Ռուսական «սառը ցնցուղ»՝ Պուտինի այցից մեկ օր առաջ

«Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությունն, իմ կարծիքով, չի մտնում ՀԱՊԿ իրավասության մեջ, անդամ երկրներից յուրաքանչյուրն ինքնուրույն է որոշում իր վերաբերմունքը դրան», - Երևանում կայանալիք ՀԱՊԿ նիստի նախօրեին Аргументы и факты-ի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչովը՝ պատասխանելով հարցին՝ կարո՞ղ է արդյոք կազմակերպությունն ու Ռուսաստանը Հայաստանին ավելի եռանդուն՝ նախևառաջ ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանի հետ հակամարտության հարցում։

«Ինչ վերաբերում է Ռուսաստանին, հայտնի է, որ մենք անկեղծորեն նպաստում ենք կարգավորմանը։ Ընդ որում, մեր ջանքերը հավասարապես պահանջված են երկու կողմից էլ։ Այլ կերպ չի էլ կարող լինել, իրավիճակը կարող է զարգանալ միայն այսպես։ Այս հակամարտությունում միայն մի կողմին աջակցելու դիրքորոշում որդեգրել, կնշանակի խորացնել այն։ Անհրաժեշտ է որդեգրել խաղաղ կարգավորման դիրքորոշումը և աջակցել, որ այս կարգավորման պայմաններն ընդունելի լինեն բոլոր կողմերի համար»,- նշել է Կոսաչովը։

Ըստ ռուսաստանցի քաղաքական գործչի, Թուրքիան, օրինակ, սխալ է թույլ տալիս՝ հայ-ադրբեջանական հակամարտության հարցում մի կողմի դիրքորոշումն աջակցելով։ Երկու օրից կայանալիք ՀԱՊԿ նիստում պետք է քննարկվի արդեն 2 ամսից ավելի Երևանից ստացված դիմումի ճակատագիրը՝ Հայաստանին համատեղ օժանդակության ցուցաբերման հարցը։ Անդամ բոլոր երկրների ղեկավարները կժամանեն Երևան։

Հիշեցնենք, որ հայ-ադրբեջանական սահմանին սեպտեմբերյան արյունալի մարտերից հետո պաշտոնական Երևանը ռազմական օգնության համար դիմել էր ինչպես Ռուսաստանին, այնպես էլ՝ Մոսկվայի առաջնորդած ՀԱՊԿ-ին: Օգնություն մինչև հիմա չկա, ՀԱՊԿ-ը միայն իրավիճակը գնահատելու առաքելություն էր ուղարկել Հայաստան: Երևանը նաև հայկական տարածքների օկուպացիային հասցեական քաղաքական գնահատական է ակնկալում։

Ռուսաստանի Դաշնային խորհրդի փոխխոսնակը, փաստորեն հստակ ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությունը չի մտնում ՀԱՊԿ իրավասության մեջ, անդամ երկրներից յուրաքանչյուրն ինքնուրույն է որոշում իր վերաբերմունքը դրան: Իսկ ՀԱՊԿ կանոնադրությո՞ւնն ինչ է ասում նման դեպքերի մասով, ռուսաստանցի պաշտոնյան հարկ չի համարել անդրադառնալ։

Չէ՞ որ Հայաստանը տևական ժամանակ է, ինչ հայտարարում է, որ ակնկալում է, որ ՀԱՊԿ-ը կտա քաղաքական գնահատական, այսինքն, կպահանջի, որ Ադրբեջանի զորքերը դուրս գան Հայաստանի ինքնիշխան օկուպացված տարածքներից:
ՀԱՊԿ նիստից որևէ մեկը Հայաստանի համար մեծ անակնկալ չի սպասում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀԱՊԿ անդամ երկրները Ադրբեջանի հետ ջերմ հարաբերություններ ունեն:

Տպավորություն է ստեղծվում, որ հենց ՀԱՊԿ-ն իր պահվածքով Հայաստանին սադրում է, որպեսզի Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը օրակարգ բերի:

44-օրյա պատերազմից հետո Ռուսաստանի նախագահն առաջին անգամ կայցելի Հայաստան։ Կրեմլը հաղորդել է Փաշինյան-Պուտին առանձին հանդիպման մասին։
Այս ընթացքում Հայաստանի իշխանություններն ամենաբարձր մակարդակով չեն թաքցրել դժգոհությունը ռազմական դաշինքի փաստացի անգործությունից։ Սոցիալական ցանցերում էլ որոշ նախաձեռնություններ ՀԱՊԿ նիստի զուգահեռ հայտարարում են «Ոչ ՀԱՊԿ-ին, դուրս ՀԱՊԿ-ից» կոչերով բողոքի ակցիաների մասին։

Հիմա Պուտինի այցից ու ՀԱՊԿ նիստից առաջ փաստորեն, ռուս, բարձրաստիճան պաշտոնյան հայտարարում է, որ Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությունը չի մտնում ՀԱՊԿ իրավասության մեջ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 6314 անգամ
Լրահոս
«Հիմա այս ի՞նչ եք դարձրել մեր երկիրը»․ Վարդան Ոսկանյան Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում Լավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են Լավրով. Փաշինյանը հրավիրել է ԵՄ առաքելություն Հայաստան՝ Ադրբեջանին խոստանալով, որ դա կլինի 2 ամսով Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք Կրկին մեղադրում են ՌԴ-ին Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի ՀՀ սահմանային փոփոխություններից հետո Խնածախի ապարանքը հայտնվեց սահմանից 700 մ․ հեռավորության վրա Դժվարին որոշում եմ կայացրել. Վազգեն Ռշտունի Օգնության հասած ավտոմեքենան այրվել է, կրակը տարածվել է Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ Բեգլարյան «...կպատերազմենք»․ Սիմոնյան Ալեմ Սիմոնյանը կրկին կհանդիպի Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հետ Քիրբին ու Զախարովան խոսել են Կրոկուսի ահաբեկչության մեղավորներից․ միմյանց վիրավորանքներ են հնչեցրել Անչափահասների մասնակցությամբ հերթական ծեծկռտուքն ու վիճաբանությունն է եղել Շահրամանյանի կողքը կանգնած խորհրդատուները կործանում են հենց Շահրամանյանին. Տիգրան Քոչարյան Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար Փաշինյանը փակագծերը չի բացում. Արեւմտամետները կասկածում են Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am