Պուտին-Ալիև հանդիպում՝ վաղը. Մոսկվան կանչում է բանակցությունների

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները վաղը բանակցություններ կանցկացնեն՝ քննարկելու իրավիճակը Հարավային Կովկասում, լրագրողներին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Այս շաբաթ մենք հուսով ենք, որ տեսչական խումբը, այնուամենայնիվ կժամանի սահման, որպեսզի պատրաստի իր զեկույցը ՀԱՊԿ երկրների ղեկավարների համար։ Իսկ վաղը տեղի կունենա հանդիպում նախագահ Ալիևի հետ »,- Պեսկովի խոսքերն են մեջբերում ռուսաստանյան լրատվամիջոցները։

Նկատենք, որ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը մասնակցում են ուզբեկական Սամարղանդ քաղաքում այսօր մեկնարկող Շանհայան համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին։

Իսկ երեկ ՀՀ կառավարությունից փոխանցել են, որ երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի վաղը այդ գագաթնաժողովին։

Թե ինչպես կանդրադառնա Փաշինյանի՝ Սամարղանդ չգնալը եռակողմ բանակցությունների վրա՝ ցույց կտա ժամանակը: Համենայնդեպս, Պուտինն ու Ալիևը վաղը քննարկեն հայ-ադրբեջանական սահմանային սուր վիճակը:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության՝ ՀԱՊԿ-ի առաքելությունը Երևան կժամանի այսօր երեկոյան, ասել է ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը։ «Ինչ վերաբերում է ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետին, ապա մեր այսօրվա միջոցառման ավարտին ես կմեկնեմ օդանավակայան և մի խումբ պաշտոնյաների հետ կուղևորվեմ Հայաստանի Հանրապետություն, Միացյալ շտաբի մի խումբ պաշտոնյաների հետ։ Դրանում ընդգրկված են ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների ներկայացուցիչները, և մինչև այսօր երեկոյան մենք կլինենք Երևանում», - ասել է գեներալը։

Ճեպազրույցում Սիդորովը նշել է նաև, որ Հայաստան ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու առաջարկը ներկայացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, և այն աջակցություն է ստացել կազմակերպության անդամ բոլոր երկրներից։

Միացյալ շտաբի պետի խոսքով՝ ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմ Հայաստան ուղարկելը դեռ օրակարգում չէ։ «Եկեք առաջ չընկնենք, սեպտեմբերի 13-ին մեր պետությունների ղեկավարները միաձայն հայտարարեցին, որ այս խնդիրը, որ կա Հայաստանի և Ադրբեջանի միջև, պետք է լուծվի քաղաքական և դիվանագիտական մեթոդներով», - ասել է նա՝ հավելելով. - «Այսինքն ռազմական ուժ կիրառելու մասին, այն էլ՝ ՀԱՊԿ-ի ներգրավմամբ, ոչ սեպտեմբերի 13-ին, ոչ երեկ, ոչ այսօր, և, կարծում եմ, ոչ էլ մոտ ապագայում, խոսք չի գնում»։

Սիդորովը հիշեցրել է, որ կողմերը պայմանավորվել են հրադադարի շուրջ, այդ պայմանավորվածությունը պահպանվում է։ «Ուստի մենք հուսով ենք, որ գործընթացները կշարունակվեն այս կերպ, դրանք կլուծվեն խաղաղ ճանապարհով, առանց զենքի կիրառման», - հավելել է ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետը։

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ՀԱՊԿ ուժերի կիրառման մասին խոսք չկա, կազմակերպությունը հակամարտության խաղաղ լուծման հույս ունի, ասել է Սիդորովը։ «Եկեք իրադարձություններից առաջ չընկնենք։ Ցանկանում եմ միայն ասել, որ սեպտեմբերի 13-ին մեր պետությունների ղեկավարները միաձայն հայտարարել են, որ այն խնդիրը, որն այսօր գոյություն ունի Հայաստանի և Ադրբեջանի միջև, պետք է լուծվի քաղաքական-դիվանագիտական մեթոդներով»,- ասել է Սիդորովը՝ ի պատասխան լրագրողների այն հարցի, թե արդյոք կան Հայաստանի և Ադրբեջանի սահման խաղաղապահ զորակազմ ուղարկելու պլաններ։ «Ռազմական ուժի կիրառման, այն էլ՝ ՀԱՊԿ-ի ներգրավմամբ, մասին ոչ սեպտեմբերի 13-ին, ոչ երեկ, ոչ այսօր և, ես կարծում եմ, ոչ էլ առաջիկայում խոսք չկա»,- ընդգծել է նա։ Սիդորովը հիշեցրել է, որ կողմերը պայմանավորվել են հրադադարի մասին։ «Մենք հույս ունենք, որ այսուհետ ևս գործընթացները կլուծվեն խաղաղ ճանապարհով, առանց զենքի և ուժի կիրառման»,- ավելացրել է նա։

Իսկ ՌԴ ԱԳՆ-ից վստահեցրել են, որ չնայած Հայաստան-Ադրբեջան սահմանային ռազմական գործողություններին՝ «խաղաղության պայմանագրի պատրաստման աշխատանքը Երևանի և Բաքվի միջև շարունակվում է»:

Չնայած ներկա թեժացմանը՝ խաղաղության պայմանագրի պատրաստման աշխատանքը Երևանի և Բաքվի միջև չի դադարել, ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան. «Սա է գլխավոր առաջնահերթությունը։ Ռուսական կողմը ցուցաբերում է անհրաժեշտ օգնություն։ ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի համանախագահ, ՌԴ ԱԳՆ-ի հայ-ադրբեջանական կարգավորման հարցերի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը սեպտեմբերի 8-9-ին այցելել է Բաքու և սեպտեմբերի 13-14-ին՝ Երևան»։

Նա նշել է, որ քննարկման հիմնական թեման խաղաղության պայմանագրի նախագծի քննարկումն էր։ Ռուսաստանը ձգտում է մոտեցնել կողմերի դիրքորոշումները, ընդգծել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը։ Նա հավաստիացրել է, որ համապատասխան ջանքերը կշարունակվեն, և հիշեցրել է, որ տարածաշրջանում կարգավորման հիմք են մնում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունները։

Մոսկվան ակնկալում է, որ Երևանն ու Բաքուն կհետևեն հրադադարի մասին նոր պայմանավորվածությանը, նկատել է Մարիա Զախարովան. «Հրադադարի մասին առաջին պայմանավորվածությունից հետո կրկին փոխհրաձգություններ եղան։ Երեկ նոր պայմանավորվածություն ձեռք բերվեց»։ Նրա խոսքով՝ Մոսկվան կողմերին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել, բոլոր խնդիրները լուծել քաղաքական և դիվանագիտական միջոցներով, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի աշխատանքի շրջանակներում՝ Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2458 անգամ
Լրահոս
Երևանում աղբատար Камаз-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնի. վերջինը տեղում մահացել է Սաակաշվիլին շարունակում է բանտից Փաշինյանին խորհուրդներ տալ ԱՄՆ-ն երբեք չի ասել, որ չի պատրաստվում շարունակել Ադրբեջանի հետ համագործակցությունը. Պետդեպ Ադրբեջանցին պնդում է, թե գաղտնի այցելել է Երևան. նա տեսանյութ է հրապարակել Ազգային ժողովը ընտրեց Սերգեյ Մարաբյանին США «понесут ответственность» за поражение Украины, если Конгресс не одобрит помощи Киеву Դիանա Գասպարյանի սկեսուրն Էջմիածնում ապօրինի շինարարություն է սկսել․ «Հետք» Ադրբեջանը մտադիր է գրավել Հայաստանը և ստեղծել «Արևմտյան Ադրբեջան». Հարութ Սասունյան Առգրավել են բացօթյա վաճառվող 400 կգ սիգ տեսակի ձուկ և ձկնկիթ Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի վաղը Ձնախառն անձրև է տեղում Մաշտոցի պողոտայում վրաերթի ենթարկված հղի կինը հիվանդանոցում մահացել է․ մանրամասներ Ողբերգական դեպք՝ Վանաձորում. հայտնի «Գլորիա» ֆաբրիկայից հիվանդանոց տեղափոխված Հնդկաստանի քաղաքացին մահացել է Գործող քպ-ական իշխանությունը որդեգրել է «թքած՝ քաղաքացին ում է ընտրել, վերջում իշխանությունը մենք կվերցնենք». Մարգարյան Հայաստանի ռազմականացման փորձերը խաղաղության և կայունության համար վտանգ են ներկայացնում. Բայրամով Իշխանությունը ջանքեր է ներդրել Ալավերդու համայնքապետին ահաբեկումներով եւ ճնշումաներով պաշտոնանկ անել «Լեթարգիական քունը» կործանեց Արցախն և արցախահայությանը. շարունակվելու դեպքում կործանելու է Հայաստանը. Ղարամյան Թավշյահեղափոխականների թիմում նոր «շմայսներ» եւ «մհերսեդրակյաններ» են կերտվում ՔՊ-ական պատգամավորը կողմ է քվեարկել «ՀայաՔվեի» նախագծին ԿԳՄՍ նախարարությունը հրաժարվել է տարածք տալ Անաիս Սարդարյանին, հետո ՝ փոշմանել Երևանում ու մարզերում տեղ ու դադար չկա Որ հանձնաժողովի կազմում կընդգրկվի Լեւոն Քոչարյանը Խրախճանք թաղապետարանում՝ աշխատանքային ժամին Ո՞րն է հաջորդը Ֆիդանյանը հաղթեց Ֆիդանյանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 6-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 6-ին, ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անդրանիկ Սարկավագ Մանուկյանը Դեկտեմբերի 6-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Դեկտեմբերի 6-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 5-ին, ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Դեկտեմբերի 5-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալեքսանդր Կոչուբաևը Դեկտեմբերի 5-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Դեկտեմբերի 4-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 4-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 4-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am