Երկու օր է ֆեյսբուքյան որոշ օգտատերեր, ովքեր այս իշխանությունների երկրպագուներն են, իրենց էջերում տեղադրում են Պուտինի և Զելենսկու լուսանկարները՝ իրենց հագի բաճկոնների գնանշումներով և հիշում, չզարմանաք, մեր "նախկինների" թալանը. և՛ Պուտինին նկատմամբ իրենց ատելությունն են արտահայտում՝ նրան նաև ներկայացնելով որպես թալանչի, և՛ մեր նախկիններին են հիշում... Բացարձակ նախկիններին պաշտպանելու նպատակ և պատճառ չունեմ, քանի որ նախկիններին ինքս էլ ժամանակին շատ խիստ քննադատել եմ... Բայց զավեշտալին նրանում է, որ Պուտինի բաճկոնի գնից "ահաբեկված" և մեր նախկինների թալանչի լինելու մասին բարձրաձայնողները բացարձակ չեն ուզում նկատել, օրինակ՝ Նիկոլ Անհողի և նրա ընտանքիքի անդամների "գլամուրացումը և թանկարժեքացումը"... Ստացվում է, նախկինում տոնավաճառներից առևտուր անող և կեղծված բրենդային ապրանք գնողները հիմա պետք է հագնվեն և կրեն Dior-ի կամ Manolo Blanhik-ի համապատասխանաբար 570 հազար դրամանոց և 1379 դոլարանոց կոշիկներ, Louis Vuitton-ի 590 դոլարանոց շարֆ, Roger Dubuis-ի 31 900 դոլարանոց ժամացույց, 900 դոլարանոց Zegna բլուզ և շարֆ և այլն, բայց նախկինների թալանը տեսնողների և ներկաների թալանը չնկատողների համար այդ ամենը մնա աննկատ... Դե չեն տեսնում էլի Արդարացիորեն նախկինների թալանի մասին խոսողները չեն անդրադառնում ներկաների օրինականացված թալանին՝ աստղաբաշխական պարգևավճարներին, երբ հասարակության մեծ մասն ուղղակի աղքատության շեմին ն նույնիսկ դրանից ցածր է ապրում... Արդարացիորեն նախկինների թալանի մասին խոսողները բացարձակ չեն անդրադառնում նախկին՝ Տեր-Պետրոսյանից սկսած և Սարգսյանով վերջացրած թալանչիներին, ովքեր հիմա դառնալով քայլիստ-ներկաներ և մոռանալով իրենց խայտառակ անցյալը յուրահատուկ անբարոյականության մաստեր կլասս են ցույց տալիս և քննադատում նախկիններին...
Հունվարի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը
Հունվարի 27-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հունվարի 27-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը:
ԹԵՄԱ՝ շրջափակված Արցախ. պատերազմից հետո բանակաշինության պատկերը. հունվարի 28-ը «Հայոց բանակի» հիմնադրման օրն է:
Հունվարի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հունվարի 27-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարւհի Փոստանջյանը
Հունվարի 27-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոնա Աղեկյանը
Հունվարի 27-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հակոբ Ավետիքյանը
Հունվարի 27-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վան Համբարձումյանը
Հունվարի 26-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեոնորա Մանանդյանը
Հունվարի 26-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը