Գերությունից ազատված Մեդվեդչուկն ուղարկվել է Ռուսաստան. Էրդողան
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ուկրաինական գերությունից ազատված Վիկտոր Մեդվեդչուկն ուղարկվել է Ռուսաստան։
«Մենք նրան ուղարկել ենք Ռուսաստանի Դաշնություն։ Մենք վճռականորեն շարունակում ենք գործընթացը»,- ուրբաթ լրագրողներին ասել է Էրդողանը։
Ուկրաինայի հետ գերիների փոխանակման արդյունքում ազատ է արձակվել 56 մարդ, որոնցից 55-ը զինծառայողներ են, հինգը՝ Դոնբասից, մնացածը՝ ՌԴ ԶՈւ զինծառայողներ։ Ուկրաինային փոխանցվել է 215 մարդ։