Գյուղատնտեսության ապագան իշխանություններին իրականում չի էլ հետաքրքրում

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Գյուղատնտեսությունը մեր երկրի տնտեսության առանցքային նշանակություն ունեցող ոլորտներից է, իսկ դա ենթադրում է, որ այն պետք է հատուկ հոգածության առարկա լիներ իշխանությունների կողմից, բայց կյանքը հակառակ պատկերն է ցույց տալիս։ 2018 թվականից սկսած Հայաստանում գյուղատնտեսությունն անկում է արձանագրում։ Եվ ուշագրավ է, որ այս տարի, երբ ակնկալվում է, որ տարին կփակենք երկնիշ տնտեսական աճով, գյուղոլորտում անկումային տրամադրությունները պահպանվում են։ Իսկ եթե տարիներ շարունակ տնտեսության մեջ գյուղատնտեսության մասնաբաժինը նվազում է, ապա դա նշանակում է, որ մեր գյուղատնտեսությունն ուղղակի ինքնաոչնչացման ճանապարհով է գնում։

Այսինքն, եթե այսպես շարունակվի, ապա շատ հավանական է, որ մի քանի տարի անց կազմակերպված գյուղատնտեսություն այլևս չունենանք։ Եվ դա այն պարագայում, երբ ռուսուկրաինական հակամարտության պատճառով աշխարհում պարենային ճգնաժամ է առաջացել, իսկ մյուս կողմից էլ այդ ճգնաժամը խորացել է այն պատճառով, որ աշխարհի տարբեր մասերում այս տարին երաշտային էր, և մի շարք մթերքների հարցով ակնկալված բերքը չի ստացվել։ Ուշագրավ է, որ իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե Հայաստանում իրենք հեղափոխական տեմպերով պետք է զարգացնեն գյուղատնտեսությունը, բայց կարճ ժամանակ անց, առանց երկար-բարակ մտածելու, կրճատեցին գյուղատնտեսության նախարարությունը։ Իսկ հիմա չկա հատուկ մասնագիտացված կառույց, որը կոնկրետ կզբաղվի գյուղատնտեսական ապրանքների արտադրության խթանման գործով։

Դրա համար էլ կառավարությունը գրեթե միշտ ուշացած է արձագանքում ոլորտում առկա խնդիրներին։ Օրինակ՝ նախքան ցանքսը պետք է լուծված լինեն սերմացուի, պարարտանյութերի, տրանսպորտի ու դիզվառելիքի հարցերը, բայց մինչև գյուղատնտեսությամբ զբաղվող մարդիկ իրենց բողոքի ձայնը չեն բարձրացնում, օրերով չեն բողոքում, սայլը տեղից չի շարժվում։ Մինչև Փաշինյանը կառավարությունում խորհրդակցություն է անում, մինչև որոշվում է, թե ինչ ծրագրեր պետք է կատարվեն, արդեն այլ խնդիրներ են ծագում գյուղատնտեսների համար։ Այս անգամ էլ, օրինակ՝ ոռոգման հարցն է բարձրանում։ Պարզվում է, որ ջրամբարներում անհրաժեշտ քանակությամբ ջրային պաշարներ չկան, և իշխանությունները, կրկին առանց երկար-բարակ մտածելու, ընտրում են ամենահեշտ ճանապարհը. որոշում են միլիոնավոր խորանարդ մետրերի ջուր բաց թողնել Սևանա լճից։ Սակայն բաց թողնված ջուրն էլ նորմալ չի կառավարվում, և այն դեպքում, երբ որոշ ցանքատարածություններ անհրաժեշտ չափով չեն ոռոգվում, ջրի մի մասը Հրազդան գետով անարգել հոսում է դեպի Արաքս, որտեղից Թուրքիան ջուրը վերցնում է և ամբարում։ Այնինչ, հենց Հայաստանն այդ ջրի կարիքը շատ ունի։ Հետո էլ գալիս է գյուղմթերքի մթերման կամ արտահանման կազմակերպման հարցը։

Ու գրեթե ամեն տարի այս թեմայով մեծ աղմուկ է բարձրանում։ Գյուղացիները բողոքում են, որ բերքն իրացնելու խնդիր ունեն կամ ցածր գներով են մթերում, որի արդյունքում չեն կարողանում փոխհատուցել իրենց ծախսած գումարները։ Օրինակ՝ այսպիսի խնդիրների առաջ են կանգնել խաղողագործները։ Իսկ իշխանությունները հարցին պատշաճ լուծում չեն տվել, դրա համար էլ բազմաթիվ խաղողագործներ սկսել են քանդել իրենց խաղողի այգիները, այդ թվում՝ նաև երիտասարդ այգիները։ Բայց, կարծես թե, իշխանություններին շատ քիչ է հուզում այս հարցը։ Դրա համար էլ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարում է, թե խաղողի մթերման հարցն ամբողջությամբ լուծված է, և ոչ մի խնդիր չկա։ Մյուս կողմից էլ իշխանական ներկայացուցիչները նշում են, որ եթե խաղողի մշակումը ձեռք չի տալիս, կարող են խաղողագործներն այլ մշակաբույսեր աճեցնել։

Բայց պետք է նկատի ունենալ, թե այդպիսի այգիներ նորից ստեղծելու համար ինչքան ժամանակ ու ռեսուրսներ են անհրաժեշտ լինելու, եթե խաղողի պահանջարկը կրկին աճի։ Ընդհանուր առմամբ, իշխանությունների մոտեցումն այնպիսին է, որ եթե մի քանի նախաձեռնությամբ են հանդես եկել, օրինակ՝ քիչ տոկոսներով կամ անտոկոս գյուղատնտեսական վարկեր են տրամադրել, ապա դա բավարար է, ու գյուղատնտեսությունը պետք է ինքն իրեն իներցիայով զարգանա։ Այնինչ գյուղոլորտը մշտական հոգածության կարիք ունի՝ ցանքսից մինչև մթերում և արտահանում։ Հայաստանից արտահանումը նաև դիվերսիֆիկացիայի կարիք ունի, սակայն իշխանությունները արտահանման հարցում նույնիսկ ի վիճակի չեն լուծել Սև ծովի «Փոթի» և «Կավկազ» նավահանգիստների միջև հաղորդակցության հարցը, որի մասին հայտարարությունները մնում են օդից կախված։

Արդյունքում մեր արտահանումը միշտ կախված է լինում Լարսի ճանապարհից, իսկ սպառման շուկան նույնն է մնում։ Այսպիսով, եթե ընդհանուր առմամբ բնորոշենք իշխանությունների մոտեցումը, ապա նրանց գյուղատնտեսության ապագան իրականում չի էլ հետաքրքրում։ Դրա համար էլ հայ-թուրքական սահմանների բացման արդյունքում հայկական գյուղատնտեսության համար ստեղծվելիք վտանգների մասին հարցին ի պատասխան Փաշինյանը չի բացառում, որ հայկական արտադրանքը կարող է նաև կորցնել իր մրցունակությունը, բայց կարևորն այն է, որ այլ ոլորտներ զարգացում կապրեն»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 111 անգամ
Լրահոս
ԱՄՆ դեսպանատունը՝ Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքի մասին Ե՞րբ ու ինչպե՞ս է որոշվել դուրս բերել ռուս խաղաղապահներին Արցախից. 168.am Զախարովան՝ Արցախից ժամկետից շուտ ռուս խաղաղապահների դուրս գալու մասին (video) GRECO-ն կոչ է անում Հայաստանին ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել ոստիկանության նկատմամբ Սամվելի 7 մլն դրամ գրավի գումարը հավաքելու համար ունենք ընդամենը 2 օր. Ռուբեն Մելիքյան Պայքարը թևակոխում է նոր փուլ․ ոսկեպարցիները կարողացան այս պահին կանգնեցնել Փաշինյանին․ Պետրոսյան (video) Արցախում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնի գործունեությունը կդադարեցվի Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Ոստիկաններն ինձ զգուշացում են՝ ռուպերով չխոսես․ Վահագն Չախալյան (video) ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք. Զախարովա Իշխանությունը բանդաներ է ձևավորել․ Ռուբեն Հակոբյան (video) Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ամեն ինչ․ խաղից կշտանալով՝ թողնելու է միայնակ. Զախարովան (video) Այ «օձ խուզող», կգնաս անուն առ անուն ազգիդ անունը կգրես պատերին․ Շահինյանը՝ Անդրանիկ Քոչարյանին (video) Պիտի Նիկոլի ձեռքը բռնենք, հետո էլ ձեռնաշղթաներ հագցնենք. ակցիայի մասնակից (video) Հլա հարցա՝ ինչ ա եղել․ Երևանի ոստիկանապետը՝ Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին (video) Փաշինյանին Ոսկեպարից վռնդել են․ Նաիրա Զոհրաբյան (video) Սկսում ենք անհնազանդության ակցիաներ․ պետք է կանգնեցնենք Նիկոլին․ Վահագն Չախալյան (video) Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին տրվող բոլոր օգնությունների կրճատումը Տավուշում դելիմիտացիայի արդյունքում կլինեն լրջագույն խնդիրներ՝ սկսած անվտանգության բացակայությունից Հրատապ եթեր Ոսկեպարից․ ի՞նչ է ասել Փաշինյանը (video) Այսօրվանից դուրս ենք գալիս անհնազանդության՝ միացե՛ք․ Հովհաննես Շահինյան (video) Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը Պիտի ասեք՝ վա՛յ, ինչ լավ ա, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն ա․ Փաշինյանը՝ Կիրանցում (video) Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը Հարավային Կովկասի այս հատվածում. Անանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am