Ռուսաստանի իշխանություններին «կծմծելով»՝ խնդիրը չի լուծվելու, ավելի է խորանալու

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ Փարիզում երեկ կայացած հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանները հստակ չլինելու պնդումներն անհիմն են, քանի որ երկու երկրները 1991-ի դեկտեմբերի 8-ին ստորագրել են ԱՊՀ-ն ստեղծելու համաձայնագիրը, ըստ որի նախկին Խորհրդային Միության հանրապետությունների վարչական սահմանները դարձել են պետական սահմաններ, և նշել է, որ այդ սահմանների վրա հիմնված կարելի է գնալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։

«Գալով երկարաժամկետ լուծումներին, կարծում եմ՝ անհրաժեշտ է 1991թ. դեկտեմբերի 8-ի համաձայնագրով վերահաստատված սահմանների փոխադարձ ճանաչմամբ գնալ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրմանը», - հայտարարել է Փաշինյանը:

Հաղորդակցության ուղիների վերաբացման մասին վարչապետը նշել է, որ «Հայաստանը պատրաստ է տարածաշրջանի կոմունիկացիաների բացմանը և նոր կոմունիկացիաների կառուցմանը՝ համաձայն այն երկրների ազգային օրենսդրության, որոնց տարածքով դրանք անցնում են»:

Լեռնային Ղարաբաղի մասին․ - «Կարևորում ենք նաև Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումը, որը կերաշխավորի Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքներն և անվտանգությունը: Կարծում եմ՝ Ադրբեջան-Լեռնային Ղարաբաղ քննարկումների մեկնարկը կարող է օգտակար լինել: Այս համատեքստում պիտի ընդգծեմ Ֆրանսիայի դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր»:

Փաշինյանն ընդգծել է, որ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Հայաստանի տարածքներ են օկուպացվել, տարածաշրջանում իրավիճակը լարված է մնում, և հավելել. - «Միջազգային դիտորդական առաքելության գործուղումն ադրբեջանական օկուպացիայի հետևանքով տուժած շրջաններ և սահմանային գոտի կօգնի, որ միջազգային հանրությունն ուղիղ և ոչ թե միջնորդավորված տեղեկություններ ստանա»:

Ֆրանսիայի նախագահն ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով կան բազմաթիվ զոհեր։ Թիրախավորվել է Հայաստանի տարածքը, ավերվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ։ «Հաշվի առնելով, որ կան գրավված դիրքեր` Ֆրանսիան պահանջել է, որպեսզի ադրբեջանական ուժերը վերադառնան ելման դիրքեր: Ես հենց սեպտեմբերի 14-ին ասել եմ նախագահ Ալիևին, որ սահմանի` սահմանագծված չլինելու փաստը չի կարող արդարացնել ոչ մի առաջխաղացում մյուս երկրի տարածք», - ընդգծել է Մակրոնը՝ շարունակելով. - «Չլուծված բոլոր հարցերը, որոնք բազում են, պետք է բացառապես լուծվեն բանակցությունների ճանապարհով: Բանակցությունները տարվում են տարբեր ձևաչափերով, մասնավորապես՝ Եվրամիության հովանու ներքո, և պետք է դրանք վերսկսել»:

«Ես չեմ մոռանում, որ ուղիղ երկու տարի առաջ՝ 2020-ի սեպտեմբերի 27-ին սկսվեց սարսափելի պատերազմ, որը մահաբեր դարձավ տարածաշրջանի համար։ Այն փաստացի հանգեցրեց նոր իրավիճակի՝ ընդլայնելով ռուսական բանակի ներկայությունը տարածաշրջանում։ Եվ ես խստորեն դատապարտում եմ այն, ինչ տեղի է ունեցել վերջին օրերին, և խաղաղության ու բանակցությունները վերսկսելու կոչ եմ անում», - ասել է Մակրոնը՝ հավելելով, թե ցանկանում է ողջունել վարչապետ Փաշինյանի արիությունը, որը նոր մոտեցում է առաջարկել տարածաշրջանի ապագայի վերաբերյալ։

Մակրոնը նշել է, որ Ադրբեջանի նախագահ Ալիևը, ում հետ պատրաստվում էր մոտակա ժամերին զրուցել, նույնպես ցանկանում է վերջ դնել տարածաշրջանի անկայունությանը և գտնել լուծումներ։ «Սակայն անհնարին է կառուցել խաղաղություն՝ ուժի գործադրման սպառնալիքի ներքո», - շեշտել է Մակրոնը և նշել՝ Ֆրանսիան ամեն ինչ կանի, որպեսզի Հարավային Կովկասը դառնա կայուն, հուսալի և բարգավաճ տարածաշրջան։ Ֆրանսիայի նախագահը հայտնել է, որ Փաշինյանի հետ առանձնազրույցում կանդրադառնան նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների նորմալացման կարևոր հարցին։ Սա դժվար, բայց շատ անհրաժեշտ գործընթաց է և շատ էական տարածաշրջանի համար, ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։

Այսպես, խաղաղության պայմանագրի բանակցություններում, ակնհայտ է, որ ստեղծվել է փակուղային իրավիճակ։ Զուգահեռաբար, Հայաստանի ներկայիս իշխանությունը ոչինչ չի անում՝ ոչ դիվանագիտական ճակատում Հայաստանի դիրքերը ամրացնելու ուղղությամբ, ոչ էլ Հայաստանի պաշտպանունակությունն ուժեղացնելու ուղղությամբ:

Մերոնք իրենց ելույթներում «կծմծում» են Ռուսաստանի իշխանությունների կեցվածքը, մեղադրանքի սլաքներն ուղղում են դեպի Մոսկվա, մեղադրելով նրանց Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման հարցում թերանալու մեջ, սակայն խնդիրները չեն լուծվում: Ավելին՝ խորանում են էլ ավելի: Օրինակ, մամուլն այսօր գրել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը վաղաժամ հեռացել է Հայաստանից և Փաշինյանը նրան չի ընդունել: ՀԱՊԿ-ի դիրքորոշումը հաստատ ավելի լավը չի դառնալու այս քայլից հետո:
Հիմա պարզ է, որ Ադրբեջանը չի ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինչին աջակցում են թե' Թուրքիան և թե' Ռուսաստանը՝ իրենց լուռ համաձայնությամբ։ Ի՞նչ անել՝ ավելի սրել առանց այն էլ բարդ հարաբերությունները Ռուսաստանի հետ, թե՞ փորձել հարթել դրանք:

Ալիևը խաղաղության պայմանագիրը ցանկանում է իրականություն դարձնել ի'ր պայմաններով, Փաշինյանը միջազգային հանրությունից ակնկալում է համարժեք արձագանք՝ Բաքվի գործողություններին ի պատասխան: Այդ հայտարարությունները հնարավոր է որոշակի ժամանակ ձգեն այս անորոշությունը, բայց խոչընդոտելո՞ւ են հնարավոր նոր պատերազմ Հայաստանի նկատմամբ...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2213 անգամ
Լրահոս
Եվրո-2024-ն՝ առանց Հայաստան. վերլուծական Եղանակը կտաքանա Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնացած արցախցիների հետ Փաշինյանի ելույթն ադրբեջանական մամուլում լայքեր է հավաքում ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Փաշինյանն է, ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան Հայաստանի մարդասիրական օգնությունը հասավ Գազա 300 հազար դոլար․ Հայաստանն օգնություն կտրամադրի Ճապոնիային Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի Հիմա մի անեկդոտ պատմեմ․ Նաիրի Հոխիկյան (video) Արա՛, դուք ո՞նց եք սրան հավատում․ հլը լսե՛ք՝ էս ճիվաղը Տավուշում ինչ է ասել․ Արշակ Զաքարյան (video) Անկախության բանակի փառապանծ էջերը հենց Տավուշում են գրվել․ Գագիկ Մինասյան (video) Ինչու՞ Հայաստանը մոսկովյան ահաբեկչության մասով ՀԱՊԿ հայտարարությանը չի միացել (video) ՔՊ-ականն ի՞նչ ռիսկով է այսպիսի հայտարարություն անում․ Նիկոլից վախեր չունի՞․․․ (video) Նիկո՛լ, ինձ կանչի քո մոտ, ապացուցեմ, որ մի գրամ բան չգիտես․ քաղաքացի (video) «Պոռնկության գինը»՝ 1 մլն. դրամ. Շաքարյանց (video) Ահազանգ կա․ մանկապարտեզներում խայտառակ վիճակ է․ հարցադրումներ նախարարին (video) Էդ սատանայական ընտանիքը մեր ողջ ազգն է վերացնում. քաղաքացի (video) Էս կառավարությունը բոլորը մարդ են` ավանակի գլխով․ հարցում (video) Բոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Լևոն Շիրինյանը Ոսկեպարում «հիստերիա է» բարձրացրել (video) Նիկոլի խոստացած պատերազմը մոտ է․ Նաիրի Հոխիկյան (video) Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ Այսօր էլ ՀՀ ինքնիշխան տարածքից շուրջ 208 քառակուսի կիլոմետրը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո. Անի Բադալյան Փաշինյանը սկսել է իրեն ու Չեմբեռլենին արդարացնելու գործընթաց Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում. Աբրահամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am