Երևանում արցունքաբեր գազ են փչել «Քրեյզի» գիշերային ակումբի պարուհու դեմքին և հափշտակել նրա մոտ եղած 9000 դոլարն ու 220 հազար դրամը

shamshyan.com-ի փոխանցմամբ՝ երեկ՝ սեպտեմբերի 26-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։50-ի սահմաններում Ղազախստանի քաղաքացի՝ 21-ամյա Ա. Ասլանովան ահազանգել է ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնել, որ նույն օրը, ժամը 06։40-ի սահմաններում Լենինգրադյան փողոցի շենքերից մեկի շքամուտքում անհայտ տղամարդը արցունքաբեր գազ է փչել իր դեմքին և բացահայտ հափշտակել ձեռքի դրամապանակը։

Արդեն տեղում Ա. Ասլանովան ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ դրամապանակի մեջ եղել է 9000 ԱՄՆ դոլար, 220 հազար դրամ, ինչպես նաև անձնական փաստաթղթեր և բանկային քարտեր։

Մինչ քննչական խումբը դեպքի վայրի քննություն էր կատարում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները տաք հետքերով հսկայակածավալ օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզել են, որ հանցագործությունը կատարել է Երևանի բնակիչ՝ 30-ամյա Արթուր Թ-ն, և կարճ ժամանակում օպերատիվ տվյալներով՝ ոստիկանները պարզում են, որ նա ուղղություն է վերցրել դեպի Բագրատաշենի սահմանային անցակետ, ու արդեն օպերատիվ խումբը, մեկնելով նշված անցակետ, այնտեղ էլ հայտնաբերում է Արթուր Թ-ին։

Վերջինս տեղափոխվում է ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղից էլ ներկայացվում է Մալաթիայի քննչական բաժին, որտեղ էլ ՀՀ քր.օր-ի 252 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվում է։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրա մոտ հայտնաբերվել է հափշտակված գումարը, իսկ տուժած Ա. Ասլանովան «Քրեյզի» գիշերային ակումբի պարուհի է։

դիտվել է 714 անգամ
Լրահոս
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն Մայր Աթոռն ինքն է որոշում՝ ով պիտի ներկայացնի իր դիրքորոշումները. տեղեկացրեք նկարահանման տեղն ու ժամը Ինչո՞ւ ուղղաթիռով Երեքն էլ իշխանության յուրայիններն են․ ո՞ւմ կընտրի ՄԻԵԴ-ը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին» Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում Ինչ է փոխվել․ ինչու Փաշինյանը հետողորմյա արեց Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս «Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am