Թշնամական երկիրը մխրճվել է քո պետության տարածք, նրա հետ ինչի՞ շուրջ ես բանակցում

Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ Նյու Յորքում կայացել է Միրզոյան-Բլինքեն-Բայրամով եռակողմ հանդիպում։ Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը Նյու Յորքում են՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում:

Միրզոյանն ու Բայրամովը վերջին անգամ հանդիպել են հուլիսի 16-ին Թբիլիսիում։ Սա Միրզոյանի ու Բայրամովի առաջին երկկողմ հանդիպումն էր։ Արտգործնախարարները Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ եռակողմ հանդիպում էին ունեցել մայիսին Դուշանբեում:

Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենի, Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը կայացել է Նյու Յորքի «Փալաս» հյուրանոցում՝ պետքարտուղարի միջնորդությամբ, և մոտ մեկ ժամ է տևել:

Հանդիպման մեկնարկին՝ լրագրողների ներկայությամբ, ուղերձով հանդես է եկել միայն պետքարտուղարը: Նա գոհունակություն է հայտնել ռազմական գործողությունների դադարեցման կապակցությամբ և ասել է, թե և՛ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր հետ հեռախոսազրույցներում փոխանցել են, որ պատրաստ են խաղաղության: Բլինքենը հավելել է «ամուր, կայուն դիվանագիտական ներգրավվածությունը լավագույն ճանապարհն է յուրաքանչյուրի համար»։

Ապա եռակողմ քննարկումները շարունակվել են դռնփակ ռեժիմով:

Դա Հայաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների առաջին հանդիպումն է սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը հայկական դիրքերի և խաղաղ բնակավայրերի վրա Ադրբեջանի բանակի ձեռնարկած արյունալի գրոհներից հետո:

Հայաստանի արտաքին գերատեսչության հաղորդագրության համաձայն, Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս բերվեն Հայաստանի տարածքից: Նա հայտարարել է, որ ուժի կիրառումը, ինչպես նաև դրա սպառնալիքն անընդունելի են: Միրզոյանի խոսքով՝ իրավիճակի հետագա սրումը կանխելու համար անհրաժեշտ է գործադրել միջազգային մեխանիզմներ: Նա կարևորել է հումանիտար խնդիրները, այդ թվում՝ ռազմագերիներին շուտափույթ հայրենադարձելու անհրաժեշտությունը:

Նախօրեին Հայաստանի Անվտանգության խորհուրդը հայտնել է, որ վերջին բախումների հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասել է 207-ի, երկու քաղաքացիական անձի գտնվելու վայրը հայտնի չէ, 20 զինծառայող գերեվարվել է: Միրզոյանը եռակողմ հանդիպման ընթացքում վերահաստատել է, որ Հայաստանը պատրաստ է ներգրավվել հարաբերությունների համապարփակ կարգավորման գործընթացում։

Ըստ «Թրենդ» ադրբեջանական լրատվական գործակալության, Ջեյհուն Բայրամովը վերջին բախումների համար մեղադրել է հայերին, ասելով, թե հայկական կողմը դիմել է սադրանքների, ինչին ի պատասխան ադրբեջանական կողմը ռազմական գործողություններ է անցկացրել: Բայրամովի փոխանցմամբ՝ տարածաշրջանում վերականգնողական լայնածավալ ծրագրեր իրականացնող և նախկին փախստականներին վերաբնակեցնող Ադրբեջանին իրավիճակի սրումը ձեռնտու չէ:

Բայրամովը պնդել է, թե Ադրբեջանի տարածքը 30 տարի ապօրինի զավթված էր, 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանն առաջարկել է խաղաղություն կնքել և բացել կոմունիկացիաները: Բայրամովի խոսքով՝ Ադրբեջանը պատրաստ է լուծել հումանիտար հարցերը, սահմանազատման ու սահմանագծման աշխատանք իրագործել, սակայն Հայաստանն, իբր, խոչընդոտում է այդ գործընթացները և կոպտորեն խախտում է եռակողմ հայտարարություններով ստանձնած պարտավորությունները: Ադրբեջանի ԱԳ նախարարը Նյու Յորքում ընդգծել է եռակողմ հայտարարություններին և բրյուսելյան վերջին հանդիպման արդյունքներին համապատասխան կայուն խաղաղություն ապահովելու նպատակով երկու երկրների ղեկավարների միջև հրատապ բանակցություններ անցկացնելու պատրաստակամությունը:

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի փոխանցմամբ՝ հանդիպման մասնակիցները «քննարկել են հաջորդ քայլերը, և պետքարտուղար Բլինքենը կողմերին խրախուսել է՝ կրկին հանդիպելու մինչև ամսվա վերջ»: Այլ մանրամասներ Նեդ Փրայսը չի փոխանցում՝ նշելով միայն, որ սրանք կողմերի միջև առաջին ուղղակի բանակցություններն էին վերջին մարտերից հետո:

Ադրբեջանի արտգործնախարարությունը հանդիպման մասին մանրամասներ դեռ չի հաղորդել։ «Մենք միշտ բաց ենք հանդիպումների համար», - ըստ Associated Press-ի` ասել է Ադրբեջանի արտգործնախարարը։ Ջեյհուն Բայրամովը նաև պնդել է, թե Բաքուն «գոհ է Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների ներկայիս մակարդակից»։
Այսպես, ըստ լրատվամիջոցների, եռակողմ հանդիպումը տևել է մոտ մեկ ժամ։ Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվել։

Հիմա, Հայաստանի իշխանությունները մեկ շաբաթ է հայտարարում են, որ Ադրբեջանի զորքերը պետք է դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքից: Դուրս չեն եկել չէ՞... Ինչո՞ւ եք գնում, բանակցում Ադրբեջանի հետ, եթե նրանք ձեր ոչ մի պահանջ չենք կատարում, ավելին, այսպես ասած՝ «թքած ունեն», թե ինչ եք պահանջում:

Մինչդեռ պետք էր հայտարարել՝ քանի դեռ ադրբեջանական ստորաբաժանումները չեն լքել ՀՀ ինքնիշխան երկրի տարածքը՝ ոչ մի բանակցություն՝ որևէ կողմի միջնորդությամբ, ՀՀ ինքնիշխան երկրի տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է, և այդ կարմիր գծերը խախտողները պետք է իմանան, որ որևէ բանակցություն ահաբեկչական պետության հետ բացառվում է:

Հիմա, գնում բանակցում եք, որ էլի կատարեք Ադրբեջանի մյուս պահանջնե՞րը:

Իսկ հետևո՞ւմ եք, թե ինչ են հոխորտում օրինակ Թուրքիայի խորհրդարանի պատգամավորները: Օրերս թուրք պատգամավոր Մուստաֆա Դեսթիչին ասել է, թե՝ «Թուրքիան բավականաչափ հզորություն ունի ջնջելու Հայաստանի պատմությունն ու աշխարհագրությունը»:

Դուք շարունակեք գնալ, բանակցել՝ Հայաստան պետությունը երկրագնդի վրայից «ջնջելու» նպատակ ունեցողների հետ...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2263 անգամ
Լրահոս
Հայաստանը պետք է առավելագույնս օգտագործի այս հնարավորությունը, քանի դեռ ժամանակ կա․ Թուրքիայի ԱԳ նախարար Երկրաշարժը զգացվել է նաև Լոռու և Տավուշի մարզերում Լևոն Քոչարյանի փաստաբաններ.Մեզ համար առավել ընդունելի է բողոքի չքննարկումը, քան քաղաքականացված դատավորի կողմից այն քննարկելը Հազարավոր արցախցիներ դեռ օդանավակայանում են. Արցախի Հանրային հեռուստաընկերության ռեպորտաժը Հայաստանի ղեկավարությունը պարբերաբար կրակի վրա յուղ է լցնում․ Լավրով Էջմիածնեցիները միանում են բողոքի գործողություններին Նախնական տվյալներով՝ 300-ից ավելի անհետ կորածներ կան, մոտ 300 զոհ. Նելլա Գրիգորյան Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում. ՌԴ ՊՆ ...ու այս ամենին գումարած կապիտուլյանտի հայտարարությունները, թե Արցախում հայերին ֆիզիկական վտանգ չի սպառնում Շուշիի մոտ ադրբեջանական ԶՈւ-ն ու խաղաղապահները համատեղ հերթապահություն են կազմակերպել Բրյուսելն իր միջնորդական ծառայությունները պարտադրում է Ադրբեջանին և Հայաստանին՝ Վաշինգտոնի հետ ապակայունացում բերելով Հարավային Կովկաս. Լավրով Լեռնային Ղարաբաղում հազարավոր խաղաղ բնակիչներ սուր մարդասիրական օգնության կարիք ունեն. Human Rights Watch Ադրբեջանի ԶՈւ-ն ներկայացրել է Արցախի ՊԲ-ի կողմից հանձնված զինտեխնիկան (լուսանկարներ) Հռոմի պապն ու Ֆրանսիայի նախագահը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը Կարմիր խաչը 17 վիրավորի է տեղափոխել Ստեփանակերտ «Արյո՞ւն եք ուզում». ՔՊ-ական Լևոն Լևոնյանն անհնազանդության ակցիայի մասնակիցներին հաղորդագրություններ է ուղարկում Նախնական տվյալներով՝ 300-ից ավելի անհետ կորածներ կան, մոտ 300 զոհ. Նելլա Գրիգորյան «100.000 մարդ խաղաղ հավաքվեք հրապարակում, как миленький հանգիստ հրաժարական է տալու ու գնա». Էդուարդ Շարմազանով Ոստիկանության ծառայողների կողմից ուժի կիրառումը պետք է լինի օրենքով սահմանված կարգով. ՄԻՊ Կան դեպքեր, երբ մեկ ընտանիքից մի քանի սպանված խաղաղ բնակիչներ կան. Արման Թաթոյան Փորձեք ջեբս պլան գցել Հումանիտար օգնությամբ բեռնված բեռնատարները Հակարիի կամրջով անցել են դեպի Ստեփանակերտ Տեղեկատվական շտաբից հայտնել են Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին եւ հորդորել խուճապի չմատնվել Հայաստանում ԱՄՆ դեսպանը Կոռնիձորում է Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են, որ SOCAR ընկերության 2 բենզատար են ուղարկել Ստեփանակերտ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին, ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեոնորա Մանադյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է լիդա Առուշանյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը: Սեպտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Բադալյանը Սեպտեմբերի 18-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 18-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին, ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Telegram-ում https://t.me/hayeli_am
Hayeli.am