Հետաքրքիր վիճաբանություն Ռուսաստանի ՊՆ-ի ու Ադրբեջանի ՊՆ-ի միջև

Ռուս խաղաղապահները հակադարձել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության երեկվա հաղորդագրությանը՝ տարակուսանք հայտնելով դրա ձևակերպումների առնչությամբ:

Նախօրեին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության գործունեության մասին տեղեկագրում հաստատել էր ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտումը Արցախի Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղի ուղղությամբ: Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հերքել էր այդ հաղորդումը՝ միաժամանակ դժգոհելով, թե ռուսական կողմը չի առաջնորդվում Արցախի տեղանունների ադրբեջանական տարբերակների ցանկով:

Ըստ «Ազատության», Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեությունը լուսաբանող Տելեգրամ ալիքի հաղորդագրությունում մասնավորապես ասված է. «Ռուսաստանյան Դաշնության զինված ուժերը և Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանյան խաղաղապահ զորախումբն ուսումնական և մարտական խնդիրների իրականացման ժամանակ օգտագործում են ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի տեղագրական քարտեզներով սահմանված անվանումները:

Զարմանք է հարուցում քննադատությունը Բաքվից Մաղավուզ բնակավայրի անվան վերաբերյալ, քանի որ ավելի վաղ և ոչ մեկ անգամ, Ռուսաստանի պաշտպանության նախարարության տեղեկագրերում օգտագործվել են նաև այլ ոչ-ադրբեջանական տեղանուններ՝ Լեռնային Ղարաբաղի տարածքով Ադրբեջանի քաղաքացիների ավտոմեքենաների շարասյուների ուղեկցման համատեքստում: Դա, սակայն, չի հանգեցրել տեղեկատվական տարածքում դժգոհություններ արտահայտելուն: Ավելին, շարասյուների երթուղիների համաձայնեցման և ռուսաստանցի խաղաղապահների հետ փոխգործողության կազմակերպման ժամանակ ադրբեջանական կողմը նույնպես օգտագործում է այդ տեղանունները»:

Շեշտելով, որ ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի գործունեությունը կանոնակարգվում է Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի հայտարարությամբ և բազմիցս դրվատանքի է արժանացել այդ թվում Ադրբեջանի պաշտոնատար անձանց կողմից, հաղորդագրությունը մանրամասնում է, որ հրադադարի խախտումները դիտարկվում են խաղաղապահների դիտակետերից՝ օբյեկտիվ վերահսկողության միջոցներով, որոնք թույլ են տալիս դիտարկում իրականացնել օրվա ցանկացած ժամի:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը այսպիով, հաստատեց ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտումը Արցախի Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղի ուղղությամբ, տեղեկացրել, որ ռուս խաղաղապահները կողմերի հետ պարզում են միջադեպը։

«Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում ադրբեջանական կողմից հրադադարի պահպանման ռեժիմի մեկ խախտում է գրանցվել Մաղավուզի շրջանում։ Միջադեպի հետևանքով զոհեր ու վիրավորներ չկան։ Ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ փաստի առնչությամբ հետաքննություն է իրականացնում», - ասվում էր Ռուսաստանի պաշտպանության նախարարության հրապարակած տեղեկագրում։

Կրակոցների մասին ռուսաստանյան ռազմական գերատեսչությունը մանրամասներ չի ներկայացնում: Հաղորդագրությունից պարզ չէ նաև, թե որ օրն է Բաքուն խախտել հրադադարի ռեժիմը։

Նկատենք, որ վերջին մեկ ամսվա մեջ կողմերը շարունակաբար մեղադրում են միմյանց դիրքերը գնդակոծելու համար։ Վերջին շաբաթվա ընթացքում պաշտոնական Ստեփանակերտն առնվազն երեք անգամ հայտարարել է, որ ադրբեջանական զինուժը կրակ է բացել գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական բնակչության ուղղությամբ՝ Սարուշեն, Հացի, Մաճկալաշեն գյուղերում:

Բաքուն հերքում է նաև ռուսական կողմի պնդումը և Մոսկվայից պահանջում Լեռնային Ղարաբաղի մասին խոսելիս կիրառել բացառապես ադրբեջանական տեղանունները: Ավելի ուշ հրապարակած արձագանքում Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հիշեցրել էր, որ ռուսական կողմին է փոխանցել Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի տեղանունների ադրբեջանական տարբերակների ցանկը, բազմիցս կոչ արել կիրառել այդ տեղանունները: «Ռուսական կողմի ուշադրությանն ենք ներկայացնում, որ նշված ադրբեջանական բնակավայրի, որը նրանք անվանում են Մաղավուզ, պաշտոնական անվանումը Չարդաքլի է: Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները չեն խախտել հրադադարը և կրակ չեն բացել նշված ուղղությամբ», - հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը՝ ռուսական խաղաղապահ զորախմբին մեղադրելով վերջին շրջանում հայկական կողմի՝ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի մասին տեղեկատվությունը չհրապարակելու համար:

Ադրբեջանի ռազմական գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ չորեքշաբթի օրը ռուս խաղաղապահների հրամանատարը հրավիրվել է Բաքվի վերահսկողության տակ գտնվող ականապատված տարածք՝ տեղում զննելու իբր հայտնաբերված ականները: Ռուսական կողմը, սակայն, այդ մասին պաշտոնական տեղեկություն չի հայտնել, շեշտել է պաշտոնական Բաքուն:

Այսպիսով, Ադրբեջանը շարունակում է Հայաստանի հասցեին մեղադրանքների տարափը: «Ադրբեջանի Հանրապետության տարածքում ժամանակավորապես տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությանը կոչ ենք անում համապատասխան հաղորդագրություններում ճիշտ արտաբերել մեր երկրի բնակավայրերի անունները և լրջորեն կանխել հայկական անօրինական զորամիավորումների բոլոր սադրիչ գործողությունները, այդ թվում՝ տարածքների ականապատումը», - ասված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4403 անգամ
Լրահոս
США «понесут ответственность» за поражение Украины, если Конгресс не одобрит помощи Киеву Դիանա Գասպարյանի սկեսուրն Էջմիածնում ապօրինի շինարարություն է սկսել․ «Հետք» Ադրբեջանը մտադիր է գրավել Հայաստանը և ստեղծել «Արևմտյան Ադրբեջան». Հարութ Սասունյան Առգրավել են բացօթյա վաճառվող 400 կգ սիգ տեսակի ձուկ և ձկնկիթ Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի վաղը Ձնախառն անձրև է տեղում Մաշտոցի պողոտայում վրաերթի ենթարկված հղի կինը հիվանդանոցում մահացել է․ մանրամասներ Ողբերգական դեպք՝ Վանաձորում. հայտնի «Գլորիա» ֆաբրիկայից հիվանդանոց տեղափոխված Հնդկաստանի քաղաքացին մահացել է Գործող քպ-ական իշխանությունը որդեգրել է «թքած՝ քաղաքացին ում է ընտրել, վերջում իշխանությունը մենք կվերցնենք». Մարգարյան Հայաստանի ռազմականացման փորձերը խաղաղության և կայունության համար վտանգ են ներկայացնում. Բայրամով Իշխանությունը ջանքեր է ներդրել Ալավերդու համայնքապետին ահաբեկումներով եւ ճնշումաներով պաշտոնանկ անել «Լեթարգիական քունը» կործանեց Արցախն և արցախահայությանը. շարունակվելու դեպքում կործանելու է Հայաստանը. Ղարամյան Թավշյահեղափոխականների թիմում նոր «շմայսներ» եւ «մհերսեդրակյաններ» են կերտվում ՔՊ-ական պատգամավորը կողմ է քվեարկել «ՀայաՔվեի» նախագծին ԿԳՄՍ նախարարությունը հրաժարվել է տարածք տալ Անաիս Սարդարյանին, հետո ՝ փոշմանել Երևանում ու մարզերում տեղ ու դադար չկա Որ հանձնաժողովի կազմում կընդգրկվի Լեւոն Քոչարյանը Խրախճանք թաղապետարանում՝ աշխատանքային ժամին Ո՞րն է հաջորդը Ֆիդանյանը հաղթեց Ֆիդանյանին «Ծախվեցի՛ր, արա». Զարուհի Փոստանջյանը սկանդալ է սարքել «Մայր Հայաստանում» Ադրբեջանը ոչնչացնում է Շուշիի գերեզմանոցները Էրդողանը հայտարարել է, որ Նեթանյահուն սպառնում է ողջ տարածաշրջանի անվտանգությանը Էջմիածնի դպրոցներից մեկում ծեծկռտուքից հետո 15-ամյա աշակերտի մահվան դեպքով երկու հոդվածով նախաձեռնվել է վարույթ Անցած մի քանի օրերին միայն 3-4 հայկական բեռնատար է մուտք գործել Ռուսաստան․ Տնտեսվարող
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 6-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 6-ին, ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անդրանիկ Սարկավագ Մանուկյանը Դեկտեմբերի 6-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Դեկտեմբերի 6-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 5-ին, ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Դեկտեմբերի 5-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալեքսանդր Կոչուբաևը Դեկտեմբերի 5-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Դեկտեմբերի 4-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 4-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 4-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am