ՄԻԵԴ-ը դեռևս չի պատասխանել

Սեպտեմբերի 23-ին «Կարմիր խաչ» միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Բաքվում այցելել են այս ամսվա 13-15-ն ադրբեջանական հարձակման հետեւանքով գերեվարված հայերին, գերեվարման փաստը հաստատել են Ադրբեջանի իշխանությունները։ Այս մասին 24news.am-ին ասաց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

Ըստ Ամատունու՝ տեղեկություններ չունեն՝ բախումների հետևանքով ադրբեջանցի գերի կա՞, թե՞ ոչ։ «Մեր կողմից կարող եմ ասել, որ որեւէ նման տեղեկություն չունենք», - նշեց նա։

Իսկ ինչ վերաբերում է բախման վայրերում որոնողական աշխատանքներ սկսելուն, ապա ԿԽՄԿ ներկայացուցիչն ասաց, որ այս մասին տեղեկություն չունի։ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչության մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը կայքին ասաց, որ ԿԽՄԿ-ի միջոցով հաստատված գերիների մասով դեռեւս չկա հաստատում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից։

Սամվելյանը նշեց, որ հայտնի են հաստատված գերիների անունները, իսկ թե քանիսն են, չասաց։ Հայկական կողմի ավելի վաղ ունեցած տվյալներով գերիների հարցով ներկայացուցչությունը հրադադարից հետո դիմում էր ուղարկել ՄԻԵԴ, սակայն ԿԽՄԿ-ին հաստատած գերիների մասով՝ դեռ ոչ։ «Մենք դեռեւս նախորդ դիմումի պատասխանն էլ չենք ստացել», - ասաց Հասմիկ Սամվելյանը։

Սեպտեմբերի 18-ին հայտնի էր դարձել, որ գերության մեջ սպանվել էր ժամկետային զինծառայող Դավիթ Գիշյանը, ում մարմինը եղել էր սեպտեմբերի 17-ին ադրբեջանական կողմից փոխանցված 32 դիերի թվում։

Սեպտեմբերի 19-ին Սամվելյանը կայքին ասել էր, որ այդ օրը ներկայացուցչությունը տեղեկություն է ուղարկել ՄԻԵԴ, որ փաստացի մարդը եղել է գերության մեջ, իրեն սպանել են։

«Ադրբեջանը կոպտորեն խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածը։ Դիմել ենք նաև 3-րդ-ով, որը պաշտպանում է անձին խոշտանգումներից ու նվաստացուցիչ վերաբերմունքից։ Դիմումով պահանջում ենք Ադրբեջանի նկատմամբ արագ կիրառել հրատապ միջոց, ոչ թե ժամանակ խնդրել Ադրբեջանի պատասխանի համար։ Այսինքն՝ ՄԻԵԴ-ը մինչեւ սեպտեմբերի 22-ը ժամանակ էր տվել Ադրբեջանին, մենք պահանջում ենք ավելի արագ պատասխան, որ ժամկետի չսպասենք»,- ասել էր նա։

Սերգեյ Առաքելյան

դիտվել է 313 անգամ
Լրահոս
Փաշինյանն այս անգամ էլ գնացել է գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի հետևից․․․ խուզարկություններ են անում (video) Ելք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը. Լավրով Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում Ի՞նչ կլինի, եթե իշխանությունն իրականացնի Ադրբեջանի ցանկությունը Տավուշում (video) Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ները Այս ընթացքը կասեցնել չի ստացվի` անկախ նրանից, թե իշխանությունը դա ճնշելու ճանապարհին քաղբանտարկյսլների շարքը կընդլայնի՞, թե՞ մարդկանց դեմ բութ գործիքներ կկիրառի. Տիգրան Աբրահամյան «Հիմա այս ի՞նչ եք դարձրել մեր երկիրը»․ Վարդան Ոսկանյան Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում Լավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են Լավրով. Փաշինյանը հրավիրել է ԵՄ առաքելություն Հայաստան՝ Ադրբեջանին խոստանալով, որ դա կլինի 2 ամսով Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք Կրկին մեղադրում են ՌԴ-ին Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի ՀՀ սահմանային փոփոխություններից հետո Խնածախի ապարանքը հայտնվեց սահմանից 700 մ․ հեռավորության վրա Դժվարին որոշում եմ կայացրել. Վազգեն Ռշտունի Օգնության հասած ավտոմեքենան այրվել է, կրակը տարածվել է Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ Բեգլարյան «...կպատերազմենք»․ Սիմոնյան Ալեմ Սիմոնյանը կրկին կհանդիպի Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հետ Քիրբին ու Զախարովան խոսել են Կրոկուսի ահաբեկչության մեղավորներից․ միմյանց վիրավորանքներ են հնչեցրել Անչափահասների մասնակցությամբ հերթական ծեծկռտուքն ու վիճաբանությունն է եղել Շահրամանյանի կողքը կանգնած խորհրդատուները կործանում են հենց Շահրամանյանին. Տիգրան Քոչարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am