Ի՞նչ են առաջարկում Արցախին Ռուսաստանն ու ԱՄՆ-ն

Ադրբեջանաարցախյան հակամարտության կարգավորման, Արցախի կարգավիճակի առնչությամբ Ռուսաստանից և ԱՄՆ-ից փրկաբեր հույսով օգնության սպասող մեր հայրենակիցներին.
17.11.2020թ. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ծավալուն հարցազրույց է տվել ադրբեջանաարցախյան հակամարտության, Արցախի կարգավիճակի մասին և բառացի ասել հետևյալը. «Ղարաբաղի վերջնական կարգավիճակը չի կարգավորվել: Մենք պայմանավորվել ենք, որ պահպանելու ենք ստատուս քվոն, ներկա իրավիճակը։ Թե ինչ կլինի հետո, դա պետք է որոշեն ապագայում, կամ ապագա առաջնորդները՝ այս գործընթացի ապագա մասնակիցները։»:
17.10.2022թ. ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոունը հարցազրույց է տվել Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը և ադրբեջանաարցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ բառացի ասել հետևյալ. «Այո՛ Ադրբեջանը հանրապետություն էր, բայց Լեռնային Ղարաբաղը ինքնավար մարզ էր և դա էլ պետք է շարունակվի: Այսինքն՝ Ադրբեջանը, որպես խաղաղության համաձայնագրի մաս, անդամ պետք է հասկանա, որ Արցախը կարգավիճակ ունի և պետք է դրան ինչ-որ ինքնավար կարգավիճակ հաղորդի հայկական մշակույթը և մարդկանց այնտեղ պահպանելու համար ընդհանրապես համաձայնագրի տիրույթում:»:
Մեջբերումներից պարզ է դառնում, որ ադրբեջանաարցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի մոտեցումը կոնֆլիկտի կարգավորումը հետաձգելն է, իսկ ԱՄՆ-ի մոտեցումը Արցախը Ադրբեջանի կազմում տեսնելը:
ԵԶՐԱԿԱՑՈւԹՅՈւՆ.
Մենք պետք է դուրս գանք մեր խնդիրները այլոց օգնությամբ լուծելու անհուսալի մտայնությունից: Մեր խնդիրները պետք է լուծենք մենք և միայն մենք՝ առաջնորդվելով մեր ազգային, պետական շահերով:
Նկատի առնելով, որ օկուպանտ Ադրբեջանի սուլթանը հրաժարվում է ադրբեջանաարցախյան հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության շրջանակներում, ինչպես նաև հաշվի առնելով, որ Արցախի հայությունն իրացրել է ինքնորոշման իր իրավունքը ԽՍՀՄ և միջազգային իրավական ակտերի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը պետք է ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը:
Անկախության ճանաչումից անմիջապես հետո Արցախի Հանրապետության հետ պետք է կնքի բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին մեծ պայմանագիր: Այս քայլով առաջին՝ Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը դե յուրե միմյանց նկատմամբ կստանձնեն փոխադարձ պարտավորություններ, մասնավորապես՝ Արցախի Հանրապետության դեմ ագրեսիայի իրականացման դեպքում Հայաստանի Հանրապետությունը կունենա լեգիտիմ իրավունք ռազմական աջակցություն ցուցաբերել Արցախի Հանրապետությանը և երկրորդ՝ Հայաստանի Հանրապետությունն այլևս չի կարող բանակցել Արցախի Հանրապետության անունից, նրա փոխարեն, առավել ևս ստորագրել որևէ փաստաթուղթ, որն այս կամ այն չափով կարող է վերաբերել Արցախի Հանրապետությանը:

 


ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ քաղաքագետ

դիտվել է 222 անգամ
Լրահոս
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել 3 բժշկի Եվրո-2024-ն՝ առանց Հայաստան. վերլուծական Եղանակը կտաքանա Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնացած արցախցիների հետ Փաշինյանի ելույթն ադրբեջանական մամուլում լայքեր է հավաքում ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Փաշինյանն է, ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան Հայաստանի մարդասիրական օգնությունը հասավ Գազա 300 հազար դոլար․ Հայաստանն օգնություն կտրամադրի Ճապոնիային Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի Հիմա մի անեկդոտ պատմեմ․ Նաիրի Հոխիկյան (video) Արա՛, դուք ո՞նց եք սրան հավատում․ հլը լսե՛ք՝ էս ճիվաղը Տավուշում ինչ է ասել․ Արշակ Զաքարյան (video) Անկախության բանակի փառապանծ էջերը հենց Տավուշում են գրվել․ Գագիկ Մինասյան (video) Ինչու՞ Հայաստանը մոսկովյան ահաբեկչության մասով ՀԱՊԿ հայտարարությանը չի միացել (video) ՔՊ-ականն ի՞նչ ռիսկով է այսպիսի հայտարարություն անում․ Նիկոլից վախեր չունի՞․․․ (video) Նիկո՛լ, ինձ կանչի քո մոտ, ապացուցեմ, որ մի գրամ բան չգիտես․ քաղաքացի (video) «Պոռնկության գինը»՝ 1 մլն. դրամ. Շաքարյանց (video) Ահազանգ կա․ մանկապարտեզներում խայտառակ վիճակ է․ հարցադրումներ նախարարին (video) Էդ սատանայական ընտանիքը մեր ողջ ազգն է վերացնում. քաղաքացի (video) Էս կառավարությունը բոլորը մարդ են` ավանակի գլխով․ հարցում (video) Բոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Լևոն Շիրինյանը Ոսկեպարում «հիստերիա է» բարձրացրել (video) Նիկոլի խոստացած պատերազմը մոտ է․ Նաիրի Հոխիկյան (video) Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ Այսօր էլ ՀՀ ինքնիշխան տարածքից շուրջ 208 քառակուսի կիլոմետրը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո. Անի Բադալյան Փաշինյանը սկսել է իրեն ու Չեմբեռլենին արդարացնելու գործընթաց
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am