Մանրամասներ Լիճք գյուղի վարչական տարածքում տեղի ունեցած ավտովթարից․ կա 4 զոհ, 2 վիրավոր․ մահացածներից 3-ը ՀՀ ՊՆ ծառայողներ են

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 01։30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 58 կմ հատվածում՝ Լիճք գյուղի վարչական տարածքում, բախվել են BMW և Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունու» ԲԿ։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ԱԻՆ ՓԾ Մարտունու թիվ 33 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։ Հրշեջ-փրկարարները «BMW» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել 1, իսկ «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենայից՝ 3 քաղաքացու դիերը:

Օպերատիվ են գործել նաև «Մարտունու» հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Մարտունու» ԲԿ։ Դեպքի վայում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանն ու Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանը։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանն ու գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանը։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ստեփան Հակոբյանի և ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արթուր Ավագյանի, բաժնի պետի տեղակալ Քոչար Քոչարյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ՝ Արթուր Մանուկյանի և Անդրանիկ Գրիգորյանի գլխավորությամբ։ Վթարի փաստով՝ Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, և ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Մարտունու բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Օպերատիվորեն ժամանել են նաև Գեղարքունիքի մարզի դատախազության ավագ դատախազ Վիգեն Մարտոյանը։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը։

Օպերատիվ են գործել «Մարտունու» ԲԿ դիատար հերթապահ խումբը ովքեր մահացածների մարմինները հատուկ միջազգային չափանիշներին համապատասխան պարկերով տեղափոխեցին դիահատարան։

Գ․ Շամշյանի տեղեկություներով մահացածներից 3-ը ՀՀ ՊՆ ծառայողներ են։

 

դիտվել է 427 անգամ
Լրահոս
Արտետա․ Լարված պայքար էր, բայց մեկ շարժումը փոխեց ամեն ինչ Հայոց բանակի օրվա առիթով Մայր Աթոռում կատարվեց Հանրապետական մաղթանք Ուկրաինայի հինգ շրջաններում օդային տագնապ է Եթե բոլորս հիմա խաղաղություն ենք ուզում՝ պետք է կառուցենք հզոր արդիականացված բանակ և պատրաստ լինենք ցանկացած ֆորսմաժորային իրավիճակի. Արման Վարդանյան Հայաստանն առանց դիվանագետների․ Նիկոլ Փաշինյանի գանգրահեր մարտահրավերն ԱԳՆ-ին Ուզում եմ հավատալ, որ այս իրավիճակը շտկվելու է. Ռոբերտ Քոչարյան Դիմադրող Արցախն ապացուցում է՝ անմնացորդ նվիրումն ու անձնազոհությունը մեզ անկոտրում են դարձրել. Ռուբեն Վարդանյան Առանց Արցախ չկա Հայաստան. ի աջակցություն Արցախի՝ հանրահավաք Թեհրանում (տեսանյութ) Մ-6 միջպետական նշանակության ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է Հատուկ հանձնարարություններով ստրուկներ Օտարածին, ապազգային ուժերը ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի մեզ համոզեն, որ ազգային մտածողությունը մոդայիկ չէ, վտանգավոր է, կործանարար «Նվեր»՝ ընտրազանգվածին ԱԳՆ կադրային դիվանագետները վատ չեն զգո՞ւմ, որ սրանք են իրենց շեֆերը Դու այդպես երկրպագի կուռքիդ, մինչև քեզ էլ անաշխատանք թողնի ու հետո թուրքերին բերի քո նմանի տունը Որդիս իմ համար ամենալավն է, բայց մյուսների որդիներից հաստատ ավելի լավը չէ․ Ռուբեն Մխիթարյան Ուկրաինայի պատերազմը եկամտի աղբյուր է. FOXNews Սասու՛ն, հարբած կլոուն, քոնը մահապատիժն է․ զոհվածի մայր (video) Սասուն Միքայելյան, մարդիկ քեզ ներել են հանուն բանակի, ո՞վ ես դու… Սոս Հակոբյան (video) «Մենք պետք է հունվարի 28-ը կրկին դարձնենք մեզ հպարտություն պարգևող տոն». Արման Թաթոյան Էս ցավը դու ստանաս ու չճղճղաս․ Զոհվածի մոր պատասխանը՝ ՔՊ-ականին (video) Խայտառակություն․ Քյարամյանը Նիկոլի դիմաց տվեց 15 զոհված զինվորների գործով դատավճիռը․ Սոս Հակոբյան (video) Անամոթությունն ու Սասուն Միքայելյանը (video) Չենք դուրս գալու մեր հայրենիքից՝ անկախ դժվարություններից. Արցախի պետնախարարի հանդիպումները Մարտունու երեք համայնքներում Ծնողների ամենավերջին հայհոյանքների ներքո Նիկոլը նորից պղծեց Եռաբլուրը (video) Դավաճանն, իր նույնպես դավաճանական շքախմբով, շրջապատված հազարավոր ոստիկաններով, իր այցով պղծեց մեր նահատակների հիշատակը. Ավետիք Իշխանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Հունվարի 27-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հունվարի 27-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը: ԹԵՄԱ՝ շրջափակված Արցախ. պատերազմից հետո բանակաշինության պատկերը. հունվարի 28-ը «Հայոց բանակի» հիմնադրման օրն է: Հունվարի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունվարի 27-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարւհի Փոստանջյանը Հունվարի 27-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոնա Աղեկյանը Հունվարի 27-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հակոբ Ավետիքյանը Հունվարի 27-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վան Համբարձումյանը Հունվարի 26-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեոնորա Մանանդյանը Հունվարի 26-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub