Երեկ` դեկտեմբերի 3-ին, մահվան ելքով վրաերթ և ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ՝ 59-ամյա Մովսես Խ-ն իր վարած Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենայով Քուչակ գյուղի գլխավոր փողոցում վրաերթի է ենթարկել Արագածոտնի մարզի բնակիչ՝ 81-ամյա Օլգա Ա-ին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, այնուհետև վարորդը Volkswagen-ով բախվել է բետոնե պատին։ Օպերատիվորեն ժամանած «Ապարան» ԲԿ-ի բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը, իսկ վարորդն էլ մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Ապարան» ԲԿ։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Ապարանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Հունվարի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը
Հունվարի 27-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հունվարի 27-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը:
ԹԵՄԱ՝ շրջափակված Արցախ. պատերազմից հետո բանակաշինության պատկերը. հունվարի 28-ը «Հայոց բանակի» հիմնադրման օրն է:
Հունվարի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հունվարի 27-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարւհի Փոստանջյանը
Հունվարի 27-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոնա Աղեկյանը
Հունվարի 27-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հակոբ Ավետիքյանը
Հունվարի 27-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վան Համբարձումյանը
Հունվարի 26-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեոնորա Մանանդյանը
Հունվարի 26-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը