Սպառնալիքի նոտաներ Մոսկվայից՝ Երևանին. Որոշումը հունից հանեց Պուտինին

Երեկ Բրյուսելում Հայաստանի հետ կապված կարևոր է որոշում է ընդունվեց:

Եվրամիության անդամ երկրների դեսպանները հավաքվեցին քննարկելու ու որոշում կայացրեցին Հայաստան ուղարկվելիք քաղաքացիական առաքելության վերաբերյալ, որը պետք է տեղակայվի Ադրբեջանի հետ սահմանին՝ վստահությունն ամրապնդելու և դելիմիտացիային նպաստելու համար։ Լուրը երեկ նախ հայտնեց Եվրախորհրդարանի պաշտպանության հարցերով հանձնաժողովում հայտարարեց Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: «Առաքելություն ուղարկելու մասին որոշումը դեռ պետք է ընդունվի անդամ երկրների կողմից Քաղաքական ու անվտանգության հանձնաժողովում։ Միության անդամ երկրների, ինչպես նաև Եվրախորհրդարանի լիակատար աջակցությունը ծայրաստիճան կարևոր են Եվրամիության խաղաղասիրական ջանքերն իրագործելու համար», - ասել էր նա՝ մինչև որոշում ընդունելը։

Հայաստան քաղաքացիական առաքելություն ուղարկելու մասին պայմանավորվածությունը, հիշեցնենք, որ ձեռք էր բերվել անցած շաբաթ Պրահայում՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ու Եվրոպական խորհրդի ղեկավարների՝ ժամեր շարունակված բանակցությունների արդյունքում։ Ըստ քառակողմ հայտարարության, Հայաստանը համաձայնել է Եվրամիության քաղաքացիական առաքելություն տեղակայել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Բաքուն, որ մինչ այդ մերժել էր տեղում եվրոպական զինված ուժեր տեղակայելու առաջարկը, անզեն առաքելության դեպքում խոստացել էր համագործակցել «այնքանով, որքանով որ առնչություն կունենա»: Հաղորդվել է, որ անզեն առաքելությունը պետք է աշխատանքները սկսի առաջիկա շաբաթներին՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով՝ կողմերի միջև վստահության և զեկույցներով սահմանային հանձնաժողովներին աջակցելու համար:

Թե որ երկրներից են լինելու քաղաքացիական դիտորդները, առայժմ հստակ չէ։ «Այս պահին տվյալներով, ամենայն հավանականությամբ, առաքելությունը բաղկացած կլինի 40 հոգուց», - «Ազատությանը» հայտնել են Բրյուսելի դիվանագիտական աղբյուրները՝ առանց հավելյալ մանրամասների։ Դիվանագետները չեն բացառում, որ եվրոպացի դիտորդները կարող են Հայաստան գալ Վրաստանից, որտեղ Միությունը դեռ 2008-ից՝ ռուս - վրացական օգոստոսյան կարճատև պատերազմից հետո է քաղաքացիական առաքելություն տեղակայել։

Եվ ահա, ԵՄ դեսպանները, երկ համաձայնեցին Հայաստան ուղարկել քաղաքացիական առաքելություն, որը պետք է տեղակայվի Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով՝ վստահությունն ամրապնդելու և դելիմիտացիային նպաստելու համար։ Որոշումը կայացվել է Քաղաքական և անվտանգության հանձնաժողովի փակ նիստում․ ըստ «Ազատության» դիվանագիտական աղբյուրների՝ առաքելության կազմում կլինի մինչև 50 դիտորդ, թե որ երկրներից են լինելու, առայժմ հստակ չէ, քննարկումներ են ընթանում։
Ըստ քառակողմ հայտարարության՝ եվրոպացի դիտորդները պետք է Հայաստանում տեղակայվեն հոկտեմբերին՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով։ Առայժմ հստակ չէ՝ արդյոք հետագայում այս ժամկետը կարող է երկարաձգվել և ինչ պայմաններով։ Այս պահին դիվանագետները չեն բացառում, որ դիտորդների մի մասը Հայաստան կարող է տեղափոխվել Վրաստանից, որտեղ միությունը 200 դիտորդ ունի այս պահին։

Առաքելությունը տեղակայվել է 2008-ի օգոստոսյան պատերազմից հետո՝ ռուս-վրացական պայմանավորվածությունների կատարմանը հետևելու համար։ Առաքելության խնդիրն է 24-ժամյա պարեկություն իրականացնել հատկապես Աբխազիայի և Հարավային Օսիայի վարչական սահմանների մերձակա տարածքներում՝ երկու կողմում բնակվող մարդկանց անվտանգությանը նպաստելու, հակամարտող կողմերի միջև վստահությունը վերականգնելու համար:

Մինչ օրս՝ արդեն 14 տարի է, սակայն, Աբխազիան ու Հարավային Օսիան եվրոպացի դիտորդներին թույլ չեն տալիս իրենց տարածքներ մտնել, եվրոպական առաքելությունն էլ ամեն տարվա զեկույցներում արձանագրում է, որ Ռուսաստանը չի կատարում ստանձնած պարտավորություններն ու դուրս չի բերում զինված ուժերն այդ շրջաններից։
Հայաստանի դեպքում սահմանային իրավիճակի դիտարկումից բացի, եվրոպական առաքելությունը պետք է նաև զեկույցներ կազմի՝ Ադրբեջանի հետ սահմանագծման ու սահմանազատման հանձնաժողովների աշխատանքներին աջակցելու համար։ Արդյոք այդ զեկույցները ընդունելի կլինեն Բաքվի համար, որը խոստացել է աջակցել այնքանով, որքանով կառնչվի առաքելությանը՝ հստակ չէ։

Այս որոշումից հետո անմիջապես արձագանք հնչեց Մոսկվայից... Եվ այն բավական կոշտ է:

Մինչ Եվրոպայում մանրամասներն էին ճշտում, Ռուսաստանի արտգործնախարարությունը կրկին քննադատեց Արևմուտքին՝ հայ-ադրբեջանական կարգավորմանը ամեն կերպ միջամտելու և Ռուսաստանին գործընթացից դուրս թողնելու համար։

Բրյուսելը հետևանքների մասին չի մտածում, զգուշացրել է նախարարության խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք, ցավոք, այստեղ տեսնում ենք եվրոպական կողմի հերթական փորձերը՝ ամեն կերպ ներս խցկվել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթաց, ամեն գնով դուրս մղել մեր ջանքերը։ Իհարկե, հարաբերություններ կառուցելու որոշումը ինքնիշխան պետություններինն է, ուղղակի ԵՄ-ի իրական հնարավորությունների վերաբերյալ հարցեր կան․․ ութ տարի Բեռլինն ու Փարիզը չկարողացան կանխել, որ Ուկրաինայի շուրջ իրավիճակը չհասնի այսպիսի թեժ փուլի։
Մենք կարծում ենք, որ Բաքվի և Երևանի հաշտեցման, տարածաշրջանում կայուն խաղաղության և երկարաժամկետ կայունության հաստատման միակ բանալին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների լիարժեք իրականացումն է», - ասել է նա։

Զախարովան նշել է, թե Մոսկվան շարունակում է շփումները Երևանի և Բաքվի հետ, ավելին, հայտնեց, որ նախատեսվում է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ վաղը հանդիպում անցկացնել Աստանայում՝ ԱՊՀ արտգործնախարարների նիստում։

Ի տարբերություն Մոսկվայի՝ Միացյալ Նահանգները հայտարարել է, որ աջակցում է գործընթացին: Պետդեպարտամենտի հաղորդմամբ՝ երեկ, Հայաստանի վարչապետի հետ հեռախոսազրույցում պետքարտուղար Բլինքենը ողջունել է նաև սահմանին եվրոպացի անզեն դիտորդներ տեղակայելու առաջարկը՝ հանուն Հայաստանի ու Ադրբեջանի միջև վստահության ամրապնդման։

Այսպես, ՌԴ ԱԳՆ-ն ամենաբարձր մակարդակով կասկածի տակ դրեց Եվրամիության միջնորդական ջանքերի արդյունավետությունը: Ավելին, Մոսկվան կրկին շեշտում է, որ Բաքվի և Երևանի հաշտեցման, տարածաշրջանում կայուն խաղաղության և երկարաժամկետ կայունության հաստատման միակ բանալին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների լիարժեք իրականացումն է:

Եվ ի դեպ, երեկ հայտնի դարձավ, որ ռուսական կողմի նախաձեռնությամբ՝ հոկտեմբերի 14-ին Աստանայում նախատեսված է անցկացնել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը:

Մոսկվան շարունակում է ինտենսիվորեն՝ Հայաստանին ու Ադրբեջանին վերադարձնել իր «տանիքի» ներքո:

Մոսկվայի հայտարարությունները սկսում են ավելի ու ավելի սպառնալիքի նոտաներ պարունակել: Հայաստան-Ռուսաստան դաշտում առճակատման նոր «ասպարեզ» է բացվել:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 7604 անգամ
Լրահոս
Իշխանականները, ժեխը և փթիրը հավի "հիշողություն" ունեն... Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը Գերիների հարցով կակտիվանան Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով» Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն» 2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան Ղարաբաղից մինչեւ Տավուշի գյուղերի հանձնում. ո՞ւմ է ձեռնտու Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան Որևէ մեկը բացատրություն ունի՞ այս խայտառակության համար Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» Տավուշում արմատական դիմադրություն են ցուցաբերում՝ հանձնվողական իշխանության վարած քաղաքականության դեմ Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականություն․ Monument Watch «Քայլ արա մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները դարձան այս պետության գերեզմանափորը. Արտակ Զաքարյան Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Խառնիճաղանջ ու անհասկանալի բառերի կուտակում է. Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի ուղերձի մասին Ոստիկանի ուղեկցությամբ այս տարի Ծիծեռնակաբերդ այցելած «Արտուշ պապին» Աննա Հակոբյանն էր Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Էլիզա ֆոն Ջոեդեն-Ֆորջեյն Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am