Լավրովի «պորտը տեղը դրեցին», մնաց՝ Էրդողանինն ու Ալիևինը

Երեկ կայացավ Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը: Աստանայում գտնվող Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նրանք անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության և կայունության մի շարք հարցերի։ Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մշակման աշխատանքների վերաբերյալ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերի շուրջ։

«Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը վերահաստատել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ձեռքբերված պայմանավորվածությունների կյանքի կոչման անհրաժեշտությունը։ Այս համատեքստում ընդգծվել է սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների, ինչպես նաև տարածաշրջանում տնտեսական կապերի և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքների կարևորությունը»։

Ապա, ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ ասվում է, որ առանձնահատուկ շեշտվել է Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինված ուժերի անհապաղ դուրսբերման և հրադադարի ռեժիմի պահպանման անհրաժեշտությունը, անդրադարձ է կատարվել սահմանային իրավիճակի մշտադիտարկման և վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրման հետ կապված խնդիրներին։ «Նախարար Միրզոյանը շեշտել է, որ հայկական կողմն ակնկալում է Ռուսաստանի՝ որպես ռազմավարական դաշնակցի, միանշանակ դիրքորոշումը և աջակցությունը՝ ադրբեջանական զինված ուժերը ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս բերելու հարցում: Հումանիտար խնդիրների կարգավորման համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց շուտափույթ հայրենադարձման հրամայականը: Հայկական կողմը կարևորել է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների նկատմամբ իրականացված արտադատական սպանությունների, խոշտանգումների և այլ պատերազմական հանցագործությունների մեղավորների ու կազմակերպիչների պատասխանատվության ենթարկումը»։

Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են նաև երկու երկրների դաշնակցային հարաբերությունների լայն օրակարգը։

Ուրեմն, Հայաստանի իշխանությունն արձանագրում է, ոչ հավատարիմ է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների մակարդակով եռակողմ հայտարարություններին։ Ու այս պահից հետո՝ անցում է կատարվում մի մեղադրանքի՝ «սակայն դրան զուգահեռ նկատվում է Ադրբեջանի ախորժակի աճ»։

Արդյո՞ք Հայաստանը հավատարիմ է 2020թ. եռակողմ համաձայնություններին, իսկ զուգահեռ Բրյուսելի հովանու ներքո ևս ընթանում են եռակողմ բանակցություններ, հանդիպումներ, նույնիսկ արդեն իսկ խոսվում է Բրյուսելի պատկերացրած խաղաղության ծրագրի մասին, այդ մասին արտահոսք է եղել համացանցում:

2020թ. եռակողմ հայտարարությունը, իհարկե, խախտողը եղել է Ադրբեջանը, որն անգամ զորքերը հետ չի քաշել, ռազմագերիներին չի վերադարձրել, գումարած այս ամենին՝ սպառնում է ՀՀ ինքնիշխան տարածքին: Բայց Երևանն ի՞նչ է արել, որպեսզի հարթի հայ-ռուսական հարաբերություններում խնդիրները, որպեսզի ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող կոնտինգենտն ավելի արդյունավետ աշխատի:

Ի վերջո, ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանությունը դա, այսպես ասած, ՀՀ պատկան մարմինների իրավասության ներքո գտնվող հարց է: Նախ՝ Հայաստանն ինքն իր պաշտպանությունը պետք է իրագործի, նոր ուրիշներից պետք է պահանջի:

Ռուսաստանը չի քննադատելու Ադրբեջանի քաղաքականությունը՝ Հայաստանի հանդեպ: Սա արդեն այնքան վաղուց է տեսանելի ու այնքան առիթներով ապացուցված, որ անիմաստ է սա արդեն քննարկել:

Պետք է հասկանալ՝ ինչո՞ւ և ինչպե՞ս հարթել իրավիճակը:

Հիմա Միրզոյանը «մուննաթ» է գալիս Լավրովի վրա, թե ՄԱԿ-ի անդամ որոշ երկրներ, որոնց հետ Երևանը բարեկամության այդքան երկար պատմություն չունի, Ադրբեջանի ագրեսիային արձագանքեցին ավելի հստակ հայտարարություններով, քան Ռուսաստանը։

Այո՛, որովհետև Մոսկվայի համար այսօր Բաքուն ավելի վստահելի գործընկեր է, սա Մոսկվայի քաղաքական գիծն է, այսօրվա գիծն է, վաղը կարող է փոխվել: Ի՞նչ եք անում դուք, որ փոխեք այդ գիծը... Ոչինչ:

Ինչևէ, երեկ Միրզոյանը Լավրովին հայտնել է, որ Էմանուել Մակրոնի և Շառլ Միշելի նախաձեռնությամբ Պրահայում հանդիպում է եղել, որտեղ համաձայնություն է ձեռք բերվել, որ ԵՄ առաքելությունը կայցելի Հայաստան՝ փաստերը պարզելու, այնուհետև, հավանաբար, զեկույց կունենան։ «Հենց նոր տեղեկացա, որ կարծես թե ԵՄ-ն արդեն որոշում ունի նման փաստահավաք առաքելություն ուղարկելու մասին», ասել է Լավրովը:

Ինչին ի պատասխան էլ Լավրովը հակաքայլ է արել՝ ասելով. «ՀԱՊԿ-ը պատրաստ է իր դիտորդներին ուղարկել Հայաստան, դրա համար անհրաժեշտ է Հավաքական անվտանգության խորհրդի որոշումը»:

Իսկ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն էլ իր հերթին, երեկ հայտարարել է, որ Ռուսաստանը կառաջարկի հերթական գագաթաժողովն անցկացնել եռակողմ ձևաչափով՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների մասնակցությամբ։ «Հուսով ենք, որ ամենամոտ ժամանակներում մեզ կհաջողվի համաձայնեցնել դրա անցկացման ժամկետները»։

Այսինքն, ակնհայտ երևում է, որ Ռուսաստանը բավական հետևողական շարունակելու է Մոսկվա-Երևան-Բաքու եռակողմ ձևաչափում հանդիպումներ ու բանակցություններ կազմակերպել:

Ի՞նչ են անելու Փաշինյանն ու Միրզոյանը... Հրաժարվելո՞ւ են ռուսական միջնորդությունից...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3652 անգամ
Լրահոս
Երեքն էլ իշխանության յուրայիններն են․ ո՞ւմ կընտրի ՄԻԵԴ-ը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին» Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում Ինչ է փոխվել․ ինչու Փաշինյանը հետողորմյա արեց Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս «Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am