Արցախի ԱԱԾ-ի նախկին ղեկավար Կամո Աղաջանյանի վերաբերյալ հրապարակման կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ

Նախկին ոստիկանապետ, Արցախի ԱԱԾ-ի նախկին պետ Կամո Աղաջանյանի վերաբերյալ հրապարակումների հիմքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այս մասին հայտնում են Արցախի դատախազության լրատվական ծառայության։


Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Hetq.am» կայքում հրապարակվել էր «Կամո Աղաջանյանին կրկին ուզում են պաշտոն տալ Արցախի կառավարությունում» վերտառությամբ հոդվածը (հղումը՝ այս հասցեով. https://hetq.am/hy/article/150516), որում հեղինակը նշել էր նաև հետևյալը. «Ահա մի դրվագ նրա գործունեությունից: Նախքան 2020 թվականի 44-օրյա պատերազմը Հադրութ քաղաքում գործում էր «ԱԿ» անվանումով ռեստորան, որը պատկանում էր Կամո Աղաջանյանի ընտանիքին։Այստեղ աշխատում էր նրա մտերիմ Աշոտ Ամիրջանյանը: Վերջինս Կամո Աղաջանյանի պաշտոնավարման ողջ ընթացքում ձևականորեն ձևակերպվել ու աշխատավարձ է

տարբեր պետական մարմիններից. նախ՝ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակից, այնուհետև՝ ՀՀ պաշտպանության նախարարությունից, երբ Կ.Աղաջանյանը ղեկավարում էր Գորիսի կորպուսը, իսկ վերջում՝ Արցախի ոստիկանությունից: Այստեղից էլ Աշոտ Ամիրջանյանը անցել է երկարամյա ծառայության կենսաթոշակի: Մինչդեռ «աշխատանքային գործունեության» այդ ողջ ընթացքում Աշոտ Ամիրջանյանը Հադրութում աշխատեցնում էր Կամո Աղաջանյանի ընտանիքին պատկանող ռեստորանը: Կամո Աղաջանյանը մեծ հողատարածքներ ուներ ազատագրված շրջաններում, փայտի բիզնեսում էր ներգրավված, խանութներ, սննդի կետեր:»:


Նկատի ունենալով, որ վերոգրյալում առերևույթ առկա են պաշտոնեական դիրքի չարաշահման և պետությանը գույքային վնաս պատճառելու հանցավոր դեպքերի մասին վկայող տվյալներ, ուստի հիշյալ հրապարակումն ուղարկվել է ԱՀ ազգային անվտանգության ծառայություն՝ ԱՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով քննության առնելու համար»։

դիտվել է 1225 անգամ
Լրահոս
Էժանագին թատրոն Գյումրիի ավագանու նիստում. Սամվել Բալասանյանը կրկին օգտագործվողի դերում Անկարայում Գերմանիայի դեսպանատան դպրոցն այլևս Թուրքիայի քաղաքացիներ չի ընդունի Համատիրության ղեկավարին տուգանել են՝ 4-րդ կարգի վթարայնություն ունեցող շենքի փլուզվող հենասյան ամրացման համար ԱղբաՉհանությունը Նորքի զանգվածում Եվրոպական ստանդարտները նախընտրանքով են գործում թե՛ քաղաքականությունում, թե՛ սպորտում, և թե՛ քաղաքական բանտարկյալների վերաբերյալ գնահատականներ տալուց. Հենրիխ Դանիելյան Վահագն Խաչատուրյանի, նրա ընտանիքի անդամների հայտարարագրերը, տպավորիչ դրամական միջոցներն ու Շուշիի տեխնոլոգիական համալսարանը. 168.am Բաքուն պատրաստվում է բողոք հղել ՄՕԿ-ին Հայաստանի և հայերի մասին հնչած խոսքերի պատճառով Գորիս-Կապան ճանապարհը և Շուռնուխ գյուղի մի հատվածը Ադրբեջանին փոխանցելու մասին ԱԳՆ-ն տեղյակ չի եղել. նախկին նախարար «Դե ծնողները ճանաչում են դաստիարակին, հասկանում են, գիտակցում են, որ մարդը սխալվելու իրավունք ունի»․ նոր մանրամասներ՝ Փոքր Վեդիի միջադեպի մասին Երկու կոնկրետ խոստում, որ Փաշինյանը տվել է գյուղացիներին և մոռացել կատարելու մասին Վայոց ձորում Բագրատ Սրբազանը հանդիպել է «Արշակունի» ռազմամարզական ՀԿ-ի երիտասարդների հետ Երևանում 3 քաղաքացի անհայտ անձի կողմից սուր կտրող առարկայով ստացած տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Վրաերթի ենթարկված 5-ամյա փոքրիկը տեղափոխվել է Վանաձորի ԲԿ ծանր վիճակում. նրա վիճակը հաջողվել է կայունացնել Ողբերգական վթար Տավուշի մարզում. կա 1 զոհ, 11 վիրավոր, այդ թվում՝ երեխաներ Հայտնի են Օլիմպիական Խաղերի առաջին մեդալակիրները Ադրբեջանը ծրագիր ունի զավթել ամբողջ Հայաստանը. ադրբեջանագետ Վիզաների գազարը և իրականության մտրակը «BMW»-ի վարորդը հարսանիքի ժամանակ հրապարակում կրակոցներ է արձակել. 24-ամյա երիտասարդը ձերբակալվել է Արտակարգ դեպք Սևանի ափին Աջափնյակում կանաչ գոտին թողած՝ անցել են քանդելուն.ավագանու անդամ Շուռնուխում թշնամու հսկողության տակ անցած 13 տներից երկուսը վերածվել է զորանոցի. 168.am Դստեր և որդու նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարած 31-ամյա կինը ձերբակալվել է Որպես անհետ կորած որոնվում է Նունե Ա.-ն. որտեղ են վերջին անգամ տեսել աղջկան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Հուլիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հուլիսի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Հուլիսի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Նոր ձևաչափ՝ արցախցիների խնդիրները հայաստանյան պետական մարմիններում ներկայացնելու համար Հուլիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am