Մահվան ելքով վրաերթ՝ Դիլիջանում. վրաերթի ենթարկված կինը տեղում մահացել է

Երեկ՝ դեկտեմբերի 3-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 20։40-ի սահմաններում Lexus GX470 մակնիշի ավտոմեքենան Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցում վրաերթի է ենթարկել ճանապարհը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, զանգահարել է «Դիլիջան» ԲԿ», ապա ոստիկանության Դիլիջանի բաժին, և օպերատիվորեն ժամանած Դիլիջանի բժիշկների հետ փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն բժիշկներն արձանագրել են հետիոտնի մահը։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։ Մազյանի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ վրաերթի ենթարկվածը մոտ 60 տարեկան կին է, ով ուշ թե շուտ, ցավոք, նման փաստի առաջ էր կանգնեցնելու վարորդներին, քանի որ նրան հաճախակի էին տեսնում, երբեմն նույնիսկ՝ գինովցած, ճանապարհը անցնելով ու վտանգավոր իրավիճակներ ստեղծելով վարորդների համար.«Այսօր մինչ Lexus-ի կողմից վրաերթի ենթարկվելը, տեսանք, թե ինչպես է նա անընդհատ նորից վարորդների համար վտանգ ներկայացնելով անցնում «շոշը», ու մինչ Lexus-ի կողմից վրաերթի ենթարկվելը, 3 հատ ավտոմեքենա հազիվ փախցրեցին, որ չբախվեն այդ կնոջը։ Իսկ Lexus-ն էլ չկարողացավ խույս տալ հարվածից, քանի որ մեկ այլ ավտոմեքենայի առաջից այնպես դուրս եկավ ու հայտնվեց Lexus-ի առաջ, որ անգամ ցանկացած վարորդ չէր կարող խուսափել։

Լավ դեպք չէ, ինչի համար ցավում ենք, բայց սա այն դեպքերից է, որ հետիոտնը պետք է, առաջին հերթին, իր անվտանգության մասին մտածեր»։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը։ Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդը Դիլիջան քաղաքի բնակիչ է, 20-25 տարեկան տղամարդ։

դիտվել է 283 անգամ
Լրահոս
Օտարածին, ապազգային ուժերը ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի մեզ համոզեն, որ ազգային մտածողությունը մոդայիկ չէ, վտանգավոր է, կործանարար «Նվեր»՝ ընտրազանգվածին ԱԳՆ կադրային դիվանագետները վատ չեն զգո՞ւմ, որ սրանք են իրենց շեֆերը Դու այդպես երկրպագի կուռքիդ, մինչև քեզ էլ անաշխատանք թողնի ու հետո թուրքերին բերի քո նմանի տունը Որդիս իմ համար ամենալավն է, բայց մյուսների որդիներից հաստատ ավելի լավը չէ․ Ռուբեն Մխիթարյան Ուկրաինայի պատերազմը եկամտի աղբյուր է. FOXNews Սասու՛ն, հարբած կլոուն, քոնը մահապատիժն է․ զոհվածի մայր (video) Սասուն Միքայելյան, մարդիկ քեզ ներել են հանուն բանակի, ո՞վ ես դու… Սոս Հակոբյան (video) «Մենք պետք է հունվարի 28-ը կրկին դարձնենք մեզ հպարտություն պարգևող տոն». Արման Թաթոյան Էս ցավը դու ստանաս ու չճղճղաս․ Զոհվածի մոր պատասխանը՝ ՔՊ-ականին (video) Խայտառակություն․ Քյարամյանը Նիկոլի դիմաց տվեց 15 զոհված զինվորների գործով դատավճիռը․ Սոս Հակոբյան (video) Անամոթությունն ու Սասուն Միքայելյանը (video) Չենք դուրս գալու մեր հայրենիքից՝ անկախ դժվարություններից. Արցախի պետնախարարի հանդիպումները Մարտունու երեք համայնքներում Ծնողների ամենավերջին հայհոյանքների ներքո Նիկոլը նորից պղծեց Եռաբլուրը (video) Դավաճանն, իր նույնպես դավաճանական շքախմբով, շրջապատված հազարավոր ոստիկաններով, իր այցով պղծեց մեր նահատակների հիշատակը. Ավետիք Իշխանյան Ահաբեկչություն՝ Երուսաղեմում․ կա 7 զոհ, 10 վիրավոր․ video Փաշինյանը Եռաբլուրում էր․ պատգամավորները փախչում էին Լսե՛ք, Նիկոլի պահած բանակում տղերքը վառվում են, հերի՛ք է․․․ զոհվածի մայր (video) Թողե՛ք ընկերոջս շիրիմին մոտենամ․ քաղաքացին՝ ոստիկանին (video) Պետություն է վարկաբեկվում․․․ Ձայնս բարձրացել եմ առ Աստված, ասել եմ՝ տար էս կեղտաջրերին․ զոհված զինծառայողի մայր (video) Ներքին Հանդում մտահոգված են․ թշնամին գերեզմանատնից քիչ է հեռու Թուրքի կաթ կերածը խի՞ ա գալիս մեր երեխեքի տուն. զոհվածի ծնող (video) Ապազգային ուժերի ազգակործան հանձնառությունների թիրախում կազմաքանդվում է Հայոց Բանակը. ՀՅԴ Հայաստանի ԳՄ Էդգար Ղազարյանի LIVE-ը Հանրապետության հրապարակից (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Հունվարի 27-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հունվարի 27-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը: ԹԵՄԱ՝ շրջափակված Արցախ. պատերազմից հետո բանակաշինության պատկերը. հունվարի 28-ը «Հայոց բանակի» հիմնադրման օրն է: Հունվարի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունվարի 27-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարւհի Փոստանջյանը Հունվարի 27-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոնա Աղեկյանը Հունվարի 27-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հակոբ Ավետիքյանը Հունվարի 27-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վան Համբարձումյանը Հունվարի 26-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեոնորա Մանանդյանը Հունվարի 26-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub