Պուտինը՝ Երևան, Միշուստինը՝ Բաքու. ԱՄՆ-ն Ադրբեջանի հետ «փաստաթղթեր կստորագրի»

Նոյեմբերի 17-ին Բաքու կայցելի Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը՝ մասնակցելու ադրբեջանա-ռուսական միջտարածաշրջանային 11-րդ համաժողովին։ Ադրբեջանի կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ համաժողովին կմասնակցեն երկու երկրների կառավարությունների անդամներ, գործարարներ՝ քննարկելու ռուս-ադրբեջանական երկկողմ համագործակցության զարգացումը տնտեսական, տրանսպորտային, ագրոարդյունաբերական, հումանիտար, կրթական, փոքր և միջին բիզնեսի, փոխադարձ ներդրումների ոլորտներում։ Համաժողովի ավարտին կողմերը պատրաստվում են համագործակցության փաստաթղթեր ստորագրել:

Դե իսկ նոյեմբերի 23-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթաժողովի շրջանակներում սպասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը:
Անցյալ շաբաթ Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել էին նոյեմբերի 23-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթաժողովին, ինչպես նաև դրա շրջանակում ՌԴ նախագահի՝ Հայաստան կատարելիք այցի օրակարգին վերաբերող հարցեր: Կրեմլը ևս հաղորդագրություն է տարածել հեռախոսազրույցի մասին, սակայն, նշված է միայն ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթաժողովի մասին, Պուտինի այցի վերաբերյալ տեղեկություն չէր տարածվել:

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ընթացքում դաշինքի անդամ երկրների ղեկավարները կքննարկեն Հայաստանին տրամադրվող օգնությունը։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը նիստի նախապատրաստական աշխատանքների մասին տեղեկացրել է դաշինքի անդամ Բելառուսի նախագահին՝ Մինսկում կայացած հանդիպմանը։ «Ստանիսլավ Զասը Ալեքսանդր Լուկաշենկոյին տեղեկացրել է նոյեմբերի 23-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանի նախապատրաստման, ինչպես նաև Հավաքական անվտանգության խորհրդի մի շարք անհատական հանձնարարականների կատարման մասին», - հայտնում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։
Պուտինի այցին սպասող Փաշինյանի իշխանությունը շարունակում է ակտիվ բանակցությունները Վաշինգտոնի հետ:

Պուտինի այցից, թերևս, անհանգստացած են Վաշինգտոնում...

Երեկ հեռախոսազրույց է տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջև: Նրանք մտքեր են փոխանակել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, մասնավորապես, նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում տեղի ունեցած Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների և դրան հետևած եռակողմ հանդիպման վերաբերյալ, ասված է ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվական վարչության հաղորդագրությունում։

Ըստ նույն աղբյուրի՝ Բլինքենը ԱՄՆ պատրաստակամությունն է հայտնել շարունակելու աջակցությունը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում:

Փաշինյանը բարձր է գնահատել ԱՄՆ ջանքերը և պետքարտուղար Բլինքենի անձնական ներգրավվածությունը: «Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել քննարկումները տարածաշրջանում անվտանգության և կայունության մակարդակի բարձրացմանն ուղղված քայլերի, այդ թվում հումանիտար հարցերի կարգավորման վերաբերյալ», - ասված է հաղորդագրությունում։

Վաշինգտոնն ակտիվորեն ներգրավել է Ռուսաստանի երկու ռազմավարական դաշնակից պետությունների՝ Հայաստանին ու Ադրբեջանին իր կողմը քաշելու գործում և բավական ակտիվ է աշխատում վերջին շրջանում:

Երեկ լուրս ստացվեց այն մասին, որ Վաշինգտոնն ու Բաքուն պատրաստվում են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության մոտ 10 փաստաթուղթ ստորագրել, այս մասին հայտարարել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Խազար Իբրահիմը:

«Պայմանագրային և իրավական դաշտն օգնում է և՛ առևտրային, և՛ այլ հարաբերություններին։ Մինչ այժմ ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև ստորագրվել է 86 համաձայնագիր։ Այս պահին շուրջ ինը համաձայնագիր կա, որոնք քննարկվում են»,- ասել է Իբրահիմը YouTube-ով հեռարձակվող «Ժամանակակից զրույց Ռասիմ Բաբաևի հետ» հաղորդման ընթացքում։

Որքան էլ Փաշինյանի իշխանությունը հպարտանա «ժողովրդավարական Հայաստանով», բռնապետական Ադրբեջանի հետ Վաշինգտոնն էլ, Բրյուսելն էլ աշխատում են, ավելին՝ պայմանագրեր են ստորագրում, ինչպես, փաստորեն, ԱՄՆ-ն պատրաստվում է Ադրբեջանի հետ ստորագրել ապագայում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2476 անգամ
Լրահոս
Կա մի կարևոր գործ, որը պետք է անենք․ Աշոտ Անդրեասյան (video) Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Էս ի՞նչ եք անում․ ի՞նչ որոշումներ եք ընդունել․ Արեգնազ Մանուկյանը նեղը գցեց Ժաննա Անդրեասյանին (video) Ինչ է ասել Պուգաչովան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը կայցելի Թուրքիա Հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ Հենց այդ պահին ԱԱԾ-ն Նիկոլի հետևից է գնալու․ Սերգեյ Շաքարյանց (video) «Դրանք կեղտեր են»... Երվանդ Բոզոյան (video) Նիկո՛լ, չերազես ու դեռ կտեսնես․․․ Աննա Մկրտչյան (video) Դու՞ ես Հայաստանի կառավարությունը, որ հիմա էլ սպառնում ես արցախցիներին․ Շարմազանովը՝ Նիկոլին (video) Կա՛մ Պուտինը կոնկրետ խփում է, կա՛մ ՌԴ-ում նոր ահաբեկչություններ կլինեն. Երվանդ Բոզոյան (video) Արա՛, ի՞նչ ես յալվար ընկել, ինչի՞ ես ծախում էդ գյուղերը. Հրանտ Բագրատյանը հունից դուրս եկավ (video) Էս ո՞վ եք դուք․ Չեմբեռլենին գովերգող փոսթ՝ ՀՀ ԱԺ հանձնաժողովի պաշտոնական էջում Ալիևը հունվարին շատ պարզ խոսել է իր նպատակների մասին, Փաշինյանն էլ տեղյակ է՝ միակողմանի զիջումը ոչ միայն չի կանխելու պատերազմը, այլև նաև արագացնելու է այն. Հայրապետյան «Փալասին խորհուրդ կտամ փնտրել ու գտնել մի հայ ճարտարապետ ու հարցնել՝ Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին». Ռուբեն Մելիքյան Սիլվա Համբարձումյանը հիմա էլ ՔՊ-ականների դեմ է հաղորդում տալիս Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում Toyota-ի խմած վարորդը դարձել է ավտովթարների հեղինակ. 12-ամյա տղան ու նրա մայրը հոսպիտալացվել են Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Փաշինյանը սպառնաց Սամվել Շահրամանյանին (video) Արտաշատում պարեկները «BMW»-ով բերման ենթարկված 2 քաղաքացիներից մեկի մոտ թմրամիջոցներ են գտել , նրանցից մեկն անչափահաս է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը Մարտի 27-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 27-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյան Մարտի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am