Ռուսամետության անխոնջ շքերթ՝ գաղտնազերծումներով

Երևանը Սոչիի եռակողմ հանդիպման ժամանակ առաջարկել է երկարացնել Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների առաքելության ժամկետը՝ անորոշ ժամանակով, 20 տարով, 15 տարով, 5 տարով, այսօր, Ազգային ժողովում, 2023-ի բյուջեի քննարկման ժամանակ, ասել է Նիկոլ Փաշինյանը։ Ըստ նրա՝ այդ առաջարկը չընդունվեց։

«Բայց պետք է արձանագրեմ, որ, իմ ընկալմամբ, հարցը դարձավ օրակարգային», - ասել է Փաշինյանը։

Սոչիի հանդիպման արդյունքներով Փաշինյանն արձանագրել է՝ շատ կարևոր քայլ արվեց խաղաղության օրակարգի իրականացման ուղղությամբ, հանդիպումը որակելով օգտակար և կարևոր։ Նրա փոխանցմամբ՝ հանդիպման թե՛ դռնփակ, թե՛ դռնբաց հատվածներում կարևոր հարցեր են հնչել։

Անդրադառնալով հանդիպումից առաջ Հայաստանում և Արցախում ծավալված քննարկումներին, թե արդյո՞ք Հայաստանը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ճանապարհին, գնում է այն հնարավոր տարբերակով, որը առկա է դաշտում, և որքանո՞վ է բանակցություններում ներգրավված պաշտոնյաների վարած քաղաքականությունը համապատասխանում Հայաստանի և Ղարաբաղի շահերին, Փաշինյանը հայտարարեց՝ Սոչիում կայացած հանդիպման կարևորագույն նրբություններից մեկը այն է, որ կարող ենք հրապարակային տեսնել, թե ինչքանով է քաղաքականությունը համապատասխանում այն տեսլականին, որն այսօր բարձրաձայնվում է ընդդիմության կողմից։

«Քննարկում կա, որ կա ռուսական առաջարկ և ոչ ռուսական հայեցակարգ, և փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե Հայաստանի կառավարության քայլերը հակասության մեջ են մտնում, պայմանական ասած, ռուսական հայեցակարգի հետ։ Դա իհարկե այդպես չէ», - ասել է Փաշինյանը։

Փաշինյանը նշեց, որ Ռուսաստանի իրենց գործընկերները հայտարարել են, թե, ըստ իրենց, ճիշտ մոտեցումը կլինի Ղարաբաղի կարգավիճակի հարցը հետաձգել անորոշ ժամանակով՝ հիմնավորելով, որ այս պահին օբյեկտիվորեն չկա հնարավորություն գտնել մի կարգավիճակ, որը փոխընդունելի կլինի։

Թե ինչքանով է Հայաստանի կառավարության քաղաքականությունը համապատասխանում այս տեսլականի հետ, Փաշինյանն ասել է՝ լիարժեք և 100 տոկոսով։

Եռակողմ բանակցությունների ընթացքում, ըստ Փաշինյանի, հայկական կողմը պնդել է, որ Սոչիի եռակողմ հայտարարության ժամանակ հղում կատարվի հայտնի ռուսական առաջարկներին։ «Բայց ռուսաստանցի մեր գործընկերների հորդորով՝ փորձել ենք ավելի ճկուն լինել՝ իրավիճակը փակուղային չդարձնելու համար», հավելել է Փաշինյանը։
Սոչիի բանակցություններից հետո Փաշինյանը ի ցույց աշխարհի ցույց է տալիս, որ հետամուտ է ռուսական խաղաղության օրակարգին, ինչը ըստ ենթատեքստի, կարելի է ենթադրել, որ այսպես ասած՝ հայկական կողմը համարում է, որ մասամբ իրենց պահանջները բավարարված չեն:

Ցրելու համար հակառուսական քաղաքականության վարողի դրոշմը, Փաշինյանն անգամ բացահայտել է, որ Սոչիում առաջարկել է երկարացնել Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների առաքելության ժամկետը՝ անորոշ ժամանակով, սակայն, այն մերժվել է:

Պարզ է, ում կողմից: Սա բացահայտելով, նա փորձել է Պուտինի աչքում ավելի ռուսամետ երևալ, վստահ գիտակցելով, որ Բաքուն կմերժի այդ առաջարկը:

Բայց Փաշինյանի գաղտնազերծումը նաև ներքին լսարանին է ուղղված՝ նոյեմբերի 5-ի հանրահավաքից առաջ:

Ընդդիմության հիմնական մեղադրանքներից մեկը նա է, որ Փաշինյանի իշխանությունը ձգտում է Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից, իսկ վերջին շրջանում ընդդիմությունը մեղադրեց իշխանությանը կարգավորման «վաշինգտոնյան» տարբերակ ընդունելու պատրաստակամության մեջ, անգամ ընդդիմադիրներից մեկը խորհրդարանի ամբիոնից պատռեց այդ «տարբերակի» պատճենը:

Հիմա Փաշինյանն ձգտում է ընդդիմությանը հասկացնել՝ ինձանից ավելի ռուսամե՞տ, ահա, ես առաջարկեցի Արցախում ռուսա խաղաղապահները մնան անորոշ ժամանակով:

Այս օրերին իշխանություններն ակնհայտորեն ռուսամետություն են ցուցադրում ողջ ուժով: Հայաստանի այսօրվա իշխանությունն ամենապրոռուսականն է, լրագրողների հետ զրույցում ասել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն՝ ընդգծելով՝ ՌԴ-ում համաձայն են դրա հետ: «Վերջին այցի ժամանակ ՌԴ պետդումայի ղեկավարը հայտարարեց, թե շատ ուրախ է, որ մեր շփումները շատ ավելի շատ են, որովհետև նախորդ իշխանությունների ժամանակ այդ շփումները բավարար չեն եղել: Մեր կապերը շատ ավելի վատն են եղել, իսկ այսօր ունենք միջխորհրդարանական շատ ավելի սերտ հարաբերություններ», - ասել է նա:

Ի դեպ, եռակողմ Սոչիի բանակցություններից օրեր անց, այսօր հայտնի դարձավ, որ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան։ Վաղը նա Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների 10-րդ հանդիպմանը:
Իսկ ահա Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների նիստը տեղի կունենա վաղը՝ Բրյուսելում նոյեմբերի 3-ին:

Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամները, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ, նոյեմբերի 3-ին Բրյուսելում կմասնակցեն սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների երրորդ նիստին, հայտնում է Հայաստանի արտգործնախարարությունը։

Օգոստոսի 31-ին Բրյուսելում կայացած եռակողմ և հոկտեմբերի 7-ին Պրահայում կայացած քառակողմ հանդիպումների արդյունքում որոշվել էր սահմանազատման հանձնաժողովների նիստը անցկացնել նախ նոյեմբերին, ապա՝ հոկտեմբերին, և այս հարցում անորոշություն կար: Հայաստանն Ադրբեջանին առաջարկել էր նիստն անցկացնել հոկտեմբերի 31-ին՝ Բրյուսելում։

Հիշեցնենք, որ փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի գլխավորած հանձնաժողովները վերջին անգամ հանդիպել են օգոստոսի 30-ին Մոսկվայում, իսկ առաջին հանդիպումը մայիսի 24-ին էր՝ Երասխ բնակավայրի ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի Նախիջևանի սահմանին։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2484 անգամ
Լրահոս
Նիկո՛լ, ինձ կանչի քո մոտ, ապացուցեմ, որ մի գրամ բան չգիտես․ քաղաքացի (video) «Պոռնկության գինը»՝ 1 մլն. դրամ. Շաքարյանց (video) Ահազանգ կա․ մանկապարտեզներում խայտառակ վիճակ է․ հարցադրումներ նախարարին (video) Էդ սատանայական ընտանիքը մեր ողջ ազգն է վերացնում. քաղաքացի (video) Էս կառավարությունը բոլորը մարդ են` ավանակի գլխով․ հարցում (video) Բոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Լևոն Շիրինյանը Ոսկեպարում «հիստերիա է» բարձրացրել (video) Նիկոլի խոստացած պատերազմը մոտ է․ Նաիրի Հոխիկյան (video) Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ Այսօր էլ ՀՀ ինքնիշխան տարածքից շուրջ 208 քառակուսի կիլոմետրը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո. Անի Բադալյան Փաշինյանը սկսել է իրեն ու Չեմբեռլենին արդարացնելու գործընթաց Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում. Աբրահամյան Հայաստանը «փաշինյանների» պակաս երբևէ չի ունեցել․ Կարեն Հեքիմյան Մեր որեւէ քայլ երբեւէ չի կարող սպառնալիք հանդիսանալ Հայաստանի համար, ես կասեի հակառակն է. Մետաքսե Հակոբյան Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ Այս իշխանությունը Հայաստանի գոյություն ունեցող սահմանները ապալեգիտիմացրեց, դրեց հարցականի տակ. Արթուր Խաչատրյան Վրաստան. սեփական պրագմատիզմի եւ Ալիեւի դափնիների արանքում ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար Քաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալ ՆԳ նախարարը քաղաքական լուրջ վրիպում է թույլ տվել Փաշինյանը վախեցած է, բայց ոչ՝ Ադրբեջանից ու այդ երկրի՝ իր գործընկեր նախագահից.Ստեփան Դանիելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am