Բայրամովը իրանցի գործընկերոջ հետ հանդիպմանն ակնարկել է Հայաստանի մասին
Նյու Յորքում կայացել է Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Հուսեյն Ամիր Աբդուլլահյանի հանդիպումը:
Բայրամովը իրանցի գործընկերոջ հետ քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանում վերջին իրադարձությունները, այդ թվում նաև հայ-ադբեջանական սահմանին տեղի ունեցած էսկալացիան:
Բայրամովը կատարվածի համար հերթական անգամ մեղադրել է հայկական կողմին: