Հասան սերվիզին․․․

Սովետի ժամանակ, երբ կապի միջոցներն այսքան բազմազան ու զարգացած չէին, օտարերկրյա գաղտնի ծառայությունները ԽՍՀՄ-ում իրենց գործակալների հետ կապը պահում էին հատուկ կապավորների միջոցով: Բացառություն չէր կազմում նաեւ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը, որտեղ գաղտնի գործակալները, բնականաբար, հայեր էին՝ տեղացիներ, հաճախ՝ հանրությանը քաջ հայտնի մարդիկ: Ամեն ինչ հստակ էր՝ գործակալը «կենտրոնից» գալիս էր, փողը տալիս եւ ինֆորմացիան տանում: Թե որ ինֆորմացիան էլ շատ կարեւոր էր լինում, պայմանավորվում էին հավելավճարների եւ պարգեւավճարների շուրջ:


Այն էլ ասենք, որ «կենտրոնը» երբեք մելչնիկություն չէր անում եւ կոպեկը կոպեկին վճարում էր:
Եվ, ուրեմն, մի անգամ «կենտրոնը» հերթական կապավորին է ուղարկում Հայաստան:
- Գիշերով սահմանը կանցնես, կհասնես Գյումրի, առավոտյան կգնաս Հովհաննես Վաղմեռիկյանի տուն, էս փողը կտաս իրեն, ինֆոն կվերցնես ու հաջորդ գիշերը հետ կգաս: Հասկացա՞ր:
- Այո, բայց ես չգիտեմ, թե որտեղ է Հովհաննես Վաղմեռիկյանի տունը:
- Նրա տունը շատ հեշտ է գտնելը: Անցորդներից կհարցնես Ս. Ամենափրկիչ եկեղեցու տեղը, մեր գործակալի տունն այդ եկեղեցու արեւելյան կողմում է՝ համարյա եկեղեցու պատին կպած: Անունը՝ Հովհաննես Վաղմեռիկյան, չմոռանաս:
Առավոտյան կապավորն արդեն Գյումրիում էր: Տեսնում է՝ երկու պապիկ նստած՝ ծխում են: Մոտենում է:
- Բարի լույս, ժողովուրդ ջան, կներեք, դուք տեղացի՞ եք,- հարցնում է:
- Յաաա, ընչի չի երեւա՞,- նեղանում է պապիկներից մեկը:
- Ճիշտ որ՝ հիմար հարց տվեցի, կներեք, ուզում եմ գնալ Ս. Ամենափրկիչ եկեղեցի, ճանապարհը չե՞ք հուշի:
- Հուշելը ո՞րս է, օղուլ, հենց հըմի բացատրեմ… Ուրեմն ըսպես դուզ կերթաս, մինչեւ հասնիս քանդած ուլիցը: Ըդիկ Շմոլիկենց մայլեն է, կդառնաս աջ: Քիչըմ որ կերթաս՝ կհասնիս մե հադըմ մեծ ծառի: Էդ ծառի տգեն կդառնաս ձախ, կերթաս, կերթաս՝ դեմ կառնիս բազարին: Բազարն օր անցար…
- Ծո խելռցրիր էս մարդուն, էդքանն ի՞նչըխ հիշե,- բարկացած միջամտում է մյուս պապիկը:
- Է, դու բացատրե, եթե իմ բացատրածիս հավան չես…
- Հըմի բացատրեմ… Տղա ջան, ըսպես դուզ կերթաս՝ ում որ տեսնիս, կհարցնես՝ շպիոն Օնոյի տունը: Թեզըմ ցույց կուդան: Եկեղեցին Օնոյի տան քովն է, համարյա տան պատին կպած: Եղա՞վ:
- Հա, շատ շնորհակալ եմ…

Խորհրդային ԿԳԲ-ն, իհարկե, շպիոն Օնոյին լավ էր ճանաչում: Արդեն մի քանի տարի էր, որ բացահայտել էր նրան ու նրա միջոցով «կարեւոր ինֆոյի» փոխարեն սեփական սլիվներն էր ուղարկում հույժ գաղտնի «կենտրոնին»: Կապավորի բերած փողն էլ թողնում էին Հովհաննես Վաղմեռիկյանին՝ շպիոն Օնոյին, որ սա իրեն լավ զգա: Պետության կողմից էլ մի հատ «Մոսկվիչ» էին նվեր տվել:

Այդ ժամանակներից շատ բան չի փոխվել: Թերեւս միայն գործակալների անուններն են դարձել ալաֆրանգի՝ Ալֆա, Օմեգա, Բաբաջ, Շիրիմ, Իոանիս, Խզմալիչ… Սրանցից շատերը դեռ ԽՍՀՄ ժամանակներից են գալիս: Նրանք հերթով բացահայտվել ու շպիոն Օնոյի օրինակով դարձել են կրկնակի գործակալներ, որոշները՝ նույնիսկ եռակի: Նրանց դոսյեները մինչեւ վերջերս հանգիստ ննջում էին ԱԱԾ դարձած ԿԳԲ-ի դարակների վրա եւ այդպես կմնային երկար, եթե մեզ չպատուհասեր 2018 թվականի թավշյա խեղկատակությունը: ՀՀ նոր իշխանությունները, որոնց շարքերում քիչ չեն շպիոնօնոները, որոշել են վերացնել այդ դոսյեները եւ գլուխներն ազատել դրանց անպատեհ հրապարակումից: Արդեն իսկ եղել են մի քանի հրապարակումներ, որոնք վատ են անդրադարձել վարչապետ Փաշինյանի հեղինակության վրա:

Ի դեպ՝ Փաշինյանն էլ առանձնապես ապահովագրված չէ խայտառակություններից: Մինչեւ ԱԱԾ-ի արխիվներին չծանոթանաս՝ ի՞նչ իմանաս, թե արեւմտյան որ «կենտրոնը» նրան դարձրեց վարչապետ, ում հրահանգով նա խայտառակեց ՀԱՊԿ-ն, ինչու պատերազմ հրահրեց, ինչ չափով վարձատրվեց, փողն ամբողջությամբ տվեցի՞ն, թե՞ դեռ տալիք են, ու այսպես շարունակ: Դատելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նրա ջերմ հարաբերություններից՝ ենթադրում եմ, որ Փաշինյանը նույնպես ԿԳԲ-ի կողմից բացահայտված գործակալ է, ինչի մասին Հայաստանում կսկսեն ավելի ազատ խոսել նրա պաշտոնանկությունից հետո:

Եվ ահա ՔՊ-ն հասել է ԱԱԾ-ի արխիվներին: Պարզեցնում են դրանց ոչնչացման կարգը: ԱԱԾ-ին իրավունք են տալիս ոչ եւս անել այն դոսյեները, որոնց գլխավոր հերոսներն այսօր Հայաստան են ղեկավարում: Իսկ թե ինչու է ՔՊ վարչության նորընտիր նախագահն այսպես շտապում, պետք է հարցնել իրենից՝ հընգեր, կարող ա՞ մոքորին դուրս տանելու ժամանակն է:

ՀԳ. Ի դեպ՝ ԱԱԾ-ի մասին այս օրենքի քննարկման ժամանակ Անդրանիկ Քոչարյանն աչքովս չընկավ… Մինչդեռ այս օրենքն իրեն է վերաբերում ամենաառաջին հերթին: Ընդ որում՝ երկու ասպեկտով: Նախ՝ ԱԱԾ արխիվում մի հսկայական դոսյե կա այդ նախկին երիտասարդի՝ Շիրակի մարզում ծավալած գործունեության մասին, եւ ապա՝ նա այսօր մի շատ էկզոտիկ գործ է քննում, եւ այդ գործի բերումով նրան շատ են պետք 44-օրյա պատերազմի ընթացքում կուտակված արխիվային նյութերը: Պատկերացնո՞ւմ եք, թե վերջում ինչ զեկույց է ներկայացնելու ՔՊ-շնիկ Քոչարյան Անդոն, եթե ՔՊ-շնիկ ԱԱԾ-ականները հասցնեն ոչնչացնել դրանք:

Էդիկ Անդրեասյան

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 2431 անգամ
Լրահոս
Էրդողանի ու Ալիևի «կոկորդիլոսի արցունքներին» չհավատաք, հարձակում լինելու է Ադրբեջանի հարձակումից հետո առաջին աղմկահարույց ձերբակալությունը Նրանց հաջորդ թիրախը մեր ու ձեր տներն են․ Եթե չկարողանանք Հայաստանում ձևավորել հայկական պետական իշխանություն, բոլորիս սպառնում է Արցախի հայերի ճակատագիրը ՈՉ ԹԵ ՔԱՂԱՔԱԳԵՏ, ԱՅԼ ՔԱՂԱՔԱԱԳԵՆՏ Ժամը 18։00-ի դրությամբ՝ ԼՂ-ից ՀՀ է տեղափոխվել 53,629 անձ, հաշվառում է ստացել 35,491 անձ Մեծ խնդրանք բոլորին․ Ադրբեջանական անցակետով շարժերի վերաբերյալ պետք է շատ զգույշ լինել Ռուբեն Վարդանյանի առևանգման գործով պատրաստվում ենք դիմել ՄԻԵԴ. Սիրանուշ Սահակյան Ղարաբաղի հայերը «կունենան նույն իրավունքները, ինչ Ադրբեջանի մյուս ազգային փոքրամասնությունները». Ալիև «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը միջազգային հանրությունից պահանջում է պատասխանատվության կոչել Ադրբեջանին «Թուրքիան ավարտել է «Siper 2» հակաօդային հրթիռի փորձարկումը». չինական լրատվամիջոց Ադրբեջանցիները` Գեբելսի հետնորդները Նիկոլն ու իր թիմակիցները 44-օրյա պատերազմից հետո ջանադրաբար ապացուցում են, որ ադրբեջանցիները "դեբիլ" են, որին միայն հավատում են իրենց կողմնակիցները... Լավրովը Հայաստանի ղեկավարությանը կոչ է արել հիշել ԱՄՆ-ին ապավինած երկրների աննախանձելի ճակատագրի մասին «Ժողինստիտուտում» դասավանդելու նոր առարկա են մտցրել՝ «Ինչպես սուպերմարկետից գողանալ և չբռնվել» Սրա ու սրա նմանների երազանքը ոչ թե անկախ Հայաստանն է... Նուբար Աֆեյանը կոչ է անում պաշտպանել Ռուբեն Վարդանյանին Ինչ է խոսել Արարատ Միրզոյանը Թուրքիայի ԱԳ նախարարի հետ Խստորեն դատապարտում ենք Հանրային հեռուստաընկերության գործելաոճը․ ՀԺՄ Հայաստանը որոշել է ՀԱՊԿ-ում դեսպան չնշանակել. Factor.am ՀՀ-ի արժանապատվության հարցն է գերությունից ազատել ՀՀ բոլոր քաղաքացիներին, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանին․ Նորիկյան Պայթյունի վայրից հայտնաբերվել է անձնական իրերի նոր խմբաքանակ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 28-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Սեպտեմբերի 28-ին, ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վարդուհի Գևորգյանը Սեպտեմբերի 28-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նանե Սիմոնյանը Սեպտեմբերի 28-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նանե Սիմոնյանը Սեպտեմբերի 27-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Սեպտեմբերի 27-ին, ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Սեպտեմբերի 27-ին, ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 27-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 27-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 27-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Սոնա Աղեկյանը
Հետևեք մեզ Telegram-ում https://t.me/hayeli_am
Hayeli.am