Ումի՞ց է բողոքում «ռազմահայրենասեր» Փաշինյանը

Կառավարության երեկվա նիստին Նիկոլ Փաշինյանը հանրահավաք էր անում․․․ Փաշինյան Նիկոլի դեմ։ Նա մտել էր «ռազմահայրենասեր» գործչի դերի մեջ։ Բայց դա ընդամենը դեր էր, քանզի հակառակ դեպքում նա պետք է ընդուներ իր խայտառակ քաղաքականության լիակատար տապալումը և հրաժարական տար։

Նիկոլ Փաշինյանը երեկ, նոր–նոր Ամերիկա հայտնաբերածի կեցվածքով, հայտարարեց, որ Ադրբեջանն ուզում է Ղարաբաղում հայերի ցեղասպանություն կազմակերպել, որ ուժ կամ ուժի սպառնալիք է կիրառում, որ ագրեսիվ է, որ․․․

Խնդիրն այն է, որ Ալիևն այդպիսին է եղել միշտ, Ադրբեջանն ուզում է Ղարաբաղը հայազրկել միշտ։ Դրա մասին եղել են բաց հայտարարություններ, արվելի կոնկրետ՝ գործողություններ։ Այսինքն՝ այնպես չէ, որ Ալիևի հռետորաբանությունը նոր է փոխվել և Ղարաբաղն ու Հայաստանը գրավելու նրա ծրագիրը նոր է ի հայտ եկել։ Այլ հարց է, որ Փաշինյան Նիկոլն է դա նոր նկատում կամ ցույց տալիս, թե, իբր, նոր է նկատել։

Ալիևի ագրեսիվությունը և ախորժակի մեծությունը պայմանավորված է Նիկոլով։ Ինչպես հայտնի է, Պրահայում Նիկոլն ընդունել է, որ Ղարաբաղն Ադրբեջանինն է։ Այդ գիծն, ի դեպ, Նիկոլի ու իր թիմակիցների կողմից քարոզվում է 2020–ի նոյեմբերի 9–ից սկսած ու է՛լ ավելի ագրեսիվ ձևով դա քարոզվել է վերջին շրջանում։

Պրահայի համաձայնութունների մասին Ալիևը հայտարարեց Աստանայում՝ Նիկոլի ու Պուտինի ներկայությամբ։ Նիկոլը նրան չհակադարձեց։ Ալիևի խոսքն ավելի շատ ուղղված էր Պուտինին՝ «Նիկոլը համաձայնել է, որ Ղարաբաղն Ադրբեջանինն է, այնպես որ ՌԴ–ն թող չմտնի մեր արանքը և Ղարաբաղի հարցը փորձի չլուծված համարելով պահել իր զորքը» թեմայով։

Մոսկվան դրանից հետո ստիպված էր բացել խաղաքարտերը։ Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը Ղարաբաղյան հակամարտության Վաշինգտոնյան պլանը Կրեմլին գոնե ժամանակավորապես հաջողվեց «ջրել» կամ սառեցնել։

ՌԴ–ն ու Իրանը շատ մատչելի ձևով բացատրեցին Նիկոլ Փաշինյանին, որ ինքը եթե ուզի էլ, ապա չի կարող Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին ու ստիպեցին նրան հետ քաշվել Վաշինգտոնյան պլանից։ Ահա թե ինչու է Նիկոլը հիշել, որ Ադրբեջանն ուզում է Ղարաբաղում հայերի ցեղասպանություն իրականացնել․ Իրանն ու Ռուսաստանն են ստիպել։ Ուրիշ բան պետք չէ փնտրել։ Այլապես եթե Նիկոլը եկած լիներ այդ տեսակետին, ապա պետք է զուգահեռաբար նաև հայտարարեր, որ հրաժարվում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը իրավունքներից ու անվտանգությունից բխեցնելու իր հայեցակարգից ու հայտարարեր, որ Արցախը չի կարող Ադրբեջանի կազմում լինել, քանզի հայերն այդ դեպքում կենթարկվեն ցեղասպանության։ Իսկ նա այդ մասին չասաց։ Ասաց, որ Ադրբեջանն ուզում է ցեղասպանել հայերին, բայց ինքը համառորեն գնալու է «խաղաղության» օրակարգի ուղղությամբ։ Այդքան բան։

Կորյուն Մանուկյան

7or.am

դիտվել է 699 անգամ
Լրահոս
Բերման են ենթարկվել Գարեգին Չուգասզյանը, Վոլոդյա Ավետիսյանը և բողոքի ակցիայի 96 մասնակից Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով» «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը Նիկոլից հիասթափվածների, Նիկոլ մերժողների և ատողների միջև չկա կոնսոլիդացիա «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի» Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ Իշխանականները, ժեխը և փթիրը հավի "հիշողություն" ունեն... Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը Գերիների հարցով կակտիվանան Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով» Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն» 2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան Ղարաբաղից մինչեւ Տավուշի գյուղերի հանձնում. ո՞ւմ է ձեռնտու Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան Որևէ մեկը բացատրություն ունի՞ այս խայտառակության համար Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» Տավուշում արմատական դիմադրություն են ցուցաբերում՝ հանձնվողական իշխանության վարած քաղաքականության դեմ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am