«Ստորագրեց»․ լուրը խիստ դիվանագիտորեն ձևակերպված պաշտոնապես հաստատվեց

Երկու օր առաջ գրել էի, որ «էս ....-ը ստորագրեց»: Շատերդ մտքում չէիք ուզում հավատալ, չնայած հասկանում էիք, որ օրերի հարց է: Այսօր առավոտյան այդ նույն լուրը խիստ դիվանագիտորեն ձևակերպված պաշտոնապես հաստատվեց: Այս մասին գրում է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը:


«Իմ խնդիրը առաջինը ասելը չէր, ես լրագրողական՝ առաջինը լինելու մոլագարությամբ չեմ տառապում, կամ ուշադրության կենտրոնում լինելը չէր, էդ տարիքում չեմ ու երբևէ չեմ էլ եղել. խնդիրը փաստն էր, որ հասանելի էր դարձել ու կապված էր մեր՝ առաջիկա մի քանի տասնամյակում գերի դառնալու հետ էր:

Ասեմ, որ պայմանագիրը ամեն գնով պետք է կնքվեր հոկտեմբերի 5-6-ից ոչ ուշ, քանի որ կար վերջնագիր. ի դեպ, դրա մասին շատ լավ տեղյակ էր նաև Լ.Տ-Պետրոսյանը ու հավանաբար ոչ միայն նա:

Տեղի ունեցող դիվանագիտական պրոցեսները, որոնք իրողություն դարձան Ժնևում, իրավիճակ ստեղծվեցին, որ Պրահայի հանդիպումը կայանա, ու սա նաև Էրդողանի հետ հանդիպի: Դրա համար էր Միրզոյան Արոն երեկոյան մի քանի անգամ զանգում Երևան ճշտելու պայմանագրի այս կամ այն կետի մասով իր ղեկավարի մոտեցումները, (այն պայմանագրի, որը, ըստ կողմերի, իբր դեռ չի մշակվել, կամ նախամշակվել է): Իսկ վերջում, տեղեկանալով, որ պայմանագրի այդ տեսքը, ինչ ստացել էին, իր ղեկավարի համար ընդունելի է, նաև հավաստիացում ստացավ, որ ստորագրելու են և դա փոխանցեց ամերիկյան կողմին ու Բայրամովին:

Պրահայում ամեն բան շատ տեսանելի էր, ինչպես է սա հրապարակային, եվրոպական քավորությամբ հանձնում երկիրը, իսկ գայլերը հրճվում էին: Իրականում ունենալով առաջնահերթ սեփական անվտանգության երաշխիքների խնդիր՝ սա ամեն բան տվեց, որ հիմա արդեն թուրքական հովանու ներքո լինի լիարժեք. չզարմանաք, եթե ՊՊԾ-ում օտարախոս մարդիկ հայտնվեն, եթե թուրքական հետախուզական կառույցները արդեն հրապարակայնորեն աշխատեն երկրում. ես, իհարկե մի քիչ առաջ եմ ընկնում, բայց հավատացեք իրական քաղաքականությունը քիչ աղերս է ունենում մեդիաների առաջ արվող շատ ու շատ ելույթների հետ:

Ինչևէ. ՀՀ-ին պատվիրակվել է դուրս գալ ռուսական անվտանգային ազդեցության գոտուց ամեն գնով, և դա արվեց: Իհարկե մենք դեռ առերեսվելու ենք ռուսական արձագանքին՝ դրանից բխող հետևանքերով. իսկ քարոզիչները ամեն բանում մեղադրելու են ռուսներին ու տևական քարոզչական արշավները նաև դրա նախապատրաստմանն էին ուղղված:
Հա, ի դեպ, կարծեմ այսօր Վ.Վ Պուտինի տարեդարձն է և սա պիտի գնա, եթե չի փոշմանել:

Եթե կարծում եք, սրանով ամեն բան ավարտվել է, կարծում եմ՝ ոչ. ավարտվեց առաջին արարը:

Ռեգիոնում անխուսափելի է լինելու մեծ պատերազմը, ու այն կջնջի բազմաթիվ հին ու նոր պայմանավորվածություններ ու կձևի ռեգիոնի քարտեզը:

Ու մի բան միշտ հիշեք 2018-ից հայ լինելը ու մնալը քաղաքական ընտրություն էր՝ արժանապատիվի ու անբարոյի միջև ընտրություն: Մեր մի մասը ճիշտ ընտրություն կատարեց»,- գրել է քաղաքագետը:

 

դիտվել է 1022 անգամ
Լրահոս
Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո Պատգամավորներից մինչև ՊԵԿ օպերլիազորներ․ թանկարժեք ժամացույց հայտարարագրած պաշտոնյաները. «Հետք» Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Ի՞նչ հիմքով են ուզում պետականացնել «Գրողների միության» և «Նկարիչների միության» շենքերը. Դատախազության տեղեկանքը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրո Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Խելքի աշաեցե՜ք. Նիկոլին սպասարկող և թուրքերին բացահայտ ծառայողի պահվածք դրսևորող սույն քայլիստ երեսփոխանը ուրիշների գործակալ լինելու մասին է խոսում... Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով Հայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա բեկորը դիպել է քաղաքացու աչքին Լարսը բաց է ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով Գողացել են «Գոյ» թատրոնի անձնակազմի սեփական գույքը Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Բաքուն ռազմական է հռչակել օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Աբովյան քաղաքի մոտ բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Mercedes»-ը Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խnւլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես այդպես եք կարծում․ Սամսոնյանի բաց նամակը՝ ԱՄՆ դեսպանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am