Ստի, կեղծիքի, տառապանքի, մահվան, դժբախտության, հայրենազրկման խորհրդանիշն այսօր՝ 2022թ. հոկտեմբերի 29-ին, կրկին հանդես է եկել հակաարցախյան դատողություններով

ՍՏԻ, ԿԵՂԾԻՔԻ, ՏԱՌԱՊԱՆՔԻ, ՄԱՀՎԱՆ, ԴԺԲԱԽՏՈՒԹՅԱՆ, ՀԱՅՐԵՆԱԶՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸ ԿՐԿԻՆ ՍՏԵԼ Է

Ստի, կեղծիքի, տառապանքի, մահվան, դժբախտության, հայրենազրկման խորհրդանիշն այսօր՝ 2022թ. հոկտեմբերի 29-ին, կրկին հանդես է եկել հակաարցախյան դատողություններով, մասնավորապես, հայտարարելով, որ «…միջազգային հանրությունը, բոլոր պետությունները՝ առանց բացառության, Ղարաբաղը համարում են Ադրբեջանի մաս:»:
Հարկ է նշել, որ տվյալ հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը հետևյալ պատճառներով.
2022թ. հունիսի 8-ին Եվրոպական խորհրդարանն ընդունել է «Անվտանգությունն արևելյան գործընկերության տարածաշրջանում և անվտանգության ու պաշտպանության ընդհանուր քաղաքականության դերը» վերնագրով բանաձև, որտեղ, խոսելով ադրբեջանաարցախյան հակամարտության մասին, մասնավորապես, արձանագրել է հետևյալը.
1. 44-օրյա պատերազմը հրահրել է Ադրբեջանը, ինչը հիմնովին փոխել է Հարավային Կովկասում քաղաքական, ռազմավարական և օպերատիվ իրավիճակի ստատուս քվոն՝ հանգեցնելով հազարավոր զոհերի և տասնյակ հազարավոր տեղահանվածների:
2. Ադրբեջանաարցախյան հակամարտությունը չի կարգավորվել:
3. …Լեռնային Ղարաբաղ գազ մատակարարելու հիմնական խողովակաշարը վնասվել է և 2022 թվականի մարտի 8-ին վիճելի տարածքը (ընդգծումն իմն է – Ս. Հ.-Ջ.) մնացել է առանց էներգակիրների հասանելիության՝ Լեռնային Ղարաբաղում հայկական և ադրբեջանական ուժերի միջև շարունակվող ռազմական գործողությունների արդյունքում:
Այսինքն՝ Եվրոպական խորհրդարանը, որպես միջազգային հանրություն, Արցախը համարում է վիճելի տարածք, այլ ոչ թե՝ ադրբեջանապատկան, ինչպես հայտարարել է ստի, կեղծիքի, տառապանքի, մահվան, դժբախտության, հայրենազրկման խորհրդանիշը:
Այս ամենի հետ միաժամանակ անհրաժեշտ է նշել նաև, որ 2020թ. նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Հանրապետության Սենատն ընդունել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին» բանաձև, որով, մասնավորապես, կոչ է արել Ֆրանսիայի կառավարությանը ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը:
2020թ. դեկտեմբերի 3-ին Ֆրանսիայի Հանրապետության Ազգային Ժողովն ընդունել է «Հայ ժողովրդի և Եվրոպայի ու Արևելքի քրիստոնյա համայնքների պաշտպանության մասին» բանաձև, որով նույնպես կոչ է արել Ֆրանսիայի կառավարությանը ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը:
Հիմք ընդունելով Ֆրանսիայի Հանրապետության օրենսդիր մարմնի երկու պալատների նշված բանաձևերը՝ կարող ենք պնդել, որ Ֆրանսիան խորհրդարանի մակարդակով ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը:
Այսպիսով, ամփոփելով վերոգրյալը՝ կարող ենք պնդել, որ միջազգային հանրությունը և առնվազն մեկ պետություն պառլամենտի մակարդակով Արցախը չեն համարում Ադրբեջանի մաս:
Հետևաբար, ստի, կեղծիքի, տառապանքի, մահվան, դժբախտության, հայրենազրկման խորհրդանիշը վերստին ստում է և մոլորեցնում՝ հայտարարելով, թե «…միջազգային հանրությունը, բոլոր պետությունները՝ առանց բացառության, Ղարաբաղը համարում են Ադրբեջանի մաս:»:

 

 

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ քաղաքագետ

դիտվել է 1964 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am