Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ում իր ելույթով արձանագրեց իր իսկ կողմից հռչակված քաղաքականության սնանկությունը

Երեսուն տարի Հայաստանի ղեկավարները ՄԱԿ-ում հիմնականում ղարաբաղյան հարցադրումներով էին հանդես գալիս: Բնականաբար բոլորը խոսում էին հերթական ձևակերպումներով նաև խաղաղության անհրաժեշտության մասին:

Նիկոլ Փաշինյանը 2018-ին իշխանության գալուց հետո որոշեց բոլոր հարցերում իր «զրոյական» կետերից սկսեց: Նրա գավառական ձևակերպումները սկզբից դուր էին գալիս հատկապես հանրության առավել թերզարգացած հատվածին: Այդ հատվածը առաջին անգամ ի դեմս Փաշինյանի տեսնում էր իր տեսակին և հրճվում էր դրանից: Քանզի առաջին անգամ Հայաստանի իշխանության մեջ հայտնվել էին իրենց տեսակի մարդիկ:

Երկրի առավել լուրջ շրջանակների մտավախությունները հաշվի չէին առնվում թե իշխանության, և թե հանրության այդ հատվածի կողմից:

2020 թվականի պատերազմի արդյունքները ամեն ինչ իրենց տեղը դրեցին: Եվ առաջին անգամ հայ քաղքենին հասկացավ, որ իր տեսակը վտանգավոր է ոչ միայն պետության, այլև իր և իր հարազատների համար:

Պատերազմից հետո հանրության այդ տգետ զանգվածին այլևս չէր հետաքրքրում ոչ Փաշինյանը, ոչ էլ երկրի հետագա ճակատագիրը: Նրանց հետաքրքիր դարձավ բացառապես իրենց ապագան: Փաշինյանը այդ պահն էլ որսաց և 2021-ի ընտրություններին հանրության այդ քաղքենուն առաջարկեց «խաղաղություն Ղարաբաղի դիմաց» բանաձևը «Ապագա կա» խորամանկ ձևակերպմամբ, որն էլ լռելյալ ձևով ընդունվեց այդ զանգվածի կողմից:

Սակայն այսօր, արդեն բոլորի համար պարզ դարձավ, որ նույնիսկ այդ նվաստացուցիչ բանաձևը չի երաշխավորում հայ քաղքենու հանգիստ ապրելու խնդիրը: Դրա մասին ստիպված առաջին անգամ խոստովանեց նաև Փաշինյանն իր հանրահայտ ելույթում ԱԺ-ի նիստերից մեկում:

Եվ, ահա, իր այս նույն թեզով նա երեկ հանդես եկավ արդեն ՄԱԿ-ի ամբիոնից:

Փաշինյանի նպատակն է հնչեցնել այս եզրույթը, որպեսզի կարողանա գոնե դիվանագիտական հարթակներում սանձել Ալիևի ախորժակը:

Սակայն նույնիսկ այս տարրական հարցում է Փաշինյանը սխալվում:

Ինչպես որ սխալվամբ համոզված էր, որ հայ-թուրքական երկխոսությամբ հնարավոր կլինի սանձել Ադրբեջանին: Փաշինյանի այս նպատակը ուղղակի ծաղրանքի էր արժանանում ոչ միայն Անկարայում և Բաքվում, այլև Մոսկվայում և Թեհրանում:

Այն, որ ռուսները հորդորում էին երկխոսել թուրքերի հետ, ամենևին էլ չէր նշանակում, որ ռուսները չգիտեին, որ ադրբեջանական բոլոր սադրանքները կազմակերպվում էին հենց Անկարայի կողմից: Ռուսներին այդ «երկխոսությունը» անհրաժեշտ էր, որպեսզի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր անհատական զրույցներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ նշեր, որ հայկական կողմից սադրանքներ չկան, և եթե դրանք արձանագրվեն, ապա պատասխանատուն պիտի լինի թուրքական կողմը:

Մինչդեռ Փաշինյանի շրջապատում լուրջ հույսեր էին տածում այդ «երկխոսությունից», մտածելով, եթե ռուսներն էլ են հորդորում դա, ուրեմն Էրդողանը իսկապես կարող է սանձել ադրբեջանցիներին:

Նման ծայրահեղ պրիմիտիվ պատկերացումները ցույց են տալիս, թե ինչ աստիճանի տգետ մարդիկ են հայտնվել իշխանության մեջ Հայաստանում:

Իսկ ներկայիս Փաշինյանի խոստովանությունները, որ իր կողմից հռչակված «խաղաղության դարաշրջանը» տապալված է, ցույց է տալիս, որ ինքը՝ Փաշինյանն էլ է հասկանում, որ ինքը այլևս անելիք չունի երկրում: Բայց զգալով ընդդիմության փաստացի բացակայությունը, փորձում է ամեն գնով «համոզել» թուրքերին, որ ինքը պատրաստ է գնալ էլ ավելի մեծ զիջումների, միայն թե պատերազմը բացառվի: Սակայն, ինչպես ասում են ռուսները, «ախորժակը բացվում է ուտելու ժամանակ», և այդ ասույթը իրական է նաև քաղաքականության մեջ:

Փաշինյանը միգուցե գիտի դրա մասին, բայց այլևս ոչինչ չի կարող անել, քանզի արդեն սպառվել է բոլոր իմաստներով:

Եվ եթե այս իրավիճակը արագ չփոխվի, ապա Փաշինյանի սպառվածությունը կտարածվի նաև երկրի վրա, դրանից բխող ամենավատ հետևանքներով, այդ թվում նաև հանրության ամենաթերզարգացած հատվածի վրա, որը մինչև վերջերս դեռ հավատում էր լիովին սպառված գործչին:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

zham.am

դիտվել է 361 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը խոստանում էր վերացնել կարմիր գծերը, բայց փոխարենը նախագծում է 12 հազար դրամ տարեկան վճարը հասցնել 160 հազար դրամի Երևանում աղբատար Камаз-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնի. վերջինը տեղում մահացել է Սաակաշվիլին շարունակում է բանտից Փաշինյանին խորհուրդներ տալ ԱՄՆ-ն երբեք չի ասել, որ չի պատրաստվում շարունակել Ադրբեջանի հետ համագործակցությունը. Պետդեպ Ադրբեջանցին պնդում է, թե գաղտնի այցելել է Երևան. նա տեսանյութ է հրապարակել Ազգային ժողովը ընտրեց Սերգեյ Մարաբյանին США «понесут ответственность» за поражение Украины, если Конгресс не одобрит помощи Киеву Դիանա Գասպարյանի սկեսուրն Էջմիածնում ապօրինի շինարարություն է սկսել․ «Հետք» Ադրբեջանը մտադիր է գրավել Հայաստանը և ստեղծել «Արևմտյան Ադրբեջան». Հարութ Սասունյան Առգրավել են բացօթյա վաճառվող 400 կգ սիգ տեսակի ձուկ և ձկնկիթ Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի վաղը Ձնախառն անձրև է տեղում Մաշտոցի պողոտայում վրաերթի ենթարկված հղի կինը հիվանդանոցում մահացել է․ մանրամասներ Ողբերգական դեպք՝ Վանաձորում. հայտնի «Գլորիա» ֆաբրիկայից հիվանդանոց տեղափոխված Հնդկաստանի քաղաքացին մահացել է Գործող քպ-ական իշխանությունը որդեգրել է «թքած՝ քաղաքացին ում է ընտրել, վերջում իշխանությունը մենք կվերցնենք». Մարգարյան Հայաստանի ռազմականացման փորձերը խաղաղության և կայունության համար վտանգ են ներկայացնում. Բայրամով Իշխանությունը ջանքեր է ներդրել Ալավերդու համայնքապետին ահաբեկումներով եւ ճնշումաներով պաշտոնանկ անել «Լեթարգիական քունը» կործանեց Արցախն և արցախահայությանը. շարունակվելու դեպքում կործանելու է Հայաստանը. Ղարամյան Թավշյահեղափոխականների թիմում նոր «շմայսներ» եւ «մհերսեդրակյաններ» են կերտվում ՔՊ-ական պատգամավորը կողմ է քվեարկել «ՀայաՔվեի» նախագծին ԿԳՄՍ նախարարությունը հրաժարվել է տարածք տալ Անաիս Սարդարյանին, հետո ՝ փոշմանել Երևանում ու մարզերում տեղ ու դադար չկա Որ հանձնաժողովի կազմում կընդգրկվի Լեւոն Քոչարյանը Խրախճանք թաղապետարանում՝ աշխատանքային ժամին Ո՞րն է հաջորդը
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 6-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 6-ին, ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անդրանիկ Սարկավագ Մանուկյանը Դեկտեմբերի 6-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Դեկտեմբերի 6-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 5-ին, ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Դեկտեմբերի 5-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալեքսանդր Կոչուբաևը Դեկտեմբերի 5-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Դեկտեմբերի 4-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 4-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 4-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am