Եվրոպական խաղաղության գինը. Արցախը թողնվեց Ալիևի «տնօրինությանը», իսկ նա արհամարհեց Փաշինյանի մոտեցումները

Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը

Երեկ Պրահայում կայացավ Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և ԵԽ ղեկավարների հանդիպումը: Հանդիպման արդյունքով ընդունվել է հայտարարություն:

«Կովկասում կայուն խաղաղության համար այսօր երեկոյան Հայաստանն ու Ադրբեջանը վերահաստատել են իրենց հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին, որով նրանք փոխադարձաբար ճանաչում են իրենց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Հայաստանը համաձայնում է նպաստել Եվրամիության քաղաքացիական առաքելության ստեղծմանը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով, որը համաձայնում է համագործակցել։ Այս առաքելության նպատակը վստահության ձևավորումն ու ներդրումն է սահմանային հանձնաժողովներում», -սա երեկ Պրահայի բանակցությունների արդյունքն է, որն ամփոփել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը իր ֆեյսբուքյան էջում։

Հայաստանի կառավարությունն էլ տարածել է հաղորդագրությունը՝ երեկվա քառակողմ բանակցությունների վերաբերյալ, որում ֆիքսվել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Նրանք հաստատեցին, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար, և որ այդ հանձնաժողովների հաջորդ նիստը կկայանա Բրյուսելում, մինչև հոկտեմբերի վերջ:

Երևանն իր համաձայնությունը հայտնեց՝ աջակցելու ԵՄ քաղաքացիական առաքելությանը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնեց համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա: Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին, առավելագույնը երկու ամիս ժամկետով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը, և իր զեկույցների միջոցով, սահմանային հանձնաժողովներին աջակցելը:

Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը թվիթերում հայտնեց. «Պրահայում ես ևս մեկ անգամ հաստատեցի մեր առաջարկը բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ։ Ադրբեջանը կրկին դրական չի արձագանքել: Կրկնում եմ՝ Հայաստանը պատրաստ է բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը` հարգելով մեր ինքնիշխանությունը և օրենսդրությունը»:

Այսպես, Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, բացի այդ՝ տեղակայվելու է ԵՄ քաղաքացիական առաքելություն:

Բայց սա տեղի է ունենում այն պայմաններում, երբ Փաշինյանն անձամբ է արձանագրում, որ իր առաջարկը՝ բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ՝ Ալիևը արհամարհել է:

Ալիևի սպառնալիքները շարունակվում են 

Իսկ Ալիևի սպառնալիքների շարանը շարունակվեց հենց երեկվանից՝ Միշելի ու Մակրոնի մասնակցությամբ բանակցությունների ավարտից անմիջապես հետո:

Ահա այդ շարանը ինչպես է ծավալվում...

Ալիևը, նախ խորամանկորեն՝ գնահատել է Միշելի ու Մակրոնի ջանքերը, ու նշել է, թե՝ «ամեն անգամ մենք մոտենում ենք խաղաղությանը», ապա հայտնել է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել մինչև տարեվերջ:
Բայց, բնականաբար՝ նախապայման է դրել. «Եթե հայկական կողմը կամք ունենա, խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել մինչև տարեվերջ: Ժամանակը գնում է: Չնայած ԱԳՆ ղեկավարների առաջին հանդիպումը հաջողություն չունեցավ, ես կարծում եմ, որ այն դրական քայլ էր: Կարծում եմ՝ եթե առաջիկայում որոշում կայացվի, եթե կողմերն աշխատանքային խմբի շրջանակում սկսեն աշխատանքը խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ, ապա մինչև տարեվերջ մենք կարող ենք հանգել պայմանավորվածությունների»,- ասել է Ալիևը Պրահայում ադրբեջանական հեռուստաալիքների հետ զրույցում: Նրա խոսքով՝ ո՛չ Հայաստանը, ո՛չ ԵՄ-ը հարցեր չունեն խաղաղության պայմանագրի համար Ադրբեջանի առաջարկած հինգ հիմնարար սկզբունքների շուրջ: «Այսօր Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպման ընթացքում ես տեսա, որ այդ հինգ սկզբունքներն ընդունելի են: Դա բնական է, քանի որ մենք ոչ մի նոր բան չենք հնարում: Դրանք այն սկզբունքներն են, որոնց վրա հենվում են երկրները, երբ փորձում են կարգավորել հարաբերությունները»,- ասել է Ալիևը:

Այսինքն, Փաշինյանը խոսում է, որ Ալիևը իր առաջարկները արհամարհել է, մինչդեռ Ալիևն ասում է, թե Պրահայում ընդունել են իր առաջարկած սկզբունքները:

Այնուհետև սկսում են սպառնալիքներն՝ արդեն ուղղված Հայաստանին...

Ալիևը հայտնել է, որ Պրահայում տեղի ունեցած հանդիպմանը չի հաջողվել պատասխան ստանալ Փաշինյանից հաղորդակցությունների բացման շրջանակում ավտոճանապարհային երթուղիների վերաբերյալ: «Հաղորդակցությունների բացումը խաղաղության պայմանագրի մաս չէ: Ըստ էության, այն արդեն պետք է տեղի ունեցած լիներ, քանի որ դա 2020թ. նոյեմբերի 10-ի պայմանագրով Հայաստանի ստանձնած պարտավորությունն է, որը, սակայն, մինչ այժմ չի կատարվել»,- ասել է Ալիևը Պրահայում ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում: Ալիևը նշել է, որ «ցավոք, երբ ես դիմեցի Հայաստանի վարչապետին՝ առաջարկելով ի վերջո ներկայացնել ավտոճանապարհների երթուղին, կրկին չկարողացա նրանից պատասխան ստանալ»:

«Դա արդեն ծիծաղելի չէ: Բոլորը գիտեն՝ որտեղով պետք է անցնեն երկաթուղային և ավտոճանապարհները: Մենք չենք հասկանում՝ ինչու մեզ չեն ցանկանում սեփական կամքով անցում տրամադրել դեպի Նախիջևան: Սեփական պարտավորությունները խախտելը, իհարկե, ամոթալի փաստ է: Բայց մենք առայժմ ցուցաբերում ենք համբերություն և զսպվածություն: Համոզված եմ, որ մենք կհասնենք ցանկալիին. լավ կլիներ, որ դա տեղի ունենար ոչ թե ուշ, այլ շուտ»,- ասել է Ալիևը:

Ապա Ալիևը սպառնացել է, որ հայկական զինված ուժերը պետք է դուրս բերվեն Արցախից: «Հայկական զինված ուժերը մինչ օրս դեռ դուրս չեն բերվել մեր տարածքից: Մենք պահանջում ենք դա: Ճիշտ է, նրանց մի մասը դուրս է բերվել, բայց նրանք դեռ ներկա են մեր հողում, և մենք սպասում ենք, որ դրան պետք է վերջ դրվի»,- ասել է Ալիևը Պրահայում ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում: Նա նաև նշել է, որ այսօրվա դրությամբ միջազգային հանրությունն արդեն գիտակցում է, որ Ղարաբաղն Ադրբեջանի անբաժան մասն է: «Այսօր միջազգային հանրությունը ոչ միայն հասկանում է, այլև բարձրաձայնում է այն ճշմարտությունը, որ Ղարաբաղն Ադրբեջան է: Ղարաբաղում ապրող հայերը մեր քաղաքացիներն են, և մենք չենք պատրաստվում նրանց ճակատագիրը և նրանց հետագա կյանքը քննարկել որևէ երկրի, այդ թվում Հայաստանի հետ: Դա մեր ներքին գործն է»,- ասել է Ալիևը: Ալիևի խոսքով՝ «Ադրբեջանի Ղարաբաղ շրջանում ապրող հայերը» կունենան նույն իրավունքները, ինչ երկրի մյուս քաղաքացիները: «Ամեն դեպքում նրանք կարող են վստահ լինել, որ նրանց ինտեգրված կյանքն ադրբեջանական հասարակությունում շատ ավելի լավը կլինի, քան ներկայիս կյանքը»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, ապա Ալիևն այստեղ էլ ասելիք ունի...

Ալիևը մի կողմից նշել է, թե Բաքուն սատարում է հարաբերությունների կարգավորման գործընթացը Հայաստանի և Թուրքիայի միջև՝ հստակեցնելով, որ այդ գործընթացը և հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը միմյանց փոխլրացնող գործընթացներ են, գործոն, որը կարող է նպաստել աշխարհում և տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատմանը:

Ի դեպ, Ալիևը նաև կարևորել է Ադրբեջան-Վրաստան-Հայաստան միասնական հարթակի ստեղծումը՝ հանուն Հարավային Կովկասում խաղաղության ապահովման: Նրա կարծիքով՝ այդ հարթակում հնարավոր կլինի քննարկել էներգետիկայի, հաղորդակցությունների և այլ ոլորտներին առնչվող հարցեր, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում:

Այսպես, ի՞նչ ունենք երեկվա քառակողմ բանակցությունների արդյունքում: Այն, որ Փաշինյանը համաձայնություն է տվել Հայաստան-Ադրբեջան եվրոպական ծրագրին, որտեղ Լեռնային Ղարաբաղի ճակատագրի մասին ոչինչ հայտնի է, այն թողնվել է Ալիևի «տնօրինությանը», ու դեռ այս ամենին գումարած՝ Ալիևը առաջ է շարժվում իր օրակարգով ու նպատակներով՝ արհամարհելով Փաշինյանի պատկերացրած խաղաղության բոլոր դրվագները:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1707 անգամ
Լրահոս
Արտակարգ դեպք՝ Սյունիքի մարզում. մառախուղի պատճառով իրանական համարանիշներով բեռնատարը կողաշրջվել է Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց Հրազենային վիրավորում ստացած զինծառայողը վիրահատվել է. նրա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր Ադրբեջանի ԱԳՆ-ն նոտա է հղել Իրանի դիվանագիտական ներկայացուցչությանը Օդի ջերմաստիճանը կնվազի Մահվան ելքով վրաերթ «Մանկական եվրատեսիլ-2022»-ի բացման և անցկացման օրերին Երևանում փողոցներ փակ կլինեն ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ադրբեջանական կողմը Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը փակելու իր տարբերակն է ներկայացրել Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել Ցանկացած այլ տարբերակ բերելու է պատերազմի․ Դավիթ Բաբայան Մահվան ելքով վրաերթ և ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում Մահվան ելքով վրաերթ՝ Դիլիջանում. վրաերթի ենթարկված կինը տեղում մահացել է «Եվրատեսիլի» պատվին հանել են Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների պաստառները․ Aravot.am Սպասվում է ձյուն, առանձին հատվածներում մառախուղ Զինծառայող է վիրավորվել Հայկական քաղավիացիան դեռ կմնա ԵՄ «սև ցուցակում». եվրոպացիները գոհ չեն «սահմանափակ առաջընթացից» Ոչ մի տարբերություն Վարդենիսի ու Ստեփանակերտի միջև. Քրիստինե Վարդանյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում Մահվան ելքով վրաերթ և ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում Սկսում ենք ընկնել ընդդիմության ետևից՝ բա դուք ո՞ւր եք, շուտ արեք, սրանց հեռացրեք՝ Ղարաբաղից յան են տվել․ Սևակ Հակոբյան «Ի պատասխան ընդերքի և բնապահպանական հարցերի վերաբերյալ ադրբեջանական շահարկումների»․ ԱՀ բնապահպանության կոմիտեի հայտարարությունը Երևանի Սիլիկյան թաղամասում ավտոմեքենան կամրջից շրջվել է․ կա տուժած Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը տարածել է հերթական ապատեղեկատվությունը. Պաշտպանության բանակ Տարադրամի փոխարժեքները
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 5-ին, ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը Դեկտեմբերի 5-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը: Դեկտեմբերի 5-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հայկ Նահապետյանը Դեկտեմբերի 5-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Դեկտեմբերի 5-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանը: ԹԵՄԱ՝ սահմանային լարվածություն. նոր պատերազմի ռիսկերը. ներքաղաքական զարգացումներ: Դեկտեմբերի 2-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է ՍԱՊԾ նախկին նախագահ Գրիգոր Գրիգորյանը։ Դեկտեմբերի 2-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը: Դեկտեմբերի 2-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը Դեկտեմբերի 2-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է պահեստազորի սպա Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub