Հանրապետության ողջ տարածքում առատ տեղումներ են անձրևի և ձյան տեսքով
![Հանրապետության ողջ տարածքում առատ տեղումներ են անձրևի և ձյան տեսքով](/timthumb.php?src=/disc/26-11-22/74189a6626e21daaf8048316a564f94d.jpg&w=708)
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հորդորում է քաղաքացիներին չգերազանցել սահմանված առավելագույն արագությանը չափը և մեքենան վարել բացառապես ձմեռային անվադողերով: Ոստիկանությունը տեղեկացնում է, որ հանրապետության ողջ տարածքում առատ տեղումներ են անձրևի և ձյան տեսքով, ինչը հավելյալ դժվարություններ կարող է առաջացրել վարորդների համար:
«Հարգելի´ վարորդներ, որպեսզի խուսափենք եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով տեղի ունեցող ճանապարհատրանսպորտային պատահարներից և դրանց ծանր հետևանքներից, անհրաժեշտ է խստագույնս պահպանել երթևեկության անվտանգության բոլոր կանոնները և ցուցաբերել բարձ պատասխանատվություն երթևեկության այլ մասնակիցների հանդեպ»,-ասված է հաղորդագրության մեջ: