Լավ, մեզ ձե՞ռ ես առնում․․․

 

 Պատկերացրեք՝ որևէ երկրի սահման թշնամին հատել  ու ներխուժել է տարածք։ Ո՞րը կլինի առաջին քայլը։ Սեփական ուժերով հետ մղել թշնամուն։ Դա չի արվում։ Ի՞նչ կմտածեք այդ երկրի ղեկավարության մասին։ Երբ թշնամին անարգել, առանց որևէ դիմադրության մտնում է նրա սուվերեն տարածք, վրաններ փռում, դիրքեր ամրացնում, գյուղեր կիսում,  միջպետական ճանապարհներ վերցնում, պոստեր դնում ու ասում՝ սա իմ տարածքն է։ Երկրի ղեկավարն էլ սուսիկ- փուսիկ ոչ ձայն է հանում , ոչ ծպտուն։ Նման երկիր ու իշխանություն երևի գոյություն չունենա, միայն Հայաստանն է այս վիճակում։ Եթե անգամ մի մարդու սեփական հողից  կես մետր ուզեն վերցնել, կտա գլուխը կոտրի։ Ինչևէ, համարենք, որ միակ երկիրն ենք, որի սուվերեն տարածք կարող են մտնել ու  «թախտեր փռել»։ 

Ասենք այսքանը պատկերացրիք, բայց կարո՞ղ եք պատկերացնել, որ մեկուկես տարի հետո այդ երկրի ղեկավարը սկսի աղմկել՝ բա չե՞ք ասի՝  մեկուկես տարի առաջ թշնամին  օկուպացրել է Հայաստանի ինքնիշխան  տարածքը և պետք է դուրս գա տարածքից։ Լավ, էդ Մակրոնը քարի՞ց է, երկաթի՞ց է, որ Նիկոլին դիմանում է։ Լսենք Նիկոլ Փաշինյանի ճոռոմաբանությունը Ելիսեյան պալատում․  « 2021 թ․ մայիսի 12-ի և 2022 թ․ սեպտեմբերի 13-ի ագրեսիայի հետևանքով Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներ, և ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից»։ Հաղորդումն այնպես է տրվում, որ իբր Նիկոլն ասում է, Մակրոնը վերահաստատում է։ 

Անկեղծ ասած այսպես եմ մտածում․  Նիկոլն այդքանն ասում է, որ Հայաստանում ասեն՝ տեսեք ի՜նչ ղեկավար ունենք է՜, իրեն կոտորում է։ 
Մի դատի էի մասնակցում, որտեղ մեկին բռնաբարել էին ու տարիուկես հետո էր դատարան դիմել։ Դատավորը հարցնում է՝ ինչու՞ հանկարծ որոշեցիր բռնաբարության մասին հայտնել։ Նա էլ թե՝ որ չասեն անբարոյականի մեկն եմ ու համաձայն եմ եղել։ 

-Դե շուտ ասեիր,- ժպտում է դատավորը։ 

- Բայց մինչև հիմա բռնաբարությունը շարունակվում է։  

Հիմա մեր վիճակն է։ Տարիուկես է «մեր վրով անցնում են», Նիկոլը նոր- նոր ասում է, որ մեզ «ագրեսիա են արել ու շարունակում են անել»։ 
 Լավ, մեզ ձե՞ռ ես առնում․․․

Հասմիկ Բաբաջանյան

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 1630 անգամ
Լրահոս
Ադրբեջանի ու Թուրքիայի հարվածի գլխավոր ուղղությունն այլևս Հայաստանն է. պատգամավոր Թբիլիսյան խճուղու բազմաբնակարանային շենքի բակում հայտնաբերվել է կնոջ դի Տղամարդը անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում է ցած նետվել ԱԱԾ-ն բերման է ենթարկել Ալբերտ Բազեյանին, նա գտնվում է մեկուսարանում «Ադրբեջան-Հայաստան զինադադարից հետո Հայաստանը չի կատարել մի շարք պայմանավորվածություններ»․ Ֆիդան Մենք, ավելի հավանական է, կտեսնենք Բաքվի կողմից միգրացիայի խրախուսում դեպի Հայաստան․ Բրոերս․ «Ազատություն» Հայաստանը պետք է առավելագույնս օգտագործի այս հնարավորությունը, քանի դեռ ժամանակ կա․ Թուրքիայի ԱԳ նախարար Երկրաշարժը զգացվել է նաև Լոռու և Տավուշի մարզերում Լևոն Քոչարյանի փաստաբաններ.Մեզ համար առավել ընդունելի է բողոքի չքննարկումը, քան քաղաքականացված դատավորի կողմից այն քննարկելը Հազարավոր արցախցիներ դեռ օդանավակայանում են. Արցախի Հանրային հեռուստաընկերության ռեպորտաժը Հայաստանի ղեկավարությունը պարբերաբար կրակի վրա յուղ է լցնում․ Լավրով Էջմիածնեցիները միանում են բողոքի գործողություններին Նախնական տվյալներով՝ 300-ից ավելի անհետ կորածներ կան, մոտ 300 զոհ. Նելլա Գրիգորյան Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում. ՌԴ ՊՆ ...ու այս ամենին գումարած կապիտուլյանտի հայտարարությունները, թե Արցախում հայերին ֆիզիկական վտանգ չի սպառնում Շուշիի մոտ ադրբեջանական ԶՈւ-ն ու խաղաղապահները համատեղ հերթապահություն են կազմակերպել Բրյուսելն իր միջնորդական ծառայությունները պարտադրում է Ադրբեջանին և Հայաստանին՝ Վաշինգտոնի հետ ապակայունացում բերելով Հարավային Կովկաս. Լավրով Լեռնային Ղարաբաղում հազարավոր խաղաղ բնակիչներ սուր մարդասիրական օգնության կարիք ունեն. Human Rights Watch Ադրբեջանի ԶՈւ-ն ներկայացրել է Արցախի ՊԲ-ի կողմից հանձնված զինտեխնիկան (լուսանկարներ) Հռոմի պապն ու Ֆրանսիայի նախագահը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը Կարմիր խաչը 17 վիրավորի է տեղափոխել Ստեփանակերտ «Արյո՞ւն եք ուզում». ՔՊ-ական Լևոն Լևոնյանն անհնազանդության ակցիայի մասնակիցներին հաղորդագրություններ է ուղարկում Նախնական տվյալներով՝ 300-ից ավելի անհետ կորածներ կան, մոտ 300 զոհ. Նելլա Գրիգորյան «100.000 մարդ խաղաղ հավաքվեք հրապարակում, как миленький հանգիստ հրաժարական է տալու ու գնա». Էդուարդ Շարմազանով Ոստիկանության ծառայողների կողմից ուժի կիրառումը պետք է լինի օրենքով սահմանված կարգով. ՄԻՊ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին, ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեոնորա Մանադյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է լիդա Առուշանյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը: Սեպտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Բադալյանը Սեպտեմբերի 18-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 18-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին, ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Telegram-ում https://t.me/hayeli_am
Hayeli.am