Ով ինչ ստացավ «թավշյա» հեղափոխությունից/իշխանափոխությունից

Օրերս հայտնի դարձավ, որ ԱԺ նախագահ նշանակված Ալեն Սիմոնյանը մեկնելու է Կատար, որտեղ երջանիկ պատահականությամբ տեղի է ունենում ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։

Ալենը, բնականաբար, մեկնելու է լրիվ այլ նպատակով, բայց ստիպված ներկա կգտնվի նաև ֆուտբոլային խաղերին։

Ալենի վրա, ժողովրդական լեզվով ասած, հեղափոխություն/իշխանափոխությունը եկավ։ Ինքը հունական Միկոնոս կղզի է մեկնում տժժալու, Բալի է գնում, սպասարկող թանկարժեք ավտոմեքենա է գնում, հսկայական գումարների տեր է դարձել։ Եվ այս ամենը պետբյուջեի կամ ուրիշի հաշվին։ Սրան գումարած՝ Ալենի եղբայրը տնօրեն է աշխատում մի կազմակերպությունում, որը ասֆալտի տենդերներ է շահում։

«Թավշյան» բարեբեր էր նաև մյուս քայլարածների, առաջին հերթին՝ Նիկոլ Փաշինյանի, իր տիկնոջ, իր աներձագի, բարեկամների ու նեղ շրջապատի համար։ Պարտքով գարեջուր խմողները, ամբողջ կյանքում ոչ մի տեղ չաշխատածները, սեփական փիսո չունեցողներն այսօր դոլարային միլիոնատերեր են դարձել։

Սուրեն Պապիկյանը, Տիգրան Ավինյանը, Արսեն Թորոսյանը և մյուսները շարունակելու էին իրենց «բոմժական» ու անիմաստ կյանքը, եթե չլիներ «թավշյան»։ Սրանք հիմա նոր հագուկապ ունեն, դեմքի լուրջ և սբխեչի ուլի արտահայտությամբ խոսում են տեսախցիկների առաջ, մեծ փողեր են ֆռռացնում, բյուջեի մեջ են մտցրել ձեռքները։

Դզվեցին նաև արփիդավոյանները․ սրանք արդեն սանրվում են, հագնվում են, լվացվում են, ավտո են քշում, տուն են առնում, գրպաններում փող կա։

Իսկ ի՞նչ ստացավ այն ժողովուրդը, որը հավատացել էր, որ հանուն արդարության, սոցիալական հավասարության է դուրս եկել փողոց։ Ի՞նչ ստացավ այն քաղաքացին, որին Նիկոլը տարիներով կերակրել էր, որ եթե իր պես մեկը լինի իշխանության ղեկին, ապա կոռուպցիա չի լինի, օլիգարխիա չի լինի, կյանքն էլ կդառնա ուրախ ու երջանիկ։

2018–ից հետո կոռուպցիան ոչ թե վերացավ, այլ դարձավ գռեհիկ ու լկտի։ Օլիգարխիան ոչ թե վերացավ, այլ Նիկոլը հին օլիգարխների հետ լեզու գտավ, նրանցից փող վերցրեց ու հիմա հա՛մ հների հետ է աշխատում, հա՛մ իրեն կից նոր օլիգարխիա է ձևավորում։

Հասարակ քաղաքացուն «թավշյայից» բաժին հասան կորոնավիրուսային մահերը, պատերազմները, զոհերը, գերեզմանները, թանկացած գները, նիկոլականների հաբռգածությունը, ոստիկանական բռնապետությունը։

Ստացվեց այնպես, որ հեղափոխություն/իշխանափոխություն եղավ, որպեսզի Ալենը տժժա, Նիկոլը Ղարաբաղը հանձնի ու Աննայի հետ տժժա, աներձագը դառնա պատգամավոր ու վերևների հետ հարց լուծող, Ավինյան Տիգրանը՝ հեղափոխական օլիգարխ, Պապիկյան Սուրենը ասֆալտի «ֆիդայի», որոշ նախկինների զավակներ՝ պաշտոնյա, դե իսկ Լֆիկը՝ ինչպես միշտ։

7or.am

դիտվել է 415 անգամ
Լրահոս
«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am