Միջուկային զենքի կիրառումը «բլեֆ չէ». Պուտինը մասնակի զորահավաք հայտարարեց ՌԴ-ում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հանդես եկավ տեսաուղերձով՝ այսօրվանից հայտարարելով մասնակի զորահավաք և բացատրելով դա երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, «ազատագրված տարածքների ժողովրդի» անվտանգությունը պաշտպանելու անհրաժեշտությամբ:

Պուտինը նշեց, որ ռուս զինվորականները գործում են շփման գծում, որի երկարությունը գերազանցում է 1000 կիլոմետրը, և դիմադրում են հավաքական Արևմուտքի ռազմական մեքենային։ ՌԴ նախագահի խոսքով՝ հայտարարված զորահավաքի շրջանակում զորակոչի կենթարկվեն միայն պահեստային զինծառայողները, առաջին հերթին «նրանք, ովքեր ծառայել են զինված ուժերում, ունեն որոշակի ռազմական մասնագիտություններ և համապատասխան փորձ»։ Նա խոստացավ, որ նախքան ստորաբաժանումներ ուղարկելը նրանք պարտադիր լրացուցիչ վերապատրաստում կանցնեն՝ հաշվի առնելով ՀԱՊԿ-ի փորձը։

Պուտինը նաև վստահեցրեց, որ բոլոր ռուսաստանցիները, ովքեր կզորակոչվեն զորահավաքի շրջանակում, կստանան պայմանագրային զինծառայողների կարգավիճակ, վճարումներ և սոցիալական բոլոր երաշխիքները։

Զորահավաքի մեկնարկի մասին Պետդուման և Դաշնության խորհուրդը պաշտոնապես կտեղեկացվեն այսօր։ Մոբիլիզացիոն աշխատանքները կսկսվեն նույն օրը, հայտարարեց Պուտինը։

Նախագահի ուղերձի հեռարձակումը սկսվել էր չորեքշաբթի օրը Մոսկվայի ժամանակով ժամը 9-ին։

Վլադիմիր Պուտինը կրկին զգուշացրեց, որ հարկ եղած դեպքում Ռուսաստանը միջուկային զենք է կիրառելու: «Դա բլեֆ չէ», - ընդգծեց Ռուսաստանի նախագահը: Նա հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ միջուկային շանտաժը կարող է շրջվել նրանց դեմ, ովքեր դա իրականացնում են։ Պուտինի խոսքով՝ «քամու վարդը» կարող է շրջվել այս շանտաժի կազմակերպիչների դեմ։ «Նրանք, ովքեր փորձում են մեզ շանտաժի ենթարկել միջուկային զենքով, պետք է իմանան, որ քամու վարդը կարող է շրջվել իրենց ուղղությամբ։ Մեր պատմական ավանդույթի, մեր ժողովրդի ճակատագրի մեջ է կանգնեցնել նրանց, ովքեր համաշխարհային տիրապետության են ձգտում, ովքեր սպառնում են մասնատել և ստրկացնել մեր Հայրենիքը»,- հայտարարել է Պուտինն իր ուղերձում.

Ամիսների դադարից հետո ՌԴ-ն հրապարակել է Ուկրաինայում իր զոհերի թիվը՝ 5 հազար 937 մարդ: Կիևի և արևմտյան պետությունների հաշվարկներով՝ Ռուսաստանի կորուստները անհամեմատ ավելի մեծ են:

Ապրիլին հայտնի դարձավ Ուկրաինայում զոհված ավելի քան 3 հազար ռուսաստանցի զինվորների անունները։ Կրեմլը վերջին անգամ զոհերի թվի մասին հայտնել էր մարտի 25-ին, երբ այսպես կոչված՝ «հատուկ ռազմական օպերացիայի» սկզբից մեկ ամիս էր անցել: Այդ օրը Պաշտպանության նախարարության խոսնակ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովն ասել է, որ զոհվել է 1351, և վիրավորվել է 3 հազար 825 ռուսաստանցի զինծառայող:

Մինչդեռ, BBC ռադիոկայանի ռուսական ծառայությունը հայտնել էր, որ Ռուսաստանն Ուկրաինայում արդեն կորցրել է 3 հազար 52 զինծառայող: Ընդ որում, իրական թիվն, ըստ ռադիոկայանի, կարող է հասնել 12-ից 18 հազարի:

Ինչո՞ւ էր նշվում ճիշտ 3 հազար 52 թիվը: BBC-ն պարզաբանել էր, որ խոսքն անուն-ազգանուններով հաստատված զոհերի մասին է, որոնց հուղարկավորման հստակ վայրը նույնպես հայտնի է: BBC-ն ենթադրում է, որ Ուկրաինայում զոհերի իրական թիվը պաշտոնականի համեմատ 40-ից 60 տոկոսով ավելին է: Բրիտանական հետախուզությունն էլ դեռ ապրիլին ենթադրում էր, որ ռուսներն Ուկրաինայում կորցրել են մոտ 15 հազար մարդ՝ այնքան, ինչքան Աֆղանստանի դեմ Խորհրդային Միության վարած պատերազմի ամբողջ 9 տարիների ընթացքում:

Հատուկ օպերացիայի ընթացքում ՌԴ ԶՈւ 5937 զինծառայող է զոհվել, այսօր հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության ղեկավար Սերգեյ Շոյգուն։ «Կորուստների մասին չեմ կարող ասել: Կորուստները 5937 մարդ են կազմում։ Եվ այստեղ նորից ու նորից չեմ կարող չնշել մեր տղաներին, ովքեր խիզախորեն կատարում են իրենց պարտքը»,- ասել է նա «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում։ Շոյգուն կարևորել է բուժաշխատողների աշխատանքը։ Նշվում է, որ վիրավորների ավելի քան 90 տոկոսը վերադարձել է ծառայության։

Միևնույն ժամանակ, Ուկրաինայի Զինված ուժերի (ՀԶՈւ) մարտական կորուստները գերազանցում են 100 հազարը։ Շոյգուի խոսքով՝ Ուկրաինան կորցրել է բանակի կեսից ավելին։ «Ուկրաինայի Զինված ուժերը սկզբնական փուլում ներկայացնում էին մոտ 201-202 հազար մարդ, այս ընթացքում նրանց կորուստներն ավելի քան 100 հազար են, զոհվել է 61207, վիրավորվել 49368 մարդ»,- ասել է ՌԴ ՊՆ ղեկավարը։

Այսպես, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն մանրամասնել է, որ նախատեսվում է զորակոչել 300 հազար մարդու: «Մենք հսկայական մոբիլիզացիոն ռեսուրս ունենք, այսինքն՝ նրանց ռեսուրսը, որոնք ծառայել են, որոնք մարտական փորձ ունեն, որոնք զինվորական մասնագիտություն ունեն. նրանց թիվը մեզ մոտ հասնում է 25 միլիոնի։ Սա մասնակի զորահավաք է՝ 1 տոկոս, մի փոքր ավելի... 300 հազար պահեստային, որոնք կզորակոչվեն»,- ասել է Շոյգուն «Ռոսիա 24»-ի եթերում։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պնդում է, որ իրադրությունը ռազմաճակատում շարունակում է ընթանալ Կիևի համար շահեկան սցենարով։ «Առաջնագծում տիրող իրավիճակի վերլուծությունը վկայում է, որ ռազմական նախաձեռնությունը Ուկրաինայի ձեռքում է։ Մեր զինվորականները շարունակում են խնամքով և խիզախորեն կատարել հրամանատարության կողմից իրենց առջև դրված խնդիրները», - նշում էր Զելենսկին։ Խոսելով վերջին օրերին ռուսական զորքերից ազատագրված տարածքներում տիրող իրավիճակի մասին` Զելենսկին նշում է, որ Կիևը առաջնահերթություններից մեկը «պատասխանատվության կանչել այն բոլոր անձանց, որոնք հանցագործություններ են կատարել ուկրաինական տարածքների ռուսական օկուպացիայի ընթացքում»։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2258 անգամ
Լրահոս
«Խի՞ պտի տանեք իմ քրտինքը, էս ի՞նչ եք անում»․ փողոցային առևտուր անող կին (video) Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ․ Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է (video) Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն Ոսկեպարի բնակիչը հույս ունի, որ ադրբեջանցիների հետ փոխանակում կանեն (video) Քննիչն ասել է, որ ՔՊ-ի կողմից հնչեցված «ականջներդ ու լեզուդ կկտրեմ»-ը քաղաքական գնահատական է «Թքել եմ Նիկոլի ու իրա կնգա երեսին»․ առևտրական պապիկ (video) Խոշտանգման ժամանակ ոստիկաններից մեկը պահել է Սամվելի բերանը՝ որպեսզի չգոռա. Փաստաբան (video) Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Միջազգային զեկույցն անդրադարձել է ընդդիմադիր համայնքապետերի նկատմամբ շանտաժներին ու ճնշումներին Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան Ոսկանյան Ես ի՞նչ անեմ․ մի տղես Եռաբլուրում է, մյուսը՝ սահմանին․ առևտրական կինը՝ պաշտոնյային (video) Սպանել էր կապանցուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Դե մտեք Լֆիկի շուկան․ խեղճ առևտրականներից ի՞նչ եք ուզում․ քաղաքացիները վիճում են պաշտոնյաների հետ (video) Ալիևի հետ «համաձայնություն»․ ի՞նչ է ասել Փաշինյանը Տավուշում․ Սուրեն Պետրոսյանը մանրամասնում է (video) Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից Նիկոլն Ալիևի ստրուկն է ու Սուքիասյանի «զոնծիկը»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին Դուք ձեր երեխեքի աչքերին ոնց եք նայում: Սրանո՞վ եք փող աշխատում... (video) «Գնացեք սահմանի հարցերը լուծեք»,«Ապրանքն առգրավում ենք». լարված զրույց առևտրականի ու պաշտոնյայի միջև (video) Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Փաշինյանը այս անգամ ռիսկ չի արել սպառնալ տավուշեցիներին, բայց մեկ այլ ձև է մտածել․ Մախսուդյան (video) Էթալու եմ ստեղից․ երկու տղա երեխա եմ մեծացնում, որ էսօր փողոցային առևտրի համար տուգանե՞ն (video) «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը կոչված է կանխելու Ուկրաինայի ճակատագրի կրկնությունը․ Կոբախիձե Լևոն Քոչարյան. Կարծես թրենդային է դարձել ընդդիմադիր դաշտի ներսում, որ խորհրդարանական ընդդիմությունն ավելի շատ ունենա ընդդիմություն, քան իշխանությունները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am