Դուք հաղթելու եք այս կռվում, մի քիչ դիմանալ է պետք. Գեղամ Մանուկյան

Սոփեստություն է Երկիր Մեդիային համապետական հեռարձակումից զրկելու բոլոր պատճառաբանությունները, չկա չափորոշիչների, ծրագրային պարտավորությունների մրցակցություն։ Նման դիտարկմամբ է հանդես եկել ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Հիշեցնենք, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի դեկտեմբերի 2-ի որոշմամբ «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը զրկվեց արտոնագրից։

«Երեկ Ազգային ժողովում իշխանական պատգամավորների հետ կռիվ էինք տալիս։

Հրաժարվում էին Արցախից, Արցախի Հանրապետությունից, ինքնորոշման իրավունքից։ Փորձում էինք համոզել, որ Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է իր զավակին տեր դառնալ։ Հայությունը պետք է իր արցախահայությանը տեր կանգնել։

Մեկ պահ դուրս ելա նիստերի դահլիճից ու զանգ ստացա՝ ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱՅԻՆ ՀՌՀ մրցույթում զրկել են համահանրապետական հեռարձակման իրավունքից։

Լրագրողները մոտենում, մեկնաբանություններ էին խնդրում։ Չէի արձագանքում։ ԶԱՎԱԿԻՍ մասին էր խոսքը։ Չգիտեի մանրամասները։

Հիմա արդեն ավելի հանդարտ կարող եմ արձանագրել։ ՍՈՓԵՍՏՈՒԹՅՈՒՆ է Երկիր Մեդիային համապետական հեռարձակումից զրկելու բոլոր պատճառաբանությունները, չկա չափորոշիչների, ծրագրային պարտավորությունների մրցակցություն։

Երկիր Մեդիան այս ամենում անմրցակցելի է։ Համեմատականները մնացյալ պայմանական հաղթողների հետ եւս անտեղի կլինեն։ Մեկը տատու սնդուկից հանած հին հաղորդումներով է հեռարձակվում, լցնում իր եթերը, որն իր պարտավորություններով պետք է լիներ աննախադեպ, մյուսը՝ շեղվել է պարտավորությունների բոլոր չափորոշիչներից, մեկ այլը՝ մեկ անձի գովերգման շքերթին դադար չի տալիս։

ՈՒ այս ամենում Երկիր Մեդիան չի՞ լրացնում պահանջները։ ՀՌՀ-ում հո չե՞ն գժվել։ Խենթացե՞լ են։

Իհարկե հասկանում եմ ինչ է դարձել ՀՌՀ-ը։ Մի քանիսին այս Ազգային Ժողովն է ընտրել։ Մեկը՝ ներկայիս Մյասնիկյան պուրակի վերանորոգման պաստառները պատռող, հետո արդեն պատգամավոր աշխատած ու Հայրենիքի պարտությունից հետո անհոգ բարձր վարձատրվող աշխատանքի գնացած ինքնահավան արվեստագետ, մյուսը՝ իրեն հայկական նիցչշե, բայց երբեմնի նախարարար եղած ժամանակ ջեբկիրությամբ զբաղված ինքնահավանը։

Բայց այդ հանձնաժողովում կային նաեւ սկզբունքայիններ։ Բայց պարտվեցին կենցաղի համար պայքարում։

Հիմա խոսքս ուղղում եմ երկու ճակատով՝ ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱՅԻ անհավականակն աշխատակազմ ջան։ Զիջել չկա, նահանջել չկա։ Դուք հաղթելու եք այս կռվում։ Մի քիչ դիմանալ է պետք։ Այդժամ ՁԵՐ ՀԱՂԹԱՆԱԿԸ դառնալու է լիարժեք։ Կողքերդ եմ։
Ո՞ւր է քաղհասարակությունը, մեր երբեմնի գովերգողները։ Այն շրջանակները, որոնք արտահայտվելու այլ հարթակներ երբեք չեն ունեցել մեր երկրում։ Հակառակ բոլոր ճնշումներին՝ Երկիր Մեդիան են գտել իբրեւ արտահայտման միակ հնարավարություն։
Եթե լռեն՝ այլեւս երբեք ձայնի իրավունք չեն ունենա, հարթակ չեն ունենա։
Իսկ ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱՆ ՉԻ՛ լռի։ Մե՛նք չենք լռի։ Ե՛ս չեմ լռի։

Տեսնենք՝ ով կհաղթի։ Որոշում կայացնող ՀՌՀ անդամները հանրային հաշվետու են լինելու՝ չկայացած երաժիշտներից մինչեւ մոռացված ինքնահավան նախարար։

Կռիիվս զավակիս համար է։ Հազարավորների ընտանիք դարձած ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱՅԻ համար է։
Ի դեպ, երեկ չար նախախնամություն կար։ Առավոտյան սոցմեդիան հիշեցրեց, որ երկու տարի առաջ այս օրը Շուշիիում Երկիր Մեդիան պատրաստվում էր Արցախի հանրային հեռուստաստաեսության հետ ամանորի աննախադեպ հեռուստածրագիր նկարահանել։ Փայլուն ստացվեց։ Մեկ տարի հետո կորցրինք այդ ամենը։ Երկրորդ անգամ թույլ չենք տա»,- հայտարարել է Գեղամ Մանուկյանը՝ արձագանքելով ՀՌՀ-ի որոշմանը:

դիտվել է 1318 անգամ
Լրահոս
Իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել ՀՀ տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Գուգարքում և Վանաձորում՝ ապրիլի 29-ին և 30-ին Փակ է Երևան-Սևան մայրուղին՝ Հրազդանի հատվածում «Մի գոռա վրե՛ս»․ Ոստիկանության պարեկային ծառայող Սահակյանը հիստերիայի մեջ է․ ճվճվում է, գոռում (video) Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան Անակնկալներ են լինելու այսօր Տավուշից տարածվող հայտարարության մեջ, դրանից հետո ձևավորված խումբը նպատակ ունենք դարձնել ինստիտուցիոնալ. Աբրահամ Գասպարյան Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոցը Նիկո՛լ, եթե սա մեր հողը չի, ինչի եք մեզ կադաստրի վկայականները տվել․ Կիրանցի (video) ՔՊ-ական պատգամավորի համար տարբերություն չկա՝ Ադրբեջանից գազ կգնի, թե այլ երկրից Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով Աննա Հակոբյանը բազմաթիվ թիկնապահների հետ այցելել է Գյումրի Ռուսաստանաբնակ հայ գործարարներ, ովքեր ներդրում են անում ու աջակցում Նիկոլին՝ դավաճան են․ Բաղդասարով (video) Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան Ուշադիր եղեք, այսօր անակնկալներ են սպասվում․ Աբրահամ Գասպարյան (video) Ագրարային համալսարանի առանց տրակտոր գյուղմեքենասարքավորումների կենտրոնը ՀՀ Ազգային ժողովը նամակ է ստացել Վալենտինա Մատվիենկոյից Կիրանցի տարեց տղամարդը զգուշացնում է Փաշինյանին (video) Կեղծ տեղեկություններ են տարածում՝ մարդկանց ուզում են ահաբեկել․ գնդապետ Մախսուդյան (video) Նիկոլը թող Պուտինի երդմնակալությանը չգնա․ նախագահները նողկում են սրանից․ Հովհաննես Շահինյան (video) Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով Մենք Նիկոլին կվռնդենք ու կհաղթենք այն պահից, երբ․․․ Անդրանիկ Միհրանյան (video) Գերմանիայի կանցլերը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կարգավորելու շանսերը բարձր է գնահատել Ժամանակը պտտվում է․ Նիկոլի դիմաց երկու տարբերակ են դրել․ Գագիկ Համբարյան (video) Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am