր են նախապատրաստվում։
Գագիկ Շամշյանի տեղեկություններով վարորդի հետ են եղել իր կինը և 2 թոռնիկները։ Բարեբախտաբար, նրանք նույնպես չեն տուժել։
Հունվարի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը
Հունվարի 27-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հունվարի 27-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը:
ԹԵՄԱ՝ շրջափակված Արցախ. պատերազմից հետո բանակաշինության պատկերը. հունվարի 28-ը «Հայոց բանակի» հիմնադրման օրն է:
Հունվարի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հունվարի 27-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարւհի Փոստանջյանը
Հունվարի 27-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոնա Աղեկյանը
Հունվարի 27-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հակոբ Ավետիքյանը
Հունվարի 27-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վան Համբարձումյանը
Հունվարի 26-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեոնորա Մանանդյանը
Հունվարի 26-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը