Պատմական պահը բաց ենք թողել (թեպետ՝ ոչ անդարձ). Գևորգ Դանիելյան

Ընդամենը պետք է փաստենք, որ տարածքային ամբողջականությունը որևէ կապ չունի Արցախում ազգային ինքնորոշման իրավունքի իրացման հետ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը:

Նա նաեւ նշել է. «Այս երկու սկզբունքների միջև հակասություն են տեսնում միայն նեղ քաղաքական շահերով ուղղորդվողները, ինչը լայն տարածում ունի նաև այլ երկրների ղեկավարների պարագայում: Ղազախստանի նախագահ Տոկաևը վերջերս բացահայտ անհիմն պնդում էր, թե դրանք միմյանց հակասող սկզբունքներ են, մինչդեռ՝ դե ֆակտո փորձում էր այդպիսով իբր կանխել ապագա իր համար անցանկալի զարգացումները:


Մենք ի սկզբանե պետք է ղեկավարվեինք ոչ թե ազգային ինքնորոշման, այլ տարածքային ամբողջականության սկզբունքով, որի իրավական հիմքը դրվել էր Հայկ ԽՍՀ և Լեռնային Ղարաբաղի խորհրդարանների «Վերամիավորման մասին» համատեղ որոշումներով: Մենք լիարժեք իրավունք ունեինք պահանջելու, որ հետ վերադարձվեն ոչ պետական, զուտ կուսակցական կառույցների որոշմամբ բռնակցված մեր պատմական տարածքները, ինչը, ցավոք, այդպես էլ կամ հավուր պատշաճի չընկալվեց, կամ «այդպես էր» պետք:

Պատմական պահը բաց ենք թողել (թեպետ՝ ոչ անդարձ). բայց նույնիսկ այս դեպքում, ազգային ինքնորոշման իրավունքը ոչ թե պահանջ է այլ երկրներից, այլ զգալի փոխզիջում, քանզի մեզ պատկանող տարածքի ճակատագիրը կախվածության մեջ ենք դնում հանրաքվեից:

Իսկ այն, ինչ ստորագրվեց տարածքային ամբողջականության մասով, ունի քաղաքական բնույթ և բոլորովին այլ ենթատեքստ. այդ փաստաթղթուղթը բնավ չի նշանակում, որ փակվել է ազգային ինքնորոշման իրացման իրավական հնարավորությունը, և այս դեպքում, ոչ մի նշանակություն չունի, թե կողմերը դրա տակ դե ֆակտո ինչ են նկատի ունեցել, պարզապես այսուհետ Արցախի ժողովուրդը կարող է արդեն լիովին ինքնավար որոշում կայացնել, այլևս կաշկանդված չէ ոչ Հայաստանի, ոչ էլ որևէ այլ պետության դիրքորոշմամբ և ստանձնած պարտավորություններով:

Հ.Գ. Քաղաքական բնույթ ունեցող պայմանագրերը ենթակա են վավերացման (Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ) ....»։

դիտվել է 398 անգամ
Լրահոս
Լեռնային Ղարաբաղում հազարավոր խաղաղ բնակիչներ սուր մարդասիրական օգնության կարիք ունեն. Human Rights Watch Ադրբեջանի ԶՈւ-ն ներկայացրել է Արցախի ՊԲ-ի կողմից հանձնված զինտեխնիկան (լուսանկարներ) Հռոմի պապն ու Ֆրանսիայի նախագահը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը Կարմիր խաչը 17 վիրավորի է տեղափոխել Ստեփանակերտ «Արյո՞ւն եք ուզում». ՔՊ-ական Լևոն Լևոնյանն անհնազանդության ակցիայի մասնակիցներին հաղորդագրություններ է ուղարկում Նախնական տվյալներով՝ 300-ից ավելի անհետ կորածներ կան, մոտ 300 զոհ. Նելլա Գրիգորյան «100.000 մարդ խաղաղ հավաքվեք հրապարակում, как миленький հանգիստ հրաժարական է տալու ու գնա». Էդուարդ Շարմազանով Ոստիկանության ծառայողների կողմից ուժի կիրառումը պետք է լինի օրենքով սահմանված կարգով. ՄԻՊ Կան դեպքեր, երբ մեկ ընտանիքից մի քանի սպանված խաղաղ բնակիչներ կան. Արման Թաթոյան Փորձեք ջեբս պլան գցել Հումանիտար օգնությամբ բեռնված բեռնատարները Հակարիի կամրջով անցել են դեպի Ստեփանակերտ Տեղեկատվական շտաբից հայտնել են Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին եւ հորդորել խուճապի չմատնվել Հայաստանում ԱՄՆ դեսպանը Կոռնիձորում է Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են, որ SOCAR ընկերության 2 բենզատար են ուղարկել Ստեփանակերտ Քիչ առաջ ԱԱԾ-ն մտել է Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի տուն ԱՄՆ պատվիրակությունն այցելել է Հակարիի կամրջի հարակից բարձունքը Մարտակերտում էլեկտրամատակարարումը վերականգնվել է. Ստեփանակերտն ու Ասկերանը դեռ հոսանքազրկված են «Արցախը մենակ չէ», «Ինքնակազմակերպվիր, դո՛ւրս արի». իրազեկման ակցիաներ՝ Երևանում Հազարավոր արցախցիներ դեռ օդանավակայանում են (տեսանյութ) ԿԽՄԿ-ն այսօր Լաչինի միջանցքով շուրջ 70 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել ԼՂ Վաղը՝ ժամը 18։00-ին հանրահավաք Հանրապետության հրապարակում Սա Հայաստանի գարշապետի դեմքն է․ Ավետիք Իշխանյան «ՀՀ-ն ձեռքերը լվացել է Արցախից»․ Արշակ սրբազանը խիստ քննադատել է իշխանության գործողությունները ԱՄՆ տիկին դեսպան, ԵՄ պարոն դեսպան, սա՞ է ժողովրդավարությունը, Վահե Ղազարյան, սա՞ է ձեր ոստիկանության դեմքը․ պատգամավոր Եթե Լևոն Քոչարյանը ձերբակալված է ոստիկաններին իբր ծեծելու համար, խոշտանգողներն էլ պետք է ձերբակալվեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին, ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեոնորա Մանադյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է լիդա Առուշանյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը: Սեպտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Բադալյանը Սեպտեմբերի 18-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 18-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին, ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Telegram-ում https://t.me/hayeli_am
Hayeli.am