«Սիրախաղի մեջ՝ ագրեսոր Ադրբեջանի հետ». Լարված քննարկում ԱՄՆ-ի Սենատում

Պետդեպարտամենտը վստա՞հ է, որ Ադրբեջանին տրված օգնությունը չի ուղղվում Հայաստանի դեմ

Ինչո՞ւ է Միացյալ Նահանգները 44-օրյա պատերազմից հետո էլ շարունակում ռազմական աջակցությունն Ադրբեջանին, Պետդեպարտամենտը վստա՞հ է, որ այդ օգնությունը չի ուղղվում Հայաստանի դեմ, և ի՞նչ գնահատական է տվել Վաշինգտոնը Ադրբեջանին` Հայաստանի վրա սեպտեմբերին կատարված հարձակումից հետո:

Ըստ «Ազատության», երեկ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ավելի քան մեկ ժամ փորձում էր այս հարցերի պատասխանները ստանալ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Քերըն Դոնֆրիդից և պետքարտուղարի Կովկասի հարցերով խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆիլիպ Ռիքերից:

Քննարկումը սկսեց հանձնաժողովի նախագահ, դեմոկրատ Բոբ Մենենդեսը՝ հստակ հարցադրմամբ. - «Միացյալ Նահանգները ինչո՞վ կարող է արդարացնել որևէ՝ անվտանգային կամ այլ տեսակի օգնության տրամադրումը Բաքվի վարչակազմին։ Դա անընդունելի է, բարոյապես աններելի և ծաղրի է ենթարկում Ազատության աջակցության ակտը, որի 907-րդ բանաձևն ասում է՝ Ադրբեջանին օգնություն չի կարող տրամադրվել, քանի դեռ այդ երկիրը չի դադարեցրել հարձակումները Հայաստանի և Ղարաբաղի դեմ ու չի վերացրել շրջափակումը»։

Հիշեցնենք, որ 907-րդ բանաձևն ընդունվել էր 1992 թվականին՝ Ղարաբաղյան առաջին պատերազմի տարիներին, սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո, սակայն, Վաշինգտոնը սկսեց համագործակցել Ադրբեջանի հետ՝ ահաբեկչության դեմ պայքարում, Կոնգրեսն էլ հնարավորություն տվեց, որ Սպիտակ տունը կասեցնի սահմանափակումները՝ հանուն Ամերիկայի ազգային անվտանգության: Թեև նախագահ Բայդենը ընտրությունից առաջ խոստացել էր հրաժարվել այդ պրակտիկայից, սակայն երկրորդ տարին է` նա ևս շրջանցում է արգելանքը: Արդյունքում, ըստ պաշտոնական աղբյուրների, անցած 20 տարում Ամերիկան Ադրբեջանին ավելի քան 800 միլիոն դոլարի աջակցություն է տրամադրել:

«Մեղմ կլինի ասել, որ ես խորապես դեմ եմ որևէ աջակցության մի զինուժի, որը հայտնի է հարևան երկրի հանդեպ հարձակումներով ու պատերազմական հանցագործություններով։ Ընդ որում, այդ օգնությանը Պետդեպում հավանություն տվեցին Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա կատարված վերջին`սեպտեմբերյան հարձակումից ընդամենը մի քանի ամիս առաջ», - ընդգծեց Մենենդեսը։

Ի պատասխան՝ փոխպետքարտուղար Դոնֆրիդը հավաստիացնում էր, թե որոշումը կայացնելիս ծանրութեթև են արել բոլոր փաստերը, «տրամադրվում են միայն պաշտպանական միջոցներ, որոնք չեն կարող օգտագործվել Հայաստանի դեմ»: «Մենք ոչ մահաբեր սարքավորումներ ենք տրամադրում սահմանի անվտանգության ապահովման համար, որը էական արդյունքներ է տվել`հաշվի առնելով Իրանից եկող անդրազգային սպառնալիքներն ու դեպի Հարավային Կովկաս, Ռուսաստան ու Եվրոպա գնացող մաքսանենգ ճանապարհները։ Ուստի ես հավատում եմ, որ սա կաջակցի սահմանների անվտանգությանը», - ասաց փոխպետքարտուղարը։

«Եվ նաև թույլ կտա Ադրբեջանին խախտել Հայաստանի փաստացի սահմանները... », - հակազդեց Մենենդեսը, ընդգծելովՎաշինգտոնը փաստացի իր վրա է վերցնում միլիոնների ծախսեն՝ հնարավորություն տալով Բաքվին այդ գումարը խնայել ու օգտագործել այլ նպատակով, այդ թվում՝ Հայաստանի դեմ հարձակողական զենքեր գնելու վրա:

Բլինքենը տեխնիկական աջակցություն է առաջարկել Բաքվին ու Երևանին՝ սահմանի դելիմիտացիայից մինչև տրանսպորտային երթուղիների պլանավորում

Հաջորդ հարցը վերաբերում էր Ղարաբաղին տրամադրվող մարդասիրական աջակցությանը՝ ի՞նչ է արվում պատերազմից տուժած հայերի համար: Պարզվեց`Ամերիկայի կառավարության պաշտոնյաների կամ մարդասիրական առաքելությունների մուտքը Ղարաբաղ ծայրաստիճան սահմանափակված է: «Անգամ ես անցած ամիսներին ի վիճակի չեմ եղել Ստեփանակերտ այցելել», - ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը:

Ու չնայած դժվարություններին ու անգամ վերջին բախումներին՝ Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաները պնդում էին՝ Հայաստանն ու Ադրբեջանն այսօր հարաբերությունները կարգավորելու պատմական հնարավորություն ունեն: Ընդ որում, Ֆիլիպ Ռիքերն ընդգծում էր՝ Ամերիկան ու Եվրամիությունը միայն աջակցում են շփումներին, մինչդեռ օրակարգը իրենք՝ կողմերն են ձևավորում:

«Կողմերը համաձայնել են խաղաղության համաձայնագրի ընդարձակ հինգ սկզբունքների շուրջ: Հայաստանն ուզում էր վեցերորդ սկզբունքը ներառել, որը կերաշխավորեր Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների ու անվտանգության հարցերը: Ակնհայտորեն դա մի բան է, որ պետք է քննարկվի նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և Բաքվի միջև, և ես ընդգծեցի, որ դրա համար պետք է լինի միջազգային մեխանիզմ», - ասաց Ռիքերը։

Դիվանագետը նշեց, որ պետքարտուղար Բլինքենը նաև տեխնիկական աջակցություն է առաջարկել Բաքվին ու Երևանին մի շարք հարցերում՝ սկսած սահմանի դելիմիտացիայից մինչև տրանսպորտային երթուղիների պլանավորում:

Սենատորներն իրենց հերթին նշում էին՝ ամերիկյան այդ ջանքերն առավել արդյունավետ կլինեին, եթե վարչակազմն ավելի կոշտ լիներ Ադրբեջանի հարցում՝ իրերը կոչելով իրենց անուններով: «Ինձ հիասթափեցնում է, երբ Պետքարտուղարությունը շարունակ բռնությունից զերծ մնալու կոչ է անում երկու կողմերին: Երբ մեկն ագրեսոր է, պետք է հենց այդպես էլ ասել: Կարծում եմ՝ խորը գիտելիքներ անհրաժեշտ չեն գիտակցելու համար, թե ով է ագրեսորն այստեղ, ով ունի համապատասխան կարողություն՝ այս հակամարտությունում ագրեսոր լինելու համար: Դա Ադրբեջանն է»,- հայտարարեց Մենենդեսը:

«Տեսե՞լ եք տեսանյութը, որտեղ ադրբեջանցի զինվորները սառնասրտորեն սպանում են հայ գերիներին»

Հարցուպատասխանն անցնում էր լարված, սենատորները հաճախ էին դիվանագետներին ընդմիջում, կամ՝ խաչաձև հարցեր տալիս՝ պահանջելով կոնկրետ ու սպառիչ պատասխաններ:

«Տեսե՞լ եք տեսանյութը, որտեղ ադրբեջանցի զինվորները սառնասրտորեն սպանում են հայ գերիներին»։ - «Բազմաթիվ տեսանյութեր եմ տեսել», - փորձեց խուսանավել Ֆիլիպ Ռիքերը: - «Կարողացե՞լ եք ստուգել դրանց հավաստիությունը», - շարունակեց Մենենդեսը, - «Կամ տեղյա՞կ եք Ադրբեջանի կողմից ապօրինի զինատեսակների՝ այդ թվում սպիտակ ֆոսֆորի կիրառման մասին»:

Չստանալով հստակ պատասխաններ՝ հանձնաժողովի նախագահը պնդեց՝ սա իր մասնակցությամբ տեղի ունեցած ամենահիասթափեցնող քննարկումն էր: «Բայց այն նաև ակնհայտ դարձրեց ինձ համար, որ Միացյալ Նահանգները սիրախաղի մեջ է Ադրբեջանի հետ: Տիկին Դոնֆրիդն ասում է, թե մենք պահանջում ենք Ադրբեջանից հարգել մարդու իրավունքները, ու զուգահեռ՝ շարունակում ենք գումար տրամադրել այդ երկրին, նրանք էլ շարունակում են անել այն, ինչ ուզում են: Մենք ոչինչ չենք արել`ստուգելու և հաստատելու անթույլատրելի զինատեսակների, այդ թվում՝ սպիտակ ֆոսֆորի կիրառման մասին հաղորդումները, ոչինչ չենք արել հայ զինվորների գնդակահարության տեսանյութերը հաստատելու ուղղությամբ», - թվարկում էր Մենենդեսը, ընդգծելով՝ պատերազմից երկու տարի անց մեղավորները դեռ չեն ենթարկվել պատասխանատվության:

ԵԱՀԿ Մինսկի խումբը, ինչպես այն հայտնի էր, չի գործում, մանդատը և դրա նպատակը մնում են

ԱՄՆ վարչակազմը պնդում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի մեխանիզմն այլևս չի գործում, և Վաշինգտոնը զբաղված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ կարգավորմամբ միայն Բաքվի և Երևանի հետ անմիջական փոխգործակցության միջոցով։ «Կարծում եմ, որ այն զարգացել է այն աստիճան, որ մենք կարող ենք կոնսենսուսի միջոցով վերջ տալ այս մանդատին», - երեկ հայտարարել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Կովկասի բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերը: «Այնուամենայնիվ, մանդատն ինքնին բավականին օգտակար է: Թեև Մինսկի խմբի համանախագահների [փոխգործակցության] գործընթացն այլևս չի գործում: Եվ մենք ուղղակիորեն մասնակցում ենք կողմերի հետ նրանց խաղաղ գործընթացում», - ասել է Ռիքերը՝ ելույթ ունենալով ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ։

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան։ «Մինսկի խումբը, ինչպես այն հայտնի էր, չի գործում։ Մանդատը մնում է։ Մանդատի նպատակը, իհարկե, պահպանվում է։ Եվ ԵԱՀԿ-ը գործում է կոնսենսուսի հիման վրա։ Ես շատ սերտ կապ եմ պահպանում իմ ֆրանսիացի գործընկերոջ հետ, Եվրամիության հետ, որն այժմ այնքան [խորը] ներգրավված է տարածաշրջանում, այլ շահագրգիռ կողմերի հետ, հենց ԵԱՀԿ-ի հետ», - նշել է Ռիքերը։ «Ադրբեջանն ուղղակի հայտարարել է, որ այլևս գործ չի ունենալու Մինսկի խմբի հետ», - հավելել է ամերիկացի դիվանագետը։

Հիշեցնենք, որ այս տարի երկու անգամ պաշտոնական Վաշինգտոնը հայտարարեց, որ պատրաստ է հանուն Լեռնային Ղարաբաղի Ռուսաստանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում նստել բանակցությունների սեղանի շուրջ, սակայն Մոսկվան անհասկանալի պատճառաբանություններով մերժեց այդ առաջարկը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1433 անգամ
Լրահոս
Նիկոլ Անհողի միակողմանի նվերները Բաքվին (քարտեզ) Արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ խմբակցություններ Ադրբեջանը ստանում ա հողեր ու շրջանցում ա ՀՀ ԶՈւ պաշտպանական գիծը Հայաստանը Տավուշի գյուղերը հնձնում է ոչ մի բանի դիմաց Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Նիկոլը քանդեց պաշտպանական գիծը Տավուշում Ընդդիմություն, սկսի՛ր անվստահության գործընթաց և վարչապետի թեկնածու առաջադրիր Միքայել արք․ Աջապահյանին․ Տիգրան Աթանեսյան «Ադրբեջանը փաստացի ստիպել է, որ մեր բանակը այլև չպահի սահմանը, այլ միայն սահմանապահները. Սա շատ վատ է». թյուրքագետ «Անվտանգության ու միջազգայինի անվան տակ սկզբում հանձնեց Արցախը, հիմա անցավ Հայաստանին…». Տաթևիկ Հայրապետյան «Բոլոր դեպքերում այս մտքի «գաղափարական հայրը» գտնվում է ավելի վերևում». Բադալյան 26.000-ից մինչև 7 850.000 դրամ. Տուգանքների հաշվետվություն Արայիկ Հարությունյանի օգնականը՝ «Մոշիկ»-ը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքին պատշաճ չարձագանքելու համար հաղորդում է ներկայացվել քննիչների դեմ Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցնելու վերաբերյալ ԱՆ պարզաբանումը ԿԽՄԿ–ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը Որ թվականի քարտեզների հիման վրա է իրականացվում սահմանազատման գործընթացը. մանրամասներ Հորդորում ենք Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսբերման իրական պատճառների վերաբերյալ քննարկում սկսել Մինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր Տավուշի ամենակարևոր 4 կետերը. Գեղամյան Պուտինն ու Ալիևը Մոսկվայում բանակցություններ կանցկացնեն Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման` հանձնաժողովների 8-րդ նիստը Գաղտնի գործում են քրեականները․ Պարույր Հայրիկյան (video) Թուրքիայի արևմուտքը՝ երկրաշարժի էպիկենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am