Արցախի Հանրապետության բնապահպանության կոմիտեն հայտարարություն է տարածել․
«Ի պատասխան ընդերքի և բնապահպանական հարցերի վերաբերյալ ադրբեջանական շահարկումների՝
Արցախում ընդերքից օգտվելու սկզբունքները, կարգը, ինչպես նաև ընդերքօգտագործման հետ կապված հարաբերությունները սահմանվում են Արցախի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքով: ԱՀ բնապահպանության կոմիտեն, որպես պետական լիազոր մարմին, պատշաճ կերպով վերահսկում է ընդերքօգտագործող ընկերությունների գործունեությունը:
Ընդգծենք, որ Արցախի Հանրապետության ընդերքը պետության բացառիկ սեփականությունն է, որը օգտագործվում է բնապահպանական և սոցիալական պատասխանատվության միջազգային առաջադեմ չափորոշիչներին համապատասխան: Այդ չափորոշիչների շրջանակներում Արցախի Հանրապետությունը հոգ է տանում իր բնակչության առողջության ու բնության պահպանման մասին՝ չնայած միջազգայնորեն չճանաչվածությամբ և հակամարտությամբ պայմանավորված տարբեր դժվարություններին: Միջազգային մակարդակի փորձագետների ներգրավմամբ մեր պարբերական ուսումնասիրությունները որևէ նշանակալի բնապահպանական ռիսկեր չեն արձանագրել ընդերքօգտագործման հետ կապված՝ ըստ անհրաժեշտության ձեռնարկելով կանխարգելիչ միջոցներ:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի էկոլոգիայի և բնական պաշարների նախարարության տարածած համապատասխան հայտարարությանը, ապա վստահ ենք, որ Արցախի օրենսդրության շրջանակներում կատարված ցանկացած ուսումնասիրության արդյունքները վերահաստատելու են բնապահպանական չափորոշիչների պահպանումը: Ավելին, Արցախի Հանրապետությունը պատրաստ է նույնիսկ միջազգային փորձագիտական խումբ հրավիրել՝ բնապահպանական ռիսկերը լրացուցիչ գնահատելու և համակարգը բարելավելու նպատակով»:
Հունվարի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը
Հունվարի 27-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հունվարի 27-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը:
ԹԵՄԱ՝ շրջափակված Արցախ. պատերազմից հետո բանակաշինության պատկերը. հունվարի 28-ը «Հայոց բանակի» հիմնադրման օրն է:
Հունվարի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հունվարի 27-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարւհի Փոստանջյանը
Հունվարի 27-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոնա Աղեկյանը
Հունվարի 27-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հակոբ Ավետիքյանը
Հունվարի 27-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վան Համբարձումյանը
Հունվարի 26-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեոնորա Մանանդյանը
Հունվարի 26-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը