ՌԴ Պետդումայի պատգամավորը դիլետա՞նտ, թե՞՝ խավիարակեր

2022թ. նոյեմբերի 23-ին ՌԴ Պետական դումայի կառավարող «Միասնական Ռուսաստան» խմբակցության պատգամավոր Եվգենի Ֆեոդորովը ռուսական ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցի ժամանակ, մասնավորապես, հայտարարել է հետևյալը. «Հայաստանը ԽՍՀՄ-ից օրենքո՞վ է դուրս եկել՝ ոչ: Նշանակում է այն անօրինական պետական կազմավորում է»:
Որքան էլ զավեշտալի հնչեն նման հայտարարությունները, այդուհանդերձ, ի պատասխան այս անպատասխանատու, դիլետանտ, իսկ գուցե նաև միտումնավոր հայտարարությունների` հարկ է նշել հետևյալը.
Հայաստանն իր անկախությունը հռչակել է հիմք ընդունելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներն ու միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերը և ղեկավարվելով ժամանակի իրավական ակտերով, մասնավորապես՝ ԽՍՀՄ Սահմանադրության 72-րդ հոդվածով և «ԽՍՀՄ-ից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» ԽՍՀՄ 1990թ. ապրիլի 3-ի օրենքի դրույթներով:
Համաձայն նշված օրենքի 2-րդ հոդվածի՝ ԽՍՀՄ-ից միութենական հանրապետության դուրս գալու մասին որոշումն ընդունվում է միութենական հանրապետության ժողովուրդների ազատ կամարտահայտությամբ հանրաքվեի միջոցով: Հանրաքվե անցկացնելու մասին որոշումը կայացնում է միութենական հանրապետության Գերագույն խորհուրդը սեփական նախաձեռնությամբ կամ հանրապետությունում մշտապես բնակվող և ԽՍՀՄ օրենսդրությամբ սահմանված կարգով ընտրելու իրավունք ունեցող ԽՍՀՄ քաղաքացիների մեկ տասներորդի ստորագրությամբ։
Նշված իրավական ակտերի պահանջների պահպանմամբ Հայաստանն իրականացրել է հետևյալը քայլերը՝
• 1990թ. օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունել է «Հայաստանի անկախության մասին» հռչակագիրը:
• 1991թ. մարտի 1-ին Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդն ընդունել է «Հայաստանի Հանրապետության տարածքում ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու մասին» որոշում:
• 1991թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունեցել ԽՍՀՄ կազմից դուրս գալու վերաբերյալ հանրաքվե: Ընտրելու իրավունք ունեցող 2.163.967 քաղաքացիներից հանրաքվեին մասնակցել է 2.056.758 քաղաքացի` 95,4 %։ «Այո» քվեարկած քվեաթերթիկների թիվը կազմել է 2.042.262 (ընտրելու իրավունք ունեցողների 94,39 %)։ «Ոչ» քվեարկած քվեաթերթիկների թիվը` 10.002 (ընտրելու իրավունք ունեցողների 0,46 %)։ Անվավեր է ճանաչվել 4129 (0,19 %) քվեաթերթիկ։ Հանրաքվեի ընթացքին հետևել են 117 դիտորդ` 25 երկրներից:
• 1991թ. սեպտեմբերի 23-ին Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը, հենվելով մարդու իրավունքների և ազգերի ազատ ինքնորոշման միջազգային նորմերի վրա և հիմք ընդունելով 1991 թվականի սեպտեմբերի 21-ի` ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին անցկացված հանրաքվեի արդյունքները, ընդունել է «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման մասին» որոշում:
Այսպիսով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման նպատակով իրականացրած քայլերի հաջորդականությունը՝ կարող ենք պնդել, որ Հայաստանի Հանրապետությունն անկախ հռչակելու իրավական գործընթացն իրականացվել է միջազգային ու ԽՍՀՄ օրենսդրության պահանջներին համապատասխան և դրանց բծախնդիր պահպանմամբ։
Հարցի պարզաբանման տեսանկյունից անհրաժեշտ է նշել նաև, որ 1992թ. մարտի 2-ին Հայաստանի Հանրապետությունը դարձել է ՄԱԿ-ի անդամ:
Նկատի ունենալով վերոնշյալը՝ կարող ենք առաջ քաշել հետևյալ ողջամիտ ենթադրությունները. իր հայտարարությամբ ՌԴ Պետական դումայի կառավարող խմբակցության պատգամավոր Եվգենի Ֆեոդորովը՝
• կամ ի ցույց է դրել էլեմենտար գիտելիքների իր չիմացությունը, ինչը քաղաքական-պետական գործչի պարագայում և՛ անթույլատրելի է և՛ զավեշտալի,
• կամ վճարովի հիմունքներով, գուցե նաև խավիարի դիմաց կատարում է Օսմանյան Թուրքիայի կողմից ստեղծված, հարևանի Իրանի հյուսիսարևելքում գտնվող Ադրբեջան անունով նահանգի անվանումը յուրացրած և սեփական «պետության» անվանում դարձրած, օկուպանտ Ադրբեջան անունով կեղծ կազմավորման սուլթան Իլհամ Ալիևի պատվերը:

 

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ քաղաքագետ

դիտվել է 558 անգամ
Լրահոս
ԿԽՄԿ–ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը Որ թվականի քարտեզների հիման վրա է իրականացվում սահմանազատման գործընթացը. մանրամասներ Հորդորում ենք Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսբերման իրական պատճառների վերաբերյալ քննարկում սկսել Մինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր Տավուշի ամենակարևոր 4 կետերը. Գեղամյան Պուտինն ու Ալիևը Մոսկվայում բանակցություններ կանցկացնեն Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման` հանձնաժողովների 8-րդ նիստը Գաղտնի գործում են քրեականները․ Պարույր Հայրիկյան (video) Թուրքիայի արևմուտքը՝ երկրաշարժի էպիկենտրոն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից Սա չի կարող անհետևանք մնալ․ Լևոն Քոչարյան (video) Թռիչքների հետաձգում՝ տարածաշրջանում լարված իրավիճակի ֆոնին ԱՄՆ Կոնգրեսում ամերիկյան իշխանություններից պահանջվել է հայության ապահով վերադարձ Արցախ Երևանը փորձում է տեղավորվել հակաիրանական պատժամիջոցների դաշտում՝ ցույց տալով անգլոսաքսոնական շեֆերին Իրանի հետ տնտեսական համագործակցությունը էապես կրճատելու պատրաստակամությունը. Վահե Դավթյան Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում Հայաստանն ինքը չի կողմնորոշվում ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում. Լավրով (video) Նախ հայերի, այնուհետև ռուսների հեռանալը Ղարաբաղից, այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ 2020 թ.-ից և հատկապես 2022-2023 թ.թ.-ին, կանխորոշված էր. Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանին Իրանը օդերով է հանելու իսրայելական այդ օբյեկտը․ Սերգեյ Շաքարյանց (video) Այս փաստաթուղթը զուտ ապատեղեկատվություն է. ԱՄՆ պետդեպ Նրանց, ովքեր ցանկանում են Հայաստանը տանել ինչ-որ տեղ, պետք է հիշեցնել Բորելի վերջին հայտարարությունները... Լավրով Նույն «ֆազի» տակ Նիկոլն ասել է՝ գնացեք, ստորացրեք․․․ (video) Ինչ են ուզում անել Վրաստանի հետ Արցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից Ղեկավարը հող սիրող պիտի լինի, սա իրանց հոր տունը չի․ առևտրական (video) Լավրովը «լկտի» և «անամոթ» է որակել Վաշինգտոնի և Բրյուսելի գործողությունները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am