Ալիևի հիստերիկ ստերն ու անմակարդակ հեգնանքը

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում Ադրբեջանի դեմ սադրանք է կազմակերպվել, որի հեղինակը Ֆրանսիան էր, երեկ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով իր գլխավորած «Ենի Ազերբայջան» կուսակցության 30-ամյակին նվիրված միջոցառմանը։ «Այդ սադրանքի հեղինակը Ֆրանսիան էր, իսկ հիմա Ֆրանսիան հովանավորում է Հայաստանին։ Նրանք միմյանց քույրեր են անվանում, և դա հատուկ ընդգծում են, չնայած կարող էին նաև իրար եղբայրներ անվանել», - հեգնել է Ալիևը։

Ալիևն ակնհայտորեն ջղաձիգ է, նրա հրապարակային ելույթներում ավելի ու ավելի է սկսել նկատվել անմակարդակ քննադատություններ՝ Հայաստանին ամբողջությամբ սատարող պետության՝ Ֆրանսիայի նկատմամբ:

Ադրբեջանի առաջնորդի խոսքերով՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը բանաձև է ցանկացել ընդունել, որում Ադրբեջանի դեմ «իրականությանը չհամապատասխանող» ձևակերպումներ կային։ «Բոլոր հակաադրբեջանական թեզերը հեռացվել են մեր ընկերների ջանքերի շնորհիվ», - ասել է Ադրբեջանի առաջնորդը՝ առանց հստակեցնելու, թե ինչ թեզերի մասին է խոսքը և որոնք են Բաքվին սատարած երկրները:

Իրականում, Ալիևը ստել է, որովհետև Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում ընդունվել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում «Ֆրանկոֆոն տիրույթում ճգնաժամային իրավիճակների, դրանց հաղթահարման և խաղաղության ամրապնդման վերաբերյալ» բանաձևը, որով անդամ-երկրներն իրենց աջակցությունն ու համերաշխությունն են հայտնում Հայաստանին։ Բանաձևը, մասնավորապես, համերաշխությունն է հայտնում Ֆրանկոֆոնիայի անդամ Հայաստանի հետ և այս համատեքստում խորին մտահոգություն հայտնում վերջերս տեղի ունեցած ռազմական էսկալացիայի (Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ Ադրբեջանի ագրեսիայի), հատկապես դրա հետևանքով միջազգային իրավունքի, տարածքային ամբողջականության և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների առնչությամբ։

Ահա թե ինչու է Ալիևը ջղաձիգ և որոշել է խաբել սեփական հասարակությանը...

Նախ, օրեր առաջ Ֆրանսիայի Սենատը ձայների՝ 295 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ ընդունեց բանաձևը, որով կոչ արեց կառավարությանը պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ, իսկ Բաքվից պահանջում Հայաստանի տարածքից զորքերը դուրս բերել, հայ ռազմագերիներին ազատ արձակել։ Պատգամավոր Պիեռ Ուզուլիասը քննադատեց ԵՄ-ին, որ ռուսական գազը ադրբեջանական կապույտ վառելիքով փոխարինելով աչք է փակում Հայաստանի տարածքային ինքնիշխանության ոտնահարումումների վրա. «Ադրբեջանն օգտվում է ռուս - ուկրաինական պատերազմից՝ փորձելով սահմաններն առաջ տանել։ Տհաճ է, որ Եվրահանձնաժողովի նախագահը Բաքվում գազային պայմանագիր է կնքել ու Ադրբեջանին համարել իր գործընկերը։ Արդյո՞ք մենք պատրաստ ենք մոռանալ մեր բոլոր արժեքներն ու սկզբունքները՝ նավթի և գազի դիմաց»։
Ճիշտ է, Սենատի ընդունված բանաձևը խորհրդատվական բնույթ ունի և պարտադիր չէ կատարման համար, սակայն այն քաղաքական մեծ ազդեցություն ունի՝ թե՛ Ալիևին զսպելու, թե՛ ԵՄ այլ պետությունների համար:

Այժմ էլ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում ընդունվել են մի շարք փաստաթղթերով են Հայաստանին աջակցություն հայտնել, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը որոշակի դիվանագիտական պարտություններ է կրում:

Ալիևն իր ծավալուն ելույթի ընթացքում անդրադարձել է նաև ՀԱՊԿ-ին, պնդել, որ այդ կառույցում Ադրբեջանն ավելի շատ բարեկամ ունի, քան Հայաստանը։ Ադրբեջանի առաջնորդի խոսքերով՝ Երևանին չի հաջողվել ռազմական այդ դաշինքին բացասաբար տրամադրել Բաքվի նկատմամբ, քանի որ կազմակերպության մյուս անդամները չեն տրվել Երևանի «սադրանքներին»:

«Անգամ այն կազմակերպություններում, որոնց անդամ մենք չենք հանդիսանում, մենք ունենք ընկերներ, և վերջին տարիների ու ամիսների իրադարձությունները ևս մեկ անգամ դա ապացուցում են: Օրինակ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը: Մենք ՀԱՊԿ անդամ չենք: Մինչդեռ Հայաստանն այդ կազմակերպության անդամ է, և այդ կազմակերպության միջոցով նպատակադրվել էր չհիմնավորված պահանջներ առաջ քաշել Ադրբեջանի դեմ, և, ըստ էության, ցանկանում էր բախման տանել դրա մեջ մտնող երկրներին Ադրբեջանի հետ: Դա մեծ սադրանք է և մեծ հանցագործություն»,- ասել է Ալիևը՝ ելույթ ունենալով իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության ստեղծման 30-ամյակին նվիրված համաժողովում: Նրա խոսքով՝ այդ սադրանքը տապալվել է, և ՀԱՊԿ երկրները չեն տրվել դրան:

«Դա նշանակում է, որ մենք կազմակերպության մեջ ավելի շատ ընկերներ ունենք, քան Հայաստանը: Ինչո՞ւ է Հայաստանի նկատմամբ վերաբերմունքն այդքան բացասական: Քանի որ ամենուր ստում են, և իրենց խնդիրները լուծելու համար, ինչպես ասում են, էլ դուռ չի մնացել, որ թակած չլինեն: Այդ ամենն ակնհայտ է, բոլորն այդ մասին գիտեն»,- ասել է նա՝ հավելելով, որ հաջող արտաքին քաղաքականության շնորհիվ Ադրբեջանն ամրապնդել է իր դիրքերը միջազգային թատերաբեմում:

Սա այն բացառիկ դեպքն է, երբ Ալիևի նշածում ճշմարտության որոշ նշույլներ կան. այո, Հայաստանը ՀԱՊԿ-ում, իրապես, դաշնակիցներ չունի, և նույնիսկ կարելի է ասել, որ երբեք էլ չի էլ ունեցել, դա նորություն չի:

ՀԱՊԿ-ն կա, քանի դեռ դա Ռուսաստանին է պետք, ու Հայաստանը ՀԱՊԿ-ում է, որովհետև Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերություններ ունի, իսկ ՀԱՊԿ-ի մյուս անդամներից երբեք ոչ ոք, ոչինչ չի էլ ակնկալել:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2154 անգամ
Լրահոս
Կրկին մութ ամպեր առողջապահության նախարարության շուրջ Արտակարգ դեպք՝ Երևանում Սամվելի նկատմամբ եղել է մի սարսափելի խոշտանգում․ նիկոլենք այդ ամենը հավաքում են, որ․․․ Նարե Սոսե (video) Ո՞վ է Սամվել Վարդանյանին խոշտանգելուց առաջ ոստիկաններին հրամայել գնալ «գրուպավոյ միզելու»․ Համբարյան (video) Փողե՛րը Փաշինյա՛ն, ու՞ր են մեզ հասանելիք փողերը․ ի՞նչ մեծ գումարներ են անհետացել․ թոշակառու (video) Բաժակը դրած է, բաժակի շուրջ թղթեր է, որ պտտվում է․ Փաշինյան (video) ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպում են ունեցել վանաձորցիների հետ (video) Անդրանիկ Քոչարյանը թող իր տարիքից ամաչի ու իր ամենա-ամենա նախկին անցյալը հիշի․ հարցում (video) ԵՄ դիտորդները Հայաստանում հետախուզությամբ են զբաղվում․ ՌԴ ԱԳՆ խոսնակ (video) ՔՊ-ական Նարեկ Մանուկյանի ամսական աշխատավարձը 2մլն դրամով գերաազանցում է Փաշինյանի ամսական աշխատավարձին ԼՂ հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալու. Զախարովա Դատախազությունը պահանջում է բեկանել Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի արդարացման դատական ակտը Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես Հայաստանը դարձրել են բանդիտների երկիր․ Էլինար Վարդանյան (video) Նիկոլական բանդան 44-օրյա պատերազմի մասնակցի է խոշտանգել (video) Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր, որով ԱՄՆ-ն ու ԵՄ-ն ցանկանում են նոր մեծ կրակ վառել. Զախարովա Պետք է Նիկոլի հարցը լուծենք, այլ տարբերակ չկա՛․ Վահագն Չախալյան (video) Կնոջդ էլ են ասում, պապուդ էլ․ չէ՛, դու չունես արժանապատվություն․ Արդարադատության գեներալ-մայոր (video) Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության Մարդու ուղեղում կիստա կա, բայց հնարավոր չէ իմանալ՝ իրենն է, թե «քսերոքս» արած․ Փաշինյան (video) Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը Լածիրակների ոհմակ, մեկդ չկասկածե՛ք՝ ձեր էս խոշտանգումները բացահայտվելու են․ քաղաքացի (video) Փաշինյանը սխալվում է․ հայերը չեն ուրանա ու չեն ների․ Արմեն Այվազյան Նիկոլը վախենում է ու ճիշտ է անում, պատմությունը չի ներում դավաճաններին. Վազգեն Սաղաթելյան Մենք զգուշացրել ենք հարևան երկրներին Իսրայելի դեմ գործողությունների մասին. Աբդոլլահիան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am