Իրավիճակից դուրս գալու ելքի, իմ միակ տեսլականը․ Այլ առաջնորդի անիմաստ փնտրտուքը ժամանակի կորուստ է

Անիմաստ ու անպտուղ զբաղմունք եմ համարում խոսել աննա հակոբյանի անգրագիտության կամ օրհասական վտանգից հասարակության ուշադրությունը շեղող, դավադիր հայտարարությունների, նիկոլի՝ ի սկզբանե դավաճանական, թշնամական գործունեության ու նրա՝ հասարակության պայքարելու ձգտումը բթացնելու, ժողովրդին անձնատուր լինելու ու դեպի սպանդանոց քշելու քայլերի, լտպ-ի՝ դեռևս 90-ականներից ծրագրավորված՝ Հայաստանը դեպի պարտվողականություն տանելու, վերջնական կապիտուլացիայի ենթարկելու, հասարակությանը նսեմացնելու, ստորացնելու ձգտման, հասարակության մի ինչ-որ հատվածի՝ ստահակին անվերապահորեն վստահելու, նրան նվիրված լինելու, ասել է թե անուղեղ բիոզանգվածի մասին, կամ հասարակության մեկ այլ հատվածի անտարբեր կեցվածքի, իբր «քաղաքականությամբ» չզբաղվելու, ասել է թե դավաճան լինելու մասին։
Ինչպես նաև չեմ խոսի՝ ստորաքարշ ոստիկանության, պարգևավճարներով կուրացած իրավապահ մարմինների ու շրիշակի մակարդակի իջած կարմիր լամպասներով դիշովկա զինվորականների և այլնի մասին։
Վերոգրյալի և ոչ միայն այդ մասին շատ է խոսվել, բազմաթիվ վերլուծություններ ներկայացվել։
Այլ ասելիք չկա, դարձյալ այդ ամենի մասին խոսելը ժամանակի վատնում է՝ ջուր ծեծոցի։
Ցավը նրանում է, որ բոլորն էլ գիտեն, թե մոտ ապագայում ինչ ճակատագիր է մեզ՝ բոլորիս սպասում։
Վերջնականապես կկորցնենք պատմական Արցախը, տարածքներ՝ Հայաստանից, նաև՝ պետություն, պետականություն, արժանապատվություն, ՀԱՅ-ի տեսակ։
Կանգնած ենք գոյաբանական խնդրի առաջ։
Թմբկահարվում է մոտալուտ վտանգի մասին, բայց գործնական և ոչ մի քայլ չի արվում համախմբման առումով, ամենը սկսվում և ավարտվում է գեղեցիկ հայտարարություններով։
Բոլորը թվացյալ պայքարում են «միասին», բայց իրականում՝ ոչ միասնական։
Շուտով վերջնականապես կբացվեն սպանդանոցի դռները և բոլորս էլ ստիպված կլինենք հերթագրվել։
Անհապաղ պետք է փրկել պետությունը, ինչպես՝ արտաքին և ներքին թշնամիներից, այնպես էլ՝ այդ պետության մեջ ապրող, բայց իր ու իր սերունդների ճակատագրի հանդեպ անտարբեր մարդկանցից, եթե կուզեք՝ ժողովրդից։
Իրավիճակից դուրս գալու ելքի, իմ միակ տեսլականը՝
-Ընդդիմությունը պետք է անհապաղ հանդես գա միասնական թեկնածուով, ի դեմս՝ նախագահ Քոչարյանի ( թքած նրան չսիրողների, չընդունողների վրա, արհամարած ունեմ…)
Նախագահ Քոչարյանի առաջադրումը մեզ է պետք՝ ՀԱՅ ժողովրդին, ազգին, բայց բնավ ոչ իրեն։
Հայ ժողովրդի, հասարակության գիտակից հատվածը վստահ եմ, որ անվերապահորեն կընդունի իմ առաջարկը։
Նախագահ Քոչարյանը ազգային ու պետական բացառիկ մտածողությամբ օժտված, հերոսական փառահեղ ճանապարհ անցած գործիչ է՝ ՄԱՐԴ։
Նա հանուն ՀԱՅ ազգի՝ կգնա այդ սարսափելի ծանր ու իր համար ծայրահեղ դժվար քայլին՝ կհամաձայնի ստանձնել իրեն վերապահված ԱՌԱՋՆՈՐԴԻ դերը (պատմականորեն այնպես ստացվեց, որ ՀԱՅ ազգը դարձյալ Քոչարյանի օգնության կարիքն ունի)։
-Նախ՝ նման համատեղ հայտարարությամբ պետք է հանդես գան «Հայաստան» և «Պատիվ Ունեմ» դաշինքները ( Սերժ Սարգսյանը իսկզբանե հրաժարէել էր առաջնորդի դերակատարումից, բայց ոչ՝ պայքարից)։
-Երկրորդ՝ ընդդիմության միասնական թեկնածուով հանդես գալու առարջարկությամբ պետք է դիմել արտախորհրդարանական իրական ընդդիմադիր ուժերին՝ կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, ինչպես նաև կոչով դիմել ՀԱՅ ժողովրդին՝ հանուն մեծ գաղափարի միասնական թեկնաթուի՝ նախագահ Քոչարյանի շուրջ համախմբվելու համար։
Հ.Գ. Այլ առաջնորդի անիմաստ փնտրտուքը ժամանակի կորուստ է՝ վատնում։
Բացի այդ, մեզ անհրաժեշտ է փորձառու, բանիմաց, կյանքի բոլոր էտապներում, ( պատերազմ հաղթելուց՝ մինչև ՀՀ փլուզված տնտեսության վերականգնում) իրեն՝ որպես
ճգնաժամային իրավիճակների փայլուն կառավարիչ դրսևորած ու հերոսական փառահեղ ճանապարհ անցած առաջնորդ։
Այլապես ուշ կլինի։
Պահը վերջնականապես կորցնելուց հետո այլևս իմաստ չի ունենա մեղավորներ՝ նիկոլներ փնտրելը։
Հ.Գ.Գ. Նախագահ Քոչարյանի առաջնորդությամբ, պատրաստ եմ կյանքի ու մահվան կռիվ տալ։

Սայաթ Շիրինյանի գրառումը

դիտվել է 4185 անգամ
Լրահոս
Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված Արցախ Բողոքի ակցիայի 29 մասնակից բերման է ենթարկվել Երևան-Մեղրի ավտոճանապարհին լարված իրավիճակ է, կան բերման ենթարկվածներ Ապարան-Վանաձոր ճանապարհն ու Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ են Էքսկլավների հարցն ավելի բարդ է․ Ալիև Ինչպես է քաղաքացին ճանապարհի մեջտեղում կանգնեցրել մեքենան՝ միանալով ակցիային (video) Նաիրա Զոհրաբյանը նստեց Չարենց փողոցի վրա․ ոստիկանները սկսեցին քարշ տալ նրան (video) Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց Պետական սահմանի մոտ 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Էդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը, թո՛ղ գա ստեղ տեսնենք. Կիրանցի բնակիչ Երբ ասում եմ, որ պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, դա կոպտություն չէ՝ նախապայման է. Ալիև Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. Armlur.am Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան 4 անկլավներից 3-ը Տավուշի մարզում են, իսկ 1-ը` Արարատի մարզում. դրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն. Աբրահամյան Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր Քաղաքացիները փակել են նաև Մարտունու ճանապարհը Նոյեմբերյանի քրեական հետախուզության պետը բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը «Աննա Հակոբյան VS Հողերի հանձնում» Նիկոլ Փաշինյանը հեռանում է․ Նաիրա Զոհրաբյան (video) Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am